Քերականություն

1. Ընդգծե՛ք բայի 5 անդեմ ձև.
ա. սիգալ, ծավալ, ողբալ, անկյալ, ձնհալ, հոգալ, դնչկալ,
կապալ, փռթկալ, կչկչալ
բ. դավել, խոցեն, լարած, թվեմ, կատվեն, նավել, կարի,
գրող, սուրա, սիրելիս
2. Ընդգծե՛ք բայի 5 դիմավոր ձև.
ա. ելաք, սլաք, հավաք, հանգաք, զնգաք, զանգակ, դի՛ր,
ընտիր, ասա՛, կաթսա
բ. գնաց, քնած, մարի, մորի, արա՛, քուրա, կոթող, թո՛ղ,
ամուրի, ավերի
3. Ընդգծե՛ք անորոշ դերբայի 5 ձև.
ա. բացել, գնացել, հայցել, անայցել, հորովել, գորովել,
առել, ճառել, իջել, զիջել
բ. գդալ, թնդալ, ցոլալ, զուլալ, սխալ, մխալ, ցնծալ,
երկծալ, ժուժկալ, չխկալ

4. Ընդգծե՛ք հարակատար դերբայի 3 ձև.
ա. քնած, հանգած, միգամած, խմած, տավարած, հատած
բ. տխրամած, փախած, վարկած, նշանած, խորոված,
անկասկած
5. Ընդգծե՛ք ենթակայական դերբայի 3 ձև.
ա. անսքող, ամոքող, բանթող, քերթող, թևալող, տապալող
բ. բանագող, դրվագող, քանդող, դոնդող, եռակող, ծաղկող
6. Ընդգծե՛ք համակատար դերբայի 3 ձև.
ա. պաշտելիս, ասուլիս, պտղամիս, հազալիս, օազիս, բանալիս
բ. ավետիս, ածելիս, հասպիս, հայելիս, մեղրամիս, թնդալիս

7. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ
նախադասությանը համապատասխանողը:
ա. Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) նվաղեց:
բ. Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց
ոտքը և մի քանի օր անցկացրեց անկողնում:
գ. Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):
դ. Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան
ու տեղնուտեղը սպանել:
ե. Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա
մի քանի օր ինձ չարչարող խնդրի լուծման ուղին:

Ձևաբայեր

1. Ընդգծե՛ք 3 պարզ դիմավոր բայաձև.
ա. կտամ, չեմ տա, պիտի տան, տայիք, տվել է, չեմ տալու
բ. մի՛ արա, կանեինք, արել եմ, չի անի, պիտի անեմ, անում է
2. Ընդգծե՛ք 3 բաղադրյալ դիմավոր բայաձև.
ա. թխել էր, չի թխի, մի՛ թխեք, կթխեն, թխելու է, թխեցին
բ. չի գնալու, պիտի գնա, մի՛ գնա, գնում էր, չեն գնացել
3. Ընդգծե՛ք անկատար 3 ձևաբայ.
ա. տրտում, սրտում, գրկում, գրքում, գգվում, ձգում
բ. պատում, պատմում, տնում, դնում, բնում, հնում
4. Ընդգծե՛ք վաղակատար 3 ձևաբայ.
ա. հուսալ, զրկել, բարձրացնել, թռել, մտնել, մտածել
բ. վերմիշել, վերհիշել, երկբայել, անվայել, անթել, շանթել
5. Ընդգծե՛ք ապակատար 3 ձևաբայ.
ա. այցելու, հայցելու, ածելու, երևելու, տածելու, անտեսանելու
բ. լողալու, դողալու, ջրալու, ալկալու, խղճալու, շնորհալու

6. Ընդգծե՛ք ժխտական (ժխտման) 3 ձևաբայ.
ա. ժողովի, կողովի, կողողի, խորովի, գորովի, պճղովի
բ. հսկա, սոսկա, ներկա, նողկա, տեղա, մեղա
7. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
ա. Տնօրենն ասաց, որ ինքը բոլորովին էլ դեմ չէ այդ
առաջարկին։
բ. Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ
քնած չէ:
գ. Բայց նա երբեք էլ կողմ չի եղել մեր տեսակետին:
դ. Այդ տղան մարդ չի, և երբեք էլ մարդ չի դառնա:

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

1․Տրված տեքստերում գտիր ուղղագրական սխալները և ուղղիր:

Մրջյունը և աղավնին

Աղավնին, նկատելով վրա հասած փորձանքը, նրա կողմ է նետում մի փոքրիկ ճյուղ, որի վրա էլ բարձրանում է մրջյունն ու կարողանում փրկվել:

Նույն այդ պահին մի որսորդ փափագում էր բռնել աղավնուն և պատրաստվում էր ցանցե թակարդը գցել նրան: Փրկված մրջյունը հասկանալով ամենը՝ շտապում է օգնության: Մոտենում ու միանգամից կծում է որսորդի ոտքը, որից հետո նա ճչում է ու գցում ցանցը: Իսկ աղավնին ճախրում է վեր և թռչում, գնում շատ հեռու:

Երկու նկարիչ

Մի թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի ներկերով, որոնց նման ոչ մի տեղ չէր եղել: Եվ ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը, և նրանց միջև վարաքույր քաշեց: Եվ երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ, որ տեսնի նրանց գործը, և տեսավ, որ մեկը նկարել է գեղեցիկ պատկեր, և շատ հավանեց: Իսկ մյուսը բնավ ոչինչ չէր նկարել. նա պատը շատ գեղեցիկ սարգել էր և կոկել հայելուց ավելի լավ:  

Երբ թագավորը տեսավ, որ չէր նկարել, այլ միայն կոկել էր, զարմացավ և ասավ. «Դու ինչ՞ես արել»: Նա ասաց. «Ես ցույց կտամ իմ գործը»: Եվ ապա վեր քաշեց միջի վարաքույրը, և երբ լույսը ծագեց և լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր պատկերները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց. «Սա մյուսից գեղեցիկ է»:

2․Հետևյալ ասացվածքներում կետերի փոխարեն գրիր ընդգծված բառերի հականիշը;

Առաջ մտածիր, հետո խոսիր։

Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետ հետ փլավ մի կեր։

Հասկացողին մին ասա, չհասկացողին ՝ հազար ու մին։

Մի գիժ քար գցեց հորը, քառասուն խելոք չկարողացան հանել։

Մի վախենա վարար գետից, վախեցիր մարմանդ գետից։

Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի։

Չկա չարիք՝ առանց բարիք։

Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի

Երբ գյուղացին նիհարում է, կալվածատերը չարանում է։

Երբ դաշտում շատ գայլ կա, սեղանի վրա միսը քիչ կլինի։

Կուշտը սովը չի հասկանա։

Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։

Հիշելով անցյալը՝ կճանաչես ապագան։

Փառք ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ։

Փոքր մարդիկ էլ կարող են մեծ ցանկություններ ունենալ։

Քիչ խոսիր, շատ գործիր;

3․Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ:

Ականակիտ-հսկտակ

 այգաբաց-լուսաբաց

 աշտանակ-մոմակալ

 գիրթ-կոպիտ

 թափոր-ամբոխ

 կտրիճ-քաջ

 մահիկ-կիսալուսին

 շեղբ-սայր

սկահակ-փոքրիկ սկիհ

դշխուհի-թագուհի

դժնի-դաժան

կշտամբանք-նախատինք

մարտիկ-զինվոր

մթնշաղ-վերջալույս

4․Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում: Շարունակել շարքը:

Ձնծաղիկ,ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհար, գալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, հարություն, գրիչ, մարտիկ, աղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ:

5. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:
 
Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին
:
Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան: Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր ցած:
Բայց բեդվինները սքանչացել էին:
Անապատում մարդիկ քանի՜ օր են դեգերում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:
|Ջրի ամենափոքրիկ կաթիլներից անգամ հողի վրա վառվում են  խոտի զմրուխտ կայծերը:
Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր անցնիորպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը կտրվի:

Գործնական աշխատանք

Տեքստից դուրս գրել՝

1․ եռավանկ բառերը, վանկատել և նրանցում ընդգծել՝

ա․բաց վանկերը` մեկ գծով

բ․ փակ վանկերը՝ երկու գծով

Տարիներն անցնում են, տարիների հետ կուտակվում են և հոգսերը: Նրա հակառակորդները հասան այն բանին, որ նա կանգնի ինկվիզիցիայի ամենաբարձր ատյանի առջև ու պատասխան տա իր հերետիկոսությունների համար։ Սպառնալիքը լուրջ էր ընդամենը երեսուն տարի էլ չէր անցել այն օրվանից, երբ այստեղ՝ Հռոմում, խարույկի վրա սառն անտարբերությամբ այրեցին իր փայլուն նախորդին՝ Ջորդանո Բրունոյին, այն բանի համար, որ, ի տարբերություն մյուսների, չհրաժարվեց Տիեզերքի անսահմանության ու աշխարհների բազմազանության վերաբերյալ իր ուսմունքից: Գալիլեյը մեկուսացվեց նույնիսկ արգելեցին զբաղվել գիտությամբ… Եվ այս ամենը՝ քայքայված առողջությամբ, օրեցօր վատթարացող տեսողությամբ, իսկ կյանքի վերջին չորս տարին` լրիվ կուրացած: Բայց ոգին. Մոլեգնող հանճարը գործող հրաբխի է նման ջրով չի մարի: Նրա մեջ Տիեզերքի կտորն է դրված՝ անհագուրդ, անվերջ որոնող։ Շարժում…Իր ողջ կյանքում հանգիստ չի ունեցել այդ հարցից. ի՞նչ է շարժումը։ Նրան միշտ էլ զարմանք է պատճառել շարժման արիստոտելյան բնորոշման հարակեցությունը՝ գրեթե 2000 տարի, բնորոշում, որը ոչ միայն չի լուծում նույնիսկ պարզագույն խնդիրներ, այլև պատնեշի նման կանգնած խանգարում է մտքի առաջընթացին: Պետք է քանդել այդ ամենը… Եվ նա սկսեց, դրեց ամենախոշոր որձաքարերն այն հիմքի, որի վրա շատ չանցած հանճարեղ Նյուտոնը կբարձրացնի նրա երազած վիթխարի շենքը՝ ճակատին գրված՝ Սեխանիկայի և Դինամիկայի օրենքներ, և որի վրա կկանգնի գալիք քաղաքակրթությունը:

Տա-րի-ներ=

Կու-տակ=վում=

պա-տաս=խան=

սպառ=նա-լիք=

ե-րե-սուն=

Տի-ե-զերք=

Օ-րե-ցօր=

Մո-լեգ=նող=

ան-հա-գուրդ=

ո-րո-նող=

Հան=ճա-րեղ

Վիթ=խա-րի-

Կ=կանգ=նի-

Շիդհարը

Շիդհարը

Թափառական Շիդհարը վեր բարձրացրեց մտազբաղ աչքերը, որոնց վրա արևակեզ ճակատի խորշոմներն էին իջել:
Եվ տեսավ զարմանքով, որ ա՛յն վաղեմի ծանոթ ծովը, որի շառաչուն ափերով ինքն անցել էր մի քանի անգամ իր դարավոր թափառումների անկայան ընթացքում, հիմա մի ծարավուտ և տատասկոտ անապատ է դարձել:
Եվ տեսավ, որ նախկին ծովի կանաչ ալիքների փոխարեն, որոնց վրա նավերն էին օրորվում փետուրի պես, հիմա ավազի դեղին ալիքներն են գալարվում անապատային առյուծի բաշերի պես:
Եվ նավերի փոխարեն դանդաղ քայլում է քարավանը խուլ ղողանջումով:
Երկաթեղեն ոտներով մոտեցավ նա քարավանի պետին և խլաձայն հարցրեց.
— Քանի՞ ժամանակ է, որ այստեղ անապատ է գոյացել:
— Խե՜ղճ ծերուկ, խելքդ թռցրել ես,- բարձրաձայն ծիծաղեց առաջնորդը:
— Ճիշտ եմ ասում, անծանոթ բարեկամս, տարիներ առաջ երբ անցա, այստեղ մի անեզր ծով կար, իսկ հիմա` անջուր անապատ է:
Եվ նրա ահազդեցիկ ձայնը գալիս էր դարերի մռայլ խորքերից:
— Սակայն քո աչքերից չի երևում, թե դու խելագար ես: Բայց ի՜նչ անհասկանալի բաներ ես ասում: Մեր պապերի պապերի պապերը անցել են այս տեղով, ու նրանցից էլ շա՜տ առաջ շատերն են անցել, իսկ այս անապատն աշխարհի սկզբից կար ու կմնա…
Երազի մեջ ես, ծերուկ, երազի մեջ:
Մի դաժան ծաղր կծկվեց Շիդհարի սևաթույր շրթների անկյունում: Եվ նորից քայլեց առաջ:
Անցան դարեր, նորից դարեր:
Թափառական Շիդհարի հարյուր անգամ երկիրը չափող ոտները մի անգամ վերստին ուղղվեցին դեպի անապատը:
Երբ մոտեցավ ծանոթ վայրի սահմաններին, տեսավ, որ երեկվա ամայի անապատում հիմա մի մարդաշատ քաղաք է եռում:
Մոտեցավ քաղաքի մեծ դռանը և միամտորեն հարցրեց դռնապանին.
— Ի՜նչ շուտ շինեցիք այս քաղաքը:
Դռնապանը շատ տարօրինակ գտավ այս հարցը:
— Ինչպե՜ս թե… շինեցիք: Վաղո՜ւց, վաղո՜ւց գոյություն ունի այս քաղաքը. մեր պապերի պապերի պապերը չգիտեն անգամ, թե ով և երբ ձգեց այս քաղաքի հիմերը: Այս քաղաքն այնքան հին է, որքան աշխարհը:
Մռայլներով լեցուն աչքերը մեծ թափառականը նետեց քաղաքի վրա – փողոցներում և շուկաներում խռնվում էին այրեր, կանայք և երեխաներ:
Ոմանք աճապարում էին մտահոգ, ոմանք արևի տակ զվարճանում էին անհոգ, և երեխաները զվարթ խաղ էին անում աղբյուրների շուրջը:
Կանայք` պճնված վարդերով ու գոհարներով, հրապուրում էին հավերժական ճշմարտի և գեղեցիկի մասին, մարդու տիեզերական արժեքի և նրա գերագույն նպատակների մասին…
Նորից մի դաժան ծաղր գալարվեց` անապատի օձի պես` Շիդհարի մթագին շրթների վրա:
Այն թռչող վայրկյանը, որ մարդիկ կյանք են անվանում, հավերժական է թվում այս խեղճերին… Սակայն, ով փրկարար պատրանք… Իրենց խխունջից տիեզերական օվկիանի խորհուրդներն են լուծում և օրենքներ են սահմանում անհունին և անսահմանին… Անապատի վրայից սահող ամպի ստվերից ավելի ստահոգ է ձեր էությունը… Սակայն տեսնենք վաղը ի՞նչ է լինելու…»:
Եվ վերստին քայլեց անդուլ դարերի թափառականը:

Անցան դարեր, նորից դարեր, և եկավ վաղը:
Հիշեց Շիդհարը վաղեմի քաղաքը և ուզեց այցելել նրան:
Երբ հասավ նրա սահմաններին, տեսավ, որ քաղաքի տեղը հիմա փռվում է մի դաշտավայր` ծաղկավետ և գարնանագեղ: Գետակի ափին պարում էին ու երգում նորաբողբոջ աղջիկները: Եվ հովիվը արածեցնում էր խաշների հոտը սրնգի դայլայլների տակ:
— Ո՞ւր գնաց այստեղից քաղաքը,- հարցրեց նա հովվին:
— Ի՞նչ քաղաք,- ապշեց հովիվը:
— Տարիներ առաջ իսկ և իսկ այս կողմերն էի. մի մարդաշատ քաղաք էր եռում այստեղ: Նրա մասին է խոսքս…
Հովիվը քար կտրած նայում էր Շիդհարին:
— Ե՞րբ առաջ եկավ այս դաշտը,- հարցրեց Շիդհարը:
— Ի՞նչ սարսափելի բաներ ես ասում. ես քեզ չեմ հասկանում… Մեր պապերի պապերի պապերը, և էլի առաջ, այստեղ իրենց հոտերն են արածեցրել: Այս դաշտը կար աշխարհի սկզբից և կմնա…
Հինավուրց թափառականի մռայլ շրթները նորից գալարվեցին, և արգահատանքի մի հայացք դաշույնի պես շողաց նրա աչքերում:
«Եղկելի մարդիկ, երեկը նրանց համար գոյություն չունի, այսօրն է նրանց համար միակ իրականը… Երգում են, պարում և չգիտեն, որ իրենց ոտների տակի երեկվա գերեզմանը վաղը իրենց գերեզմանն է լինելու…»:
Եվ նորից քայլեց Շիդհարը: Ձյունաթույր մազերը ալեկոծվում էին նրա մթին ճակատի վրա: Քայլում էր և հոգու խորքում դառնագին խորհում մարդու միամտության և նրա գոյության ակնթարթի վրա և բոլոր իրերի գահավերժ հոսման վրա…

Կարծում եմ Իսահակյանն այս պատմվածքով ուզում էր ասել, որ մարդիկ իրենց ամեր օրը ապրում են առանց ապագայի մասին մտածելով ու առանց անցյալից դասեր քաղելով։ Ըստ իս մարդը պետք է կառուցի իր ապագան անցյալի փորձի հիման վրա։ Կարծում եմ Իսահակյանն ուզում էր ասել, որ աշխարհն ամեն օր փոխվում է, իսկ մարդիկ աշխարհից էլ շատ են փոխվում։

Երգ երգոց արևելահայերեն

Ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների շուշան։ Ինչպէս շուշանն է փշերի մէջ, այնպէս էլ իմ սիրելին է դուստրերի մէջ։ Ինչպէս խնձորենին է անտառի ծառերի մէջ,այնպես էլ իմ սիրեցեալն է տղաների մէջ։ Ցանկացայ նստել նրա հովանու տակ և նստեցի. և քաղցր է նրա պտուղն իմ կոկորդում։ Հարսն ասում է օրիորդներին. Դուք ինձ խնջոյքի սենեա՛կը տարէք, և թողեք մնամ ես իմ սիրո հետ: Օծեք ինձ յուղերով և խնձոր դիզեք վրաս, քանզի այրվում եմ ջերմ սիրով:  Թող նրա ձախը լինի գլխիս տակ, և աջը նրա թող գրկի ինձ: Հարսն ասում է օրիորդներին։ Երդվեք, Երուսաղեմի դստրեր, հողի և հանդի զորությամբ, որ երբ վեր կենաք, դուք իմ սիրածին չէք արթնացնի, մինչև որ ինքը չկամենա։ Լսում է Փեսայի ձայնն ու ասում։ Իմ սիրեցեալի ձայնն է, ահա գալիս է նա, վազքով անցնում է լեռների վրայով և ցատկոտում բլուրների վրա:  Իմ սիրեցյալը նման է այծեամի կամ եղնիկի հորթերի, որ լինում են Բեթելի լեռներում։

Գրքի փառատոնը Երևանում

Այսօր Սեպտեմբերի 30-ին եղանք Գրքի երևանյան փառատոնին։ Լսեցինք «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանին, ով ներկայացրեց իրենց կազմած Մահարու հատորները։ Պատմեց, թե ինչքան ծավալուն, հետաքրքիր ու բարդ աշխատանք են կատարել։ Քանի որ աշխատանքը ահռելի էր այդ ընթացքում եղել էին շատ հետաքրքիր իրադարձություններ օրինակ պատմեց, որ աշխատում էին նաև Մահարու ընտանիքի ՝ Գրիգորի և Մահարու կնոջ ՝ Անտոնինայի հետ և ասաց, որ վերջին շրջանում Անտոնինան անվերջ նստած էր մի բազկաթոռի վրա և իր վախճանից հետո, երբ բազկաթոռը մի կողմ քաշեցին, կար մի ահռելի արխիվ։ Մի խոսքով շատ հետաքրքիր և արդյունավետ անցավ։

Ուրիշի ուղղակի խոսք

105. Աղջիկն այնքան գեղեցիկ էր, որ արեգակին ասում էր, որ նա դուրս չգա, նա է դուրս գալու․ հակառակ դեպքում նա կխամրի իր գեղեցկության կողքին։

106. Նա զղջաց և ասաց հորը, որ մեղանչել է նրա դեմ, ինքը այլևս արժանի չի նրա որդին կոչվելու, պետք չէ, որ նրա անբասիր անվան կողքին հնչի իրենը։

107. Հայրն ասաց որդուն, որ նա միշտ իր հետ է եղել, և այն ամենը, որ իրենն է, նաև նրանն է։

108. <<Աստվածաշունչը>> սովորեցնում է մեզ, որ պետք չէ հապաղել կարոտյալին բարություն անել, երբ ձեր ձեռքը կարող է օգնել նրան։

109. Նա ծերունուն աղաչական ձայնով դիմեց, որ փրկի որդուն ու ջանք չխնայի։

110. Քամուց խոնարհվելով՝ հառաչանքով մտածեց եղևնին, որ ինքն էլ չգիտի, թե ինչ է պատահել իրեն, բայց զգում է, որ իր համար նոր կյանք է սկսում։

111. Վարուժանը գրում է, որ Դուրյանի տխրության շարժիչը նույն իր անձն է, իրենը՝ ուրիշները, ապա ավելացնում է, որ Դուրյանը ողվում է նրա ժպտալ չկարողանալուց, ինքը ողբում է իր գութից և բարկությունից։

112. Գրողին ներկայանալով՝ ծերունին բացատրեց, որ քանի որ նրանք հարևաններ են, եկել է, որ զրույց անեն ու խնդրեց, որ նա էկ մեկ-մեկ իրեն հյուր գա։

113. Պապը զարմացած հարցրեց, թե որդին չգիտի, որ ինքը Անդրանիկի զինվորներից մեկն է եղել, էլ ինչու՞ է իրեն այդպիսի բաներ ասում։

114. Սեպուհը երիտասարդին ասաց, որ եկել է իրենց այնքան սպասված հատուցման ժամը, ինքը սպասում էր դրան, բայց չէր կարծում, որ երբևէ իրեն կառաջարկեն ուրացող դառնալ և նրան էլ՝ իր հետ։

115. Նա ինձ հարցրեց, թե չեմ կարող հայտնել նրան, թե որտեղ պիտի միանա մեր և ուրիշների բանակները, և թե այդ գործում որն է իմ դերը։

Մարմնի լեզուն

Մարդիկ շատ են օգտագործում մարմնի լեզուն մյուսներին հասկանալու և այդ նշաններով առաջնորդվելու համար: Մարմնի լեզուն արտացոլում է մարդկանց իրական զգացմունքները, հետևաբար ինչքան լավ հասկանաք այս լեզուն, այդքան լավ կկարողանաք օգտագործել այն Ձեր օգտին։


Վերը նշված խորհուրդները օգտակար հուշումներ են բանակցությունների ժամանակ օգտագործելու համար։ Եվս մեկ հուշում, հանդիպումների ժամանակ դրական արդյունքի հասնելու համար ավելի լավ միջավայր է սրճարանը, քան գրասենյակը։

Ստորև ներկայացված են մի քանի նշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել հանդիպման ժամանակ։
Մարմնի լեզուն պոկեր չէ

Հիշեք, որ մարմնի լեզուն պետք է կարդալ ամբողջական տեսքով, մինչդեռ պոկերում ուշադրություն է դարձվում հատուկ ազդանշաններին, որոնք բացահայտում են խաղացողի թույլ կամ ուժեղ կողմերը։

  • Ոտքերի խաչված դիրք

Սա որոշ դեպքերում կարող է ազդակել զրուցակցի լարվածության մասին, բայց երբեմն հակառակը՝ նա փորձում է իրեն ինքնավստահ ներկայացնել։ Կարևոր է նաև, թե որ ոտքը որ ոտքի վրա է դրված։ Եթե աջ ոտքը դրված է ձախի վրա, ապա ամենայն հավանականությամբ զրուցակիցը վերլուծում է իրավիճակը, իսկ եթե ձախ ոտքն է դրված աջին, զրուցակիցն էմոցիոնալ է վերաբերվում հարցին։ Սա կապված է ուղեղի կիսագնդերի աշխատանքի հետ։

  • Հայելային էֆեկտ

Զրուցակցին ավելի լավ հասկանալու համար շատերը կիրառում են հայելային էֆեկտը, որն օգտագործվում է ինչպես շախմատում, այնպես էլ իրական կյանքում։ Իմաստը հետևյալն է․ դիմացինին ավելի լավ հասկանալու համար, ընդունեք նրա դիրքը և փորձեք հասկանալ, թե ինչ եք զգում այդ դիրքում։ Օրինակ, երբ ընդունեք զրուցակցի դիրքը, որը լարված է, և ում վիզը վեր ձգած է, կարող եք հասկանալ, զրուցակիցը փորձում է ցույց տալ, որ չի վախենում Ձեզնից կամ Ձեր առաջարկից և փորձում է այդպես ստանձնել իր դոմինանտությունը։

  • Մկանների շարժ

Մարդիկ անգիտակցորեն պատասխանում են իրենց ուղղված հարցին մինչ կկարողանան այն անել բառերով։ Ուշադրություն դարձրեք մարդու շրթունքներին և մատներին։ Երբ մարդուն ինչ-որ բան դուր չի գալիս, նրա շրթունքներն ասես վիզուալ փոքրանում են, իսկ երբ իրեն ուղղված հարցի պատասխանը դրական է, նրա ցուցամատն անգիտակցորեն վեր է բարձրանում։

Սա այնպիսի տեղեկատվության տեսակ է, որը կարող է շատ օգտակար լինել ճիշտ օգտագործման դեպքում։ Մարմնի լեզվի իմացությունը կարող է դառնալ բանալի, որը կարող է բացել այնպիսի դռներ, որոնք առաջին հայացքից կարող են թվալ երկաթե։


Վերը նշված խորհուրդները օգտակար հուշումներ են բանակցությունների ժամանակ օգտագործելու համար։ Եվս մեկ հուշում, հանդիպումների ժամանակ դրական արդյունքի հասնելու համար ավելի լավ միջավայր է սրճարանը, քան գրասենյակը։

Ստորև ներկայացված են մի քանի նշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել հանդիպման ժամանակ։
Մարմնի լեզուն պոկեր չէ

Հիշեք, որ մարմնի լեզուն պետք է կարդալ ամբողջական տեսքով, մինչդեռ պոկերում ուշադրություն է դարձվում հատուկ ազդանշաններին, որոնք բացահայտում են խաղացողի թույլ կամ ուժեղ կողմերը։

  • Ոտքերի խաչված դիրք

Սա որոշ դեպքերում կարող է ազդակել զրուցակցի լարվածության մասին, բայց երբեմն հակառակը՝ նա փորձում է իրեն ինքնավստահ ներկայացնել։ Կարևոր է նաև, թե որ ոտքը որ ոտքի վրա է դրված։ Եթե աջ ոտքը դրված է ձախի վրա, ապա ամենայն հավանականությամբ զրուցակիցը վերլուծում է իրավիճակը, իսկ եթե ձախ ոտքն է դրված աջին, զրուցակիցն էմոցիոնալ է վերաբերվում հարցին։ Սա կապված է ուղեղի կիսագնդերի աշխատանքի հետ։

  • Հայելային էֆեկտ

Զրուցակցին ավելի լավ հասկանալու համար շատերը կիրառում են հայելային էֆեկտը, որն օգտագործվում է ինչպես շախմատում, այնպես էլ իրական կյանքում։ Իմաստը հետևյալն է․ դիմացինին ավելի լավ հասկանալու համար, ընդունեք նրա դիրքը և փորձեք հասկանալ, թե ինչ եք զգում այդ դիրքում։ Օրինակ, երբ ընդունեք զրուցակցի դիրքը, որը լարված է, և ում վիզը վեր ձգած է, կարող եք հասկանալ, զրուցակիցը փորձում է ցույց տալ, որ չի վախենում Ձեզնից կամ Ձեր առաջարկից և փորձում է այդպես ստանձնել իր դոմինանտությունը։

  • Մկանների շարժ

Մարդիկ անգիտակցորեն պատասխանում են իրենց ուղղված հարցին մինչ կկարողանան այն անել բառերով։ Ուշադրություն դարձրեք մարդու շրթունքներին և մատներին։ Երբ մարդուն ինչ-որ բան դուր չի գալիս, նրա շրթունքներն ասես վիզուալ փոքրանում են, իսկ երբ իրեն ուղղված հարցի պատասխանը դրական է, նրա ցուցամատն անգիտակցորեն վեր է բարձրանում։

Սա այնպիսի տեղեկատվության տեսակ է, որը կարող է շատ օգտակար լինել ճիշտ օգտագործման դեպքում։ Մարմնի լեզվի իմացությունը կարող է դառնալ բանալի, որը կարող է բացել այնպիսի դռներ, որոնք առաջին հայացքից կարող են թվալ երկաթե։