Սուրբ Ծնունդն ու Ամանորը օվկիանոսից այն կողմ

Սուրն ծնունդն ԱՄՆ-ում

Ես նոր եմ սկսել ապրել օվկիանոսից այն կողմ և գուցե շատ բան չկարողանամ ճիշտ կամ  օբյեկտիվ գրել, ինչևէ կփորձեմ գրել այն՝ ինչ հասցրել եմ նկատել։

 ԱՄՆ-ում, որևէ տոնի մոտենալը սկսում ես զգալ առևտրի սրահներում՝ տոնից գրեթե 2, երբեմն էլ 3 ամիս առաջ։ Բոլոր առևտրի սրահներում կարելի է գտնել տվյալ տոնի հետ կապված իրեր՝ պարզ ձեռագործ իրերից մինչև խելահեղ, տարօրինակ իրեր։ Այս առումով բացառություն չի նաև Սուրբ ծնունդը։ ԱՄՆ-ում Սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին։ Սեպտեմբեր վերջից արդեն առևտրի սրահներում դրված են զարդարված տոնածառեր, տարատեսակ զարդարանքներ՝ արտաքին և ներքին զարդարանքի համար։ Որպես նորեկ, ինձ համար շատ խորթ է սեպտեմբերին տեսնել զարդարված տոնածառ, բայց առավել զարմանալի են Սուրբծննդյան և նոր տարվա հետ կապված իրերի գնման հերթերը։ Խելահեղություն։ 

2-րդ բանը, որ հնարավոր չի չնկատել, տների ամանորյա զարդարանքն է Գոհաբանության տոնից անմիջապես հետո՝ նոյեմբեր ամսվա վերջին։ Իմ կարծիքով, իրոք շուտ է։

Այստեղ նաև խրախուսվում են լուսային զարդարանքները տարբեր նոմինացիաներով։ Յուրաքանչյուր տարածաշրջանի լավագույն զարդարված տունը նկարահանվում է և շատ ժամանակ ցուցադրվում հեռուստատեսությամբ։ 

 Թերևս ԱՄՆ-ի ամենահայտնի Սուրբ Ծննդյան փողոցային լույսերը գտնվում են Նյու Յորքի Ռոքֆելլեր կենտրոնում։ Այստեղի հսկայական տոնածառի լույսերը վառվում են մեծ հանդիսավորությամբ։ 

ԱՄՆ-ում ընդունված է ընտանիքի անդամներին նվերներ տալ, իսկ հարազատներին պարտադիր ուղարկում են Սուրբ Ծննդյան բացիկներ։ 

Սուրբ ծնունդը նշում են ողջ ընտանիքով՝ մեծ սեղանի շուրջ։ Սովորաբար պատրաստում են տապակած հնդկահավ, կարտոֆիլի պյուրե, մսով կարկանդակ։ Որպես աղանդեր սեղանին դնում են խնձորով կականդակ կամ մրգային այլ տորթ։ 

Ի տարբերություն մեզ՝ հայերիս, այստեղ ավելի մեծ ուշադրություն է դարձվում Սուրբ Ծնունդին և ոչ թե Նոր տարուն։ Ամանորը ազդարարվում է կեսգիշերին՝ հրավառությամբ, երեկույթներով և հատուկ միջոցառումներով, որոնք հաճախ ցուցադրվում են հեռուստատեսությամբ։ Շատ քիչ մարդիկ են, աշխատում հենց այդ օրը: Որոշ քաղաքներում և թաղամասերում շքերթներ և հատուկ ֆուտբոլային խաղեր են անցկացվում։

Մենք այս տարի առաջին անգամ ենք նշելու Ամանորը Հայաստանից դուրս։ Կարծում եմ կնշենք ավանդական հայկական ուտեստներով, բայց, ա՛յ հյուրերի պակաս հաստատ կունենանք․․․ 

Ոսկի մարդ

Վանո Սիրադեղյանի <<Ոսկի Մարդ>> ստեղծագործությունը շատ հավանեցի։ Իմ առաջին ծանոթությունն էր Վանո Սիրադեղյանի հետ, հետաքրքիր գրելաոճ ունի։ Այս ստեղծագործությունը կարդալիս ակամայից քեզ զգում ես այդ գյուղում, քեզ թվում է կանգնած ես զրուցող հերոսների կողքին։ Ստեղծագործության մեջ ինձ համար հակասական հատվածներ կան։ Օրինակ, երբ գլխավոր հերոսի կինը ողբում է ամուսնու մահը․ <<Տան հացը պակաս չես արել, Վարոս ջան… Կրակը թեժ ես պահել, Վարոս ջան… Կտուրը չի կաթել, Վարոս ջան…>>, ենթադրում ես, որ Վարոսը պետք է որ կոկիկ, խնամված տուն ունենար, այնինչ՝ պատմվածքը սկսվում է Վարոսի անխնամ տան նկարագրությամբ․ <<Տարվա այդ եղանակին, երբ վաղուց տապալված էր տան պատերի տակ ու գոմի կտուրին աճող մարդահասակ եղինջը, չորացել կամ անասունի կեր էր դարձել պատշգամբին խճճվող ծաղկալոբին, երբ ծերունական կմախքի ողջ անճոռնիությամբ բակում տարածվել էր հսկա ընկուզենին,— ոչինչ չկար, որ քողարկեր գորշ մանրաքարով շարված պատերը, մառանահարկի վրա կախ ընկած, լողակագայն ներկաբծերով պատշգամբը և պատշգամբ տանող սանդուղքի ոստոտ֊անտաշ բազրիքը, որը մետաղալարով պատշգամբի սյունին կլպած հացենու մի ձող էր>>։

Ստեղծագործության մեջ Վարոսին ոսկի մարդ է անվանում Արտեմը, բայց տարօրինակ է, որ <<ոսկի մարդու>> մասին ասելու, ավելացնելու ոչինչ չկար։ Հավաքվածները փորփրում էին իրենց հուշերը, որ մի հետաքրքիր դեպք հիշեին հանգուցյալի մասին, բայց վառ հիշողություններում Վարոսը չկար։ Նույնիսկ հավաքված գյուղացիների համար էր տարօրինակ, որ հիսուն տարվա հարևանն անգամ՝ Ասատուրը ոչինչ չուներ ասելու․․․

Ստեղծագործության մեջ շատ հետաքրքիր են նկարագրված տարեցները, նրանք դժգոհում են առողջական վիճակից, տարբեր ցավերից։ Նրանք մտորում են իրենց կյանքի ու մահվան մասին, մտքում վերլուծում են իրենց տարիքակիցներին՝ փորձելով գուշակել թե ով կլինի հաջորդը՝ հուսալով, որ իրենք չեն լինի։ Երևի թե մեծ հասակում բնական է այս ամենը։

Շիդհարը

Շիդհարը

Թափառական Շիդհարը վեր բարձրացրեց մտազբաղ աչքերը, որոնց վրա արևակեզ ճակատի խորշոմներն էին իջել:
Եվ տեսավ զարմանքով, որ ա՛յն վաղեմի ծանոթ ծովը, որի շառաչուն ափերով ինքն անցել էր մի քանի անգամ իր դարավոր թափառումների անկայան ընթացքում, հիմա մի ծարավուտ և տատասկոտ անապատ է դարձել:
Եվ տեսավ, որ նախկին ծովի կանաչ ալիքների փոխարեն, որոնց վրա նավերն էին օրորվում փետուրի պես, հիմա ավազի դեղին ալիքներն են գալարվում անապատային առյուծի բաշերի պես:
Եվ նավերի փոխարեն դանդաղ քայլում է քարավանը խուլ ղողանջումով:
Երկաթեղեն ոտներով մոտեցավ նա քարավանի պետին և խլաձայն հարցրեց.
— Քանի՞ ժամանակ է, որ այստեղ անապատ է գոյացել:
— Խե՜ղճ ծերուկ, խելքդ թռցրել ես,- բարձրաձայն ծիծաղեց առաջնորդը:
— Ճիշտ եմ ասում, անծանոթ բարեկամս, տարիներ առաջ երբ անցա, այստեղ մի անեզր ծով կար, իսկ հիմա` անջուր անապատ է:
Եվ նրա ահազդեցիկ ձայնը գալիս էր դարերի մռայլ խորքերից:
— Սակայն քո աչքերից չի երևում, թե դու խելագար ես: Բայց ի՜նչ անհասկանալի բաներ ես ասում: Մեր պապերի պապերի պապերը անցել են այս տեղով, ու նրանցից էլ շա՜տ առաջ շատերն են անցել, իսկ այս անապատն աշխարհի սկզբից կար ու կմնա…
Երազի մեջ ես, ծերուկ, երազի մեջ:
Մի դաժան ծաղր կծկվեց Շիդհարի սևաթույր շրթների անկյունում: Եվ նորից քայլեց առաջ:
Անցան դարեր, նորից դարեր:
Թափառական Շիդհարի հարյուր անգամ երկիրը չափող ոտները մի անգամ վերստին ուղղվեցին դեպի անապատը:
Երբ մոտեցավ ծանոթ վայրի սահմաններին, տեսավ, որ երեկվա ամայի անապատում հիմա մի մարդաշատ քաղաք է եռում:
Մոտեցավ քաղաքի մեծ դռանը և միամտորեն հարցրեց դռնապանին.
— Ի՜նչ շուտ շինեցիք այս քաղաքը:
Դռնապանը շատ տարօրինակ գտավ այս հարցը:
— Ինչպե՜ս թե… շինեցիք: Վաղո՜ւց, վաղո՜ւց գոյություն ունի այս քաղաքը. մեր պապերի պապերի պապերը չգիտեն անգամ, թե ով և երբ ձգեց այս քաղաքի հիմերը: Այս քաղաքն այնքան հին է, որքան աշխարհը:
Մռայլներով լեցուն աչքերը մեծ թափառականը նետեց քաղաքի վրա – փողոցներում և շուկաներում խռնվում էին այրեր, կանայք և երեխաներ:
Ոմանք աճապարում էին մտահոգ, ոմանք արևի տակ զվարճանում էին անհոգ, և երեխաները զվարթ խաղ էին անում աղբյուրների շուրջը:
Կանայք` պճնված վարդերով ու գոհարներով, հրապուրում էին հավերժական ճշմարտի և գեղեցիկի մասին, մարդու տիեզերական արժեքի և նրա գերագույն նպատակների մասին…
Նորից մի դաժան ծաղր գալարվեց` անապատի օձի պես` Շիդհարի մթագին շրթների վրա:
Այն թռչող վայրկյանը, որ մարդիկ կյանք են անվանում, հավերժական է թվում այս խեղճերին… Սակայն, ով փրկարար պատրանք… Իրենց խխունջից տիեզերական օվկիանի խորհուրդներն են լուծում և օրենքներ են սահմանում անհունին և անսահմանին… Անապատի վրայից սահող ամպի ստվերից ավելի ստահոգ է ձեր էությունը… Սակայն տեսնենք վաղը ի՞նչ է լինելու…»:
Եվ վերստին քայլեց անդուլ դարերի թափառականը:

Անցան դարեր, նորից դարեր, և եկավ վաղը:
Հիշեց Շիդհարը վաղեմի քաղաքը և ուզեց այցելել նրան:
Երբ հասավ նրա սահմաններին, տեսավ, որ քաղաքի տեղը հիմա փռվում է մի դաշտավայր` ծաղկավետ և գարնանագեղ: Գետակի ափին պարում էին ու երգում նորաբողբոջ աղջիկները: Եվ հովիվը արածեցնում էր խաշների հոտը սրնգի դայլայլների տակ:
— Ո՞ւր գնաց այստեղից քաղաքը,- հարցրեց նա հովվին:
— Ի՞նչ քաղաք,- ապշեց հովիվը:
— Տարիներ առաջ իսկ և իսկ այս կողմերն էի. մի մարդաշատ քաղաք էր եռում այստեղ: Նրա մասին է խոսքս…
Հովիվը քար կտրած նայում էր Շիդհարին:
— Ե՞րբ առաջ եկավ այս դաշտը,- հարցրեց Շիդհարը:
— Ի՞նչ սարսափելի բաներ ես ասում. ես քեզ չեմ հասկանում… Մեր պապերի պապերի պապերը, և էլի առաջ, այստեղ իրենց հոտերն են արածեցրել: Այս դաշտը կար աշխարհի սկզբից և կմնա…
Հինավուրց թափառականի մռայլ շրթները նորից գալարվեցին, և արգահատանքի մի հայացք դաշույնի պես շողաց նրա աչքերում:
«Եղկելի մարդիկ, երեկը նրանց համար գոյություն չունի, այսօրն է նրանց համար միակ իրականը… Երգում են, պարում և չգիտեն, որ իրենց ոտների տակի երեկվա գերեզմանը վաղը իրենց գերեզմանն է լինելու…»:
Եվ նորից քայլեց Շիդհարը: Ձյունաթույր մազերը ալեկոծվում էին նրա մթին ճակատի վրա: Քայլում էր և հոգու խորքում դառնագին խորհում մարդու միամտության և նրա գոյության ակնթարթի վրա և բոլոր իրերի գահավերժ հոսման վրա…

Կարծում եմ Իսահակյանն այս պատմվածքով ուզում էր ասել, որ մարդիկ իրենց ամեր օրը ապրում են առանց ապագայի մասին մտածելով ու առանց անցյալից դասեր քաղելով։ Ըստ իս մարդը պետք է կառուցի իր ապագան անցյալի փորձի հիման վրա։ Կարծում եմ Իսահակյանն ուզում էր ասել, որ աշխարհն ամեն օր փոխվում է, իսկ մարդիկ աշխարհից էլ շատ են փոխվում։

 «Անհաղթ խալիֆան»

Խալիֆան ուներ հետաքրքիր, ղեկավարներին ոչ հատուկ բնավորություն, ուներ տարբերվող արժեքներ։ Խալիֆան երազկոտ մարդ էր և ապրում էր իր երազներում ու մտքերում։

«Նվագեցե՛ք, մի՛ դադարեք. երբ դուք դադարեք, այն ժամանակ է, որ կնվաճվի իմ պետությունը… Նվագեցե՛ք ձեր մարգարտահյուս երգերը. երբ լսում եմ մի չքնաղ երգ՝ իմ պետության սահմանները լայնանում են, մեծանում են և փռվում-տիրում անեզր հեռուները, մինչև աշխարհի ծայրերը>>

Վերոնշյալ հատվածը հենց նրա ապացույցն է, որ Խալիֆան այնքան էր տարվել հեքիաթներով, որ արդեն լիովին կտրվել էր իրականությունից։

Ըստ իս հիմնական գաղափարն այն էր, որ չի կարելի երազներում ու մտածված աշխարհներում ապրել, պետք է գործել։

Գրքի փառատոնը Երևանում

Այսօր Սեպտեմբերի 30-ին եղանք Գրքի երևանյան փառատոնին։ Լսեցինք «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանին, ով ներկայացրեց իրենց կազմած Մահարու հատորները։ Պատմեց, թե ինչքան ծավալուն, հետաքրքիր ու բարդ աշխատանք են կատարել։ Քանի որ աշխատանքը ահռելի էր այդ ընթացքում եղել էին շատ հետաքրքիր իրադարձություններ օրինակ պատմեց, որ աշխատում էին նաև Մահարու ընտանիքի ՝ Գրիգորի և Մահարու կնոջ ՝ Անտոնինայի հետ և ասաց, որ վերջին շրջանում Անտոնինան անվերջ նստած էր մի բազկաթոռի վրա և իր վախճանից հետո, երբ բազկաթոռը մի կողմ քաշեցին, կար մի ահռելի արխիվ։ Մի խոսքով շատ հետաքրքիր և արդյունավետ անցավ։

<> <><>

Հայն ու հայը

Պատմվածքը օտար ափերում հանդիպած երկու հայի մասին է, ովքեր իրենց խոսակցությունով փաստում են, որ հայն անպարտելի է, որ աշխարհի որ անկյունում էլ երկու հայ հանդիպեն, մեկ է, խոսելու են, ծիծաղելու են իրենց մայրենի լեզվով։
—Վա¯յ, — ասավ կամաց ու մեղմ ուրախությամբ:- Ու լեզուն կխոսիս, չես մոռցած: Ինչո՞ւ պետք է մայրենի լեզուն մոռացած լիներ:
Հայը կարծում էր, որ իր մայրենի լեզուն պետք է մոռացած լիներ է , որովհետև օտար ափերում դժվար է մայրենի լեզուն պահել, դժվար կլիներ գտնել մեկին, ով իր լեզվով կխոսեր։

Հայ Մուկը

Սարոյանը այս պատմվածքում մկան մեջ ներարկել է հային բնորոշ ամեն ինչ, հատկապես ՝ ճարպկություն ու խիզախություն։ Կարծում եմ պատմվածքի գլխավոր իմաստն այն էր, որ ոչմի դեպքում չի կարելի թերագնահատել թշնամուն, և շեշտը դրված էր հենց այս գաղափարի վրա, ոչ թե հայի կերպարի։

Հայը

Դեմիրճյանի հայը պատմվածքը չի կորցնում իր արդիականությունը և ձևով ավելի նման է ՝ <<հայն ու հայը>> պատմվածքին, որովհետև շեշտադրումն արված է հենց հայի, հայի տեսակի մասին։ Կարծում եմ ողջ ստեղծագործության ամենաարդի տողերը սրանք են ՝ <<Ուր հեղափոխություն՝ այնտեղ Հայություն։ Բայց իբրև «ական»՝ ծայրահեղական է։ Իր կռիվը երեք ճակատի վրա էր միաժամանակ։ Շահի դեմ, Սուլթանի դեմ, Ցարի դեմ։ Ասենք՝ ամեն Հայ մի փոքր Շիրակեցի է Դոն Քիշոտի պես։ Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց>>։