Եսասեր Հսկան

thumbnail_dsc09578 thumbnail_dsc09580Այսօր ես կարդացի իռլանդացի գրող Օսկար Ուայլդի՝ «Եսասեր Հսկան» հեքիաթը, որը «Երջանիկ արքայազնը և այլ հեքիաթներ» ժողովածուից է: Գիրքը մի եսասեր  Հսկայի մասին էր, ով շատ գեղեցիկ պարտեզ ուներ: Երեխաները սիրում էին խաղալ նրա պարտեզում, ուր ծաղկում և առատ բերք էին տալիս դեղձենիները: երեխաների ուրախ օրերը ավարտվեցին, երբ Հսկան վերադարձավ 7 տարվա բացակայությունից հետո: Տեսնելով երեխաներին, նա շատ է բարկանում և իր այգու շուրջը բարձր պարիսպ է կառուցում: Նա իր պրիսպի վրա գրում է, որ կարգազանցները կպատժվեն: Այդ օրվանից երեխաները վախենում էին մոտենալ այգուն:

Երբ նորից գարուն է գալիս, բոլորի այգիները ծաղկում են, կանաչում, բացի Հսկայի այգուց: Նրա այգում իշխում էին ձյունն ու բուքը, և դա դեռ բավական չէր, նրանք նույնիկ հյուր են կանչում կարկուտին: Այսպիսով Հսկայի այգում ոչ միայն գարւն չի լինում, այլ նաև ամառ և աշուն: Այս ամենն ավարտվում է, երբ մի օր Հսկան հանկարծ գեղեցիկ երաժշտություն է լսում և , երբ մոտենում է պատուհանին, տեսնում է մի գեղեցիկ թռչուն երգում է, նա հանկարծ նկատում է, որ երեխաները  պարսպի մեջ բացված անցքից մտել են իր այգի: Ծառերն ու ծաղիկները ուրախությունից ծաղկել էին, թռչունները երգում էին: Նա շատ ուրախացավ: Հակարծ նկատեց, որ այգում մի ծայրում մի երեխա կա, ով չի կարողանում ծառ բարձրանալ: Նա մոտենում է, գրկում երեխային ու բարձրացնում: Երեխան փարվում է Հսկային: Երեխաները նրան տեսնելով փախել էին, բայց տեսնելով , որ նա փոքրիկին գրկել է, հասկացան, որ Հսկան բարիացել է նորից ներս մտան և շարունակեցին խաղալ: Հսկան, որ շատ էր հավանել փոքրիկին, փնտրեց, բայց չգտավ: Ընկերներին հարցրեց փոքրիկի մասին, բայց ոչ ոք չգիտեր ով էր այդ փոքրիկը: Հսկան ամեն օր սպասում էր փոքրիկին, բայց նա այդպես էլ չեկավ: Օրերն անցնում էին, երեխաները շարունակում էին գնալ և խաղալ Հսկայի այգում: Հսկան միշտ ուրախ էր նրանց տենել իր այգում: Հսկան արդեն մեծացել էր: Մի օր, երբ նա հագնվում էր, պատահաբար նկատեց այգու խորքում ամբողջովին սպիտակ ծաղիկներով պատված մի ծառ, որի տակ էլ կանգնած էր այն նույն փոքրիկ տղան: Նա վազեց դեպի տղան և շատ զայրացավ, երբ տեսավ, որ տղայի ձեռքերին և ոտքերին մեխի հետքեր կան: Նա զայրացած հարցրեց, թե ով է արել, տղան պատախանեց, որ դրանք Սիրո վերքեր են: Երբ Հսկան ուզեց իմանալ թե ով է տղան, նա պատասխանեց, որ մի անգամ Հսկան թողել է, որ ինքը նրա այգում խաղա և հիմա ինքն է Հսկային հրավիրում իր այգի, որը կոչվում է Դրախտ:

Հաջորդ օրը երեխաները Հսկային գտան անշնչացած:

Այդ տղան Հիսուսն էր:

 

Գիրքը ինձ շատ դուր եկավ, որովետև սովորեցնում էր բարի լինել:

Ինձ շատ հաճելի էր ընթերցասրրահում գիրք կարդալ, որովհետև այնտեղ լուռ էր :

Ես շատ կցանկանամ, որ այդպիսի դասերը կրկնվեն:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s