,,Ծովինար,, ռազմամարզական ճամբար

9-րդ դասարանի պարտադիր ուսումնական պլանի համաձայն մեկնեցինք Սևան՝ <<Ծովինար>> ռազմամարզական ճամբար։ Շարժվեցինք վաղ առավոտյան ժամը 7-ին։ Մեզ հետ էին Արև Բալջյանը, Ջուլի Սիմոնյանը, Գևորգ Հազարումյանը, Աննա Երիցյանը, Սյուզի Մարգարյանը։ Ծովինար գյուղի ռազմամարզական ճամբար հասանք ժամը 10-ին։ Մեզ դիմավորեցին և ճամբարի հետ ծանոթացրին նախորդ հերթափոխի սովորողները։ Ճամբարը վրանային էր, ինչը ամեն ինչ ավելի ու ավելի հետաքրքիր էր դարձնում։ Հենց առաջին օրը գնացինք ափ լողալու։ Չնայած նրան, որ ափը բավականին հեռու էր, ամեն օր եղել ենք ափում, նույնիսկ մեկ անգամ առավոտյան 5-ին արթնացել ենք, որպեսզի ափից հետևենք արևածագին։ Ճամբարում կատարել ենք նաև տեխնոլոգիական աշխատանք, պատրաստել ենք ցուցանակներ, որտեղ գրված էր mskh: Ցուցանակներից մեկը յուրահատուկ էր, որովհետև mskh գրել էինք նախապես ափից հավաքած փայտերով։ Ինձ համար շատ սպասված էր և նույնքան տպավորիչ զինպատրաստությունը։ Մենք ծանոթացանք akm և ak-74, զենքերին, որոնք օգտագործվում են ՀՀ բանակում։ Սովորեցինք քանդել և հավաքել զենքերը, ծանոթացանք զենքի անվտանգության կանոններին և այլն։

Այս օրերի ընթացքում մեզ հյուր էին եկել Վաղաշենի ճամբարականները՝ Վարդուհի Հայրյանի և Ռոբերտ Խաչատրյանի ուղեկցությամբ։

Օգոստոսի հինգին առավոտյան արթնացանք ժամը յոթին, նախաճաշեցինք, մարզվեցինք և ավարտեցինք մեր տեխնոլոգիական աշխատանքները։ Տիար Բլեյանի հետ միասին եկավ սովորողների հաջորդ խումբը, նրանց հետ երգեցինք պարեցինք, նրանց ծանոթացրինք տարածքի հետ և գնացինք դեպի Վաղաշեն։ Վաղաշենում լողացինք, զրուցեցինք գյուղապետի հետ, քննարկեցինք որոշ հարցեր և ճանապարհվեցինք դեպի Երևան։ <<Ծովինար>>ի ռազմամարզական ճամբարը անցավ շատ հետաքրքիր և լի դրական լիցքերով։

Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին։