Էկոճամփորդություն դեպի 17 թաղամաս

Մենք այսօր գնացինք 17 թաղամաս, որտեղ իրականացրինք էկո գործունեություն: Մարդիկ բավականին աղբ էին թափթփել այգում, որը հավաքեցինք (մոտ վեց մեծ տոպրակ): Ընդմիջումների ընթացքում արտասանում էինք:

Ինչպես բոլորը, այնպես էլ ես, բակի բնակիչների համար հարցեր էի պատրաստել: Օրինակ ինձ հետաքրքիր էր, արդյո՞ք  լինում է այնպես, որ ձմռան ավարտից հետո բակի բնակիչներով մաքրում են բակը: Բայց, քանի որ մեզ չհաջողվեց բակի բնակիչների հետ հանդիպել և ես այդ հարցը տվեցի մեր խմբին: Երեխաներն ասացին, որ  իմ հարցը նրանց լավ միտք տվեց:

Հետո  ընկեր Գոհարը  մեզ հրավիրենց իրենց տուն, հյուրասիրեց: Հենց այստեղ էլ սկսեցինք երեխաներով քննարկել, թե հաջորդը ում բակը պետք է այցելենք և իրականացնենք մեր էկոնախագիծը:WP_20170520_023

Թողնել մեկնաբանություն