Օձուն

Ճամփորդությունը դեպի Օձուն, հագեցած էր դրական լիցքերով, դժվարություններով, զավեշտալի դեպքերով և այլն։ 4 ժամ գնալուց հետո հասանք Սուրբ Նշան եկեղեցի։ Եկեղեցի գնալուց հետո գնացինք ընկեր Լաերտի պապական տուն, տեղավորվեցինք, ճաշեցինք և հանգստացանք։ Երկրորդ օրը նախաճաշեցինք և ճանապարհ ընկանք դեպի բարձունք, ճանապարհ բավականին դժվարանցանելի էր, նույնիսկ այնքան, որ քայլում էինք շարքով, բարձրունքից երևում էր ողջ Լոռու հեքիաթային ձորը, երբ վերադարձանք տուն, ճաշեցինք և գնացինք Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի, այնտեղ գյուղի բնակիչների հետ պարեցինք մեր ազգային պարերը։ Ողջ ճամփորդություն ընթացքում եղանք բավականին շատ եկեղեցիներում, սակայն ամենատպավորիչը Հոռոմայր եկեղեցին էր։ Հոռոմայր հասնելու համար շատ ջանքեր գործադրեցինք, անցանք` ցեխի, ջրի, քարերի վրայով և նույնիսկ մագլցեցինք ժայռերի վրա, բայց միևնույն է չնայելով այդ բոլոր դժվարություններին հասանք մեր նպատակին։ Հոռոմայրի պատմությունը մեզ պատմեց ընկեր Լաերտի պապիկի եղբայրը ՝ Նիկոլայ պապիկը։

Ճամփորդությունը շատ հետաքրքիր էր, լի զավեշտալի դեպքերով և դրական լիցքերով, ամեն ինչ այնքան լավ էր, որ նոր եմ եկել, բայց էլի ուզում եմ վերադառնալ Օձուն։

Թողնել մեկնաբանություն