Քերականություն

Ա. ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՂԱԹ ԾՈՒԾԻԻ ԲԵՐԴԸ ՀԻԱՆԱԴ ՐԵԼ ԵՆ ՔԱՋԱԿՈՐՈՎ ԱՎԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՊԵՏԸ և ՎԱՐԱՆԴԱՅԻ ՄԵԼԻՔ ՃԱՀ ՆԱԶԱՐԸ 17—18-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ:

Լեռնային Արցախի գլխավոր քաղաք Ծուծիի բերդը հիմնադրվել են քաջակորով ավան հարյուրապետ և Վարանդայի Մելիք ճահ նազարը 17-18-րդ դարերում։

Բ. ԱՅՑԵԼԵԼՈՎ ԵՂԵԳՆԱՁՈՐ՝ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԱՎ ՑԱՂԱՑ ՔԱՐԻ ՎԱՆՔՈՒՄ, ՍՄԲԱՏԱԲԵՐ ԴՈՒՄ, ՏԵՍԱՎ ԳԼԱՁՈՐԻ ՎԱՆՔՆ ՈՒ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ: 

Այցելելով Եղեգնաձոր՝ Արժույքի Միջազգային հիմնադրամի պատվիրակությունը եղավ Ցաղաց քարի վանքում, Սմբատաբերդում, տեսավ Գլաձորի վանքն ու համալսարանը։

 Գ. ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼՈՎ. ՄՀԵՐԻՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ ԿՌԱՀԵՑ, ՈՐ ՆԱ Է ԻՐԵՆ ՍՊԱՍՈ ՂԸ. ԵՎ ՄՈՏԵՆԱԼՈՎ ԴԻՄԵՑ ՆՐԱՆ, «ԲԱՐԵՎ ՁԵԶ ԵՍ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԵՄ, ԻՆՉ Է ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ»:

ՀՀ Առողջապահության նախարարության ընդունարանում հանդիպելով․ Մհերին Արշալույը կռահեց, որ նա է իրեն սպասողը․ և մոտենալով դիմեց նրան, «Բարև ձեզ ես փոխնախարար Հովհաննիսյանն եմ, ինչ է ձեր ազգանունը»։

Դ․  ՆՇԱՆԱՎՈՐ ԽՈՐ ՎԻՐԱՊԻ ՎԱՆՔԻՑ ՄԵՆՔ ՈՒՂԵՎՈՐՎԵՑԻՆՔ ԴԵՊԻ ՎԱ ՅՈՑ ՁՈՐ, ՈՒՐ ԱՅՑԵԼԵՑԻՆՔ ՆՈՐԱՎԱՆՔ, ՍՄԲԱՏԱԲԵՐԴ ԵՎ ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆՔ։

Նշանաոր Խոր Վիրապի վանքից մենք ուղևորվեցինք դեպի Վայոց Ձոր, ուր այցելեցինք Նորավանք, Սմբատաբերդ և Արատեսի վանք։

Ե. ԳԱՌԶՈՒԻ ՎՐՁՆԻՆ ԵՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ «ԵՐԿՐԱՅԻՆ ԴՐԱԽՏ» ՆԿԱՐԱ ՇԱՐԸ, ԺԱՆ ՖԻԼԻՊ ՌԱՄՈՅԻ «ԲԱՐԵԿԻՐԹ: ՀՆԴԻԿՆԵՐ» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԲԵՄԱՆԿԱՐՆԵՐԸ, ԷՌՆՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅԻ «ՀՐԱԺԵՇՏ ՀԵՆՔԻՆ» ԳՐՔԻ ՆԿԱ ՐԱԶԱՐԴՈՒՄՆԵՐԸ:

Գառզուի վրձնին են պատկանում «Երկրային դրախտ» նկարաշարը, Ժան Ֆիլիպ Ռամոյի «Բարեկիրթ։ Հնդիկներ» ներկայացման բեմանկարները, Էռնստ Հեմինգուեյի «Հրաժեշտ Հենքին» գրքի նկարազարդումը։

Զ-1970 ՄԵՏՐ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ` ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՍ ՊՈՒՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԾԱՂԿԱՆՑ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՎՐՈՍԻ ԼԵՌՆԵՐԻ ՄԻՁԵՎ Է ՊԱՐՓԱԿՎԱԾ ՎԱՆԱ ԼԻՃԸ:

1970 մետր բարձրության վրա՝ Արևմտյան Հայասանի Վասպուրական աշխահի ծաղկանց և Հայկական Տավրոսի լեռների միջև է փարփակված Վանա լիճը։

Է, ՏԱՎՐՈՍԻ ԼԵՌՆԱՇՂԹԱՅԻ ՄԻ ԲԱՐՁՈՒՆՔԻ ՎՐԱ Է ՀՆԱԳՈՒՅՆ ՀԱՅ ԿԱԿԱՆ ԿՈՄԱԳԵՆԵ ԵՐԿՐԻ ԱՆՏԻՈՔՈՍ ԱՌԱՋԻՆ ԵՐՎԱՆԴՈՒՆԻ ԹԱԳԱՎՈՐ ՐԻ ԿԱՌՈՒՑԱԾ ՍՐԲԱՎԱՅՐԸ` ՀԵԹԱՆՈՍ ԱՍՏՎԱԾՆԵՐ ԱՐԱՄԱԶԴԻ, ԱՐԵԳԻ, ԱՐՏԱԳՆԵՍԻ ՀՍԿԱ ՔԱՆԴԱԿՆԵՐՈՎ: 

Տավրոսի լեռնաշղթայի մի բարձունքի վրա է հնագույն հայկական Կոմագենե երկրի Անտիոքոս Առաջին Երվանդունի թագավորի կառուցած սրբավայրը՝ Հեթանոս Աստվածներ Արամազդի, Արեգի, Արտագնեսի հսկա քանդակներով։

ը. ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԳԱՐԴՄԱՆԱ ԻՇԽԱՆԸ` ՍԱՀԱԿ ՍԵՎԱԴԱՆ, ԵՎ ՈՒՏԻՔԻ ՏԵՐԸ` ՑԼԻԿ ԱՄՐԱՄԸ, ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ԴՐՈՇ ԷԻՆ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ՀԱՅՈՑ ԱՐՔԱՅԻ ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ԴԵՄ:

Այդ ժամանակ Գարդմանա իշխանը՝ Սահակ Սևադան, և Ուտիքի տերը՝ Ցլիկ Ամրամը, ապստամբության դրոշ էին բարձրացրել Հայոց արքայի՝ Աշոտ Երկաթի դեմ։

Թ. ՍԵՂԱՆԻ ԳԼԽԻՆ ՓԱՌԱՎՈՐ ԲԱԶՄՈՑԻ ՄԵՋ ՆՍՏԵԼ ԷՐ ՏԱՃԱՏՈՒ» ՀԻՆ ՎԱՀԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ԿԻՆԸ, ՆՐԱ ԿՈՂՔԻՆ, ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎԸ` ՆԵՐՍԵՍ ՄԵԾԻ ՈՐԴԻՆ, ԴԻՄԱՑԸ ՎՌԱՄԿԱՊՈՒՀ ԱՐՔԱՆ։ 

Սեղանի գլխին փառավոր բազմոցի մեջ նստել էր Տաճատուհին՝ Վահան Մամիկոնյանի կինը, նրա կողքին, Սահակ Պարթևը՝ Ներսես Մեծի որդին, դիմացը Վռամշապուհ արքան։

Ժ.1939 ԹՎԱԿԱՆԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՆՉԵՑԻՆ ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ «ԱՆՈՒՇԸ». ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ «ԱԼՄԱՍՏԸ: ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿ ԿԱՆ ԵՐԳԻ ԳՈՀԱՐՆԵՐ” ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ։

1939 թվականին Մոսկվայում առաջին անգամ հնչեցին Արմեն Տիգրանյանի <<Անուշը>>․ Սպենդարյանի <<Ալմաստը>>։ Եվ ժողովրդական երգի գոհարներ Հայաստանի ժողովրդական երգի-պարի պետական համույթի կատարմամբ։

«Երկնքի դարպասների մոտ» Խորխե Բուկա 

Ա․ Ընտրե՛ք ճիշտ պատասխանը։ Ըստ ստեղծագործության՝ Սուրբ մարդը ողջ կյանում

հետևել էր պատվիրաններին, որովհետև․

 ինքը դա էր ճիշտ համարում

 այլ կերպ չէր կարող ապրել, որովհետև ազնիվ էր

 այդպիսի կյանը նրան հաճույք էր պատճառում

  չէր ուզի պատվիրաններով ապրել, բայց ուզում էր դրախտ ընկնել

Բ․Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը, հեղինակի

ասլիքը։

Կարծում եմ ասելիքն այն է, որ եթե ապրում ես ինչ որ սկզբունքով պետք է այն գիտակցել ու հասկանալ:

Ձևաբանորեն և շարահյուսորեն վերլուծություն:

Վերլուծել նախադասությունը՝ ձևաբանորեն և շարահյուսորեն։

1.Օսեփի(հատկացուցիչ) հարևան(որոշիչ) ﬕ քանի(որոշիչ) աղքատ(որոշիչ) տներ կան, 2.որոնց կանայք նրա(հատկացուցիչ) տանը(տեղի պարագա) բուրդ(ուղիղ խնդիր) են լվանում,3. հաց (ուղիղ խնդիր )թխում 4. կամ ուրիշ (որոշիչ) գործ անում: Օսեփի (հատկացուցիչ) հոտաղը(ենթակա) ﬕշտ (ժամանակի պարագա) այդ տներից կլինի, մաճ(անուղղակի խնդիր) քշողն էլ, տավար(ուղիղ խնդիր) պահողն էլ:

Օսեփի-գոյական, սեռական հոլով, եզակի թիվ, անորոշ, հատուկ

հարևան-գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, անորոշ

մի քանի-անորոշ դերանուն

աղքատ-որակական ածական

տներ-գոյական, հոգնակի թիվ, ուղղական հոլով, անորոշ

որոնց-հարաբերական դերանուն

կանայք-գոյական, հոգնակի թիվ, ուղղական հոլով, անորոշ

նրա-անձնական դերանուն, սեռական հոլով

տանը-գոյական, եզակի թիվ, տրական հոլով, որոշյալ, ը հոլովում

բուրդ-գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, անորոշ

լվանում են -սահմանական եղանակ, անկատար ներկա, հոգնակի թիվ 

հաց-գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, անորոշ

թխում-սահմանական եղանակ, անկատար ներկա

ուրիշ-ածական

գործ-գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, անորոշ

անում-անկատար դերբայ

հոտաղը-գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, որոշյալ

միշտ-ժամանակի պարագա

տներից-գոյական, հոգնակի թիվ, բացառական հոլով

կլինի-ենթադրական եղանակ, ապառնի

մաճ-գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, անորոշ

տավար-գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, անորոշ

Պատկերավորման միջոցներ

Խոսքի պատկերավորման միջոցները

. Մակդիր

Մակդիրը գեղարվեստական որոշիչն է, որը առարկային վերագրում է փոխաբերական հատկանիշ: Բնորոշում է առարկան, կամ երեւույթը: Արտահայտում է որոշակի վերաբերմունք: Բոլոր մակդիրները որոշիչներ են, բայց ոչ բոլոր որոշիչներն են մակդիր:
Օր.՝ ծով վիշտ, քար սիրտ, չինարի բոյ, երգող քամի, լացող աղբյուր:

. Համեմատություն

Մի առարկայի բնորոշումն է մի ուրիշ առարկայի միջոցով, որոնք ունեն նույն հատկանիշը: Գործածվում է ասես, կարծես, նման, հանգույն=նման, որպես, հանց, զերթ, պես, ինչպես եւ այլ կապերը:

. Փոխաբերություն

Մի առարկայի կամ երեւույթի անունը նմանության հիման վրա փոխարինվում է մեկ այլ առարկայի կամ երեւույթի անունով: Այն հենվում է հատկանիշների նմանության, կամ ընդհանրության վրա: Հիմքում ընկած է համեմատությունը՝ առանց պես, նման, կարծես, ասես, զերթ բառերի օգտագործման: Փոխաբերության մեջ կան շատ մակդիրներ, բայց այստեղ շատ շեշտված է փոխաբերական իմաստը:
Օրինակ՝ «Ալեւոր կամրջի հոնքին ծիծառի մի բույն եմ հիշում»:
Քանի ձեռքից եմ վառվել ու հուր եմ դարձել:
Ամպ ու լուսին իրար փարված՝ դուրս են գալիս միասին:

. Անձնավորում

Անձնավորումը խոսքի պատկերման այն միջոցն է, երբ անշունչ առարկաներին, բնության երեւույթներին, թռչուններին ու կենդանիներին վերագրվում են մարդկային(անձերի) հատկանիշներ: Այսինքն դրանք ձեռք են բերում մարդկային հատկանիշներ՝ խոսելու, մտածելու, ծիծաղելու, տխրելու…
Օր.՝ Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում:
Իրիկվա հովն է հորովել երկրում:
Առվակը ծիծաղում էր:
Սիրտս երգում էր: Սիրտս կոտրվեց:

. Չափազանցություն

Խոսքում չափազանցված է ներկայացնում առարկան կամ նրա հատկանիշը: Շատ է օգտագործվում էպոսում, հեքիաթներում, լեգենդներում…
Օր. Կտորները երկինք թռան, ու գնում են մինչեւ էսօր:
Արյունը հոսում էր էն Քռի նման:
Մելիքի զորքը եկավ, գետի ջուրը խմեց
Գետը ցամաքեց:

. Նվազաբերություն

Չափազանցության հակառակ երեւույթն է, երբ առարկան ներկայացնում է փոքրացված, նվազեցված ձեւով:

Առաջադրանքներ

1․ Դուրս գրել մակդիրները։

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

2․ Դուրս գրել համեմատությունները։

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:

Ո՞ւր ես անցնում անվերադարձ որպես անդարձ ճանապարհ,

Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,

Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի,

Շիրազի պես, Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին,

Աշնան քաղած արտի նման՝

Հազար զոհերի չհավաքված բերք ես տեսել,

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման։

Կետադրել տեքստը

Կետադրել տեքստը՝ բացատրելով կետադրական նշանների կիրառության անհրաժեշտությունը։

Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով և դրանցից, որն
էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ՝ ճահճային թռչունների որսի ժամանակի, կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝ պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով խոտեր ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր
կենդանիներ են դրանք, շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է, ուստի չի շտապում:

Հայերեն կետադրություն

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը, և խլեզները՝ փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանամ վարունգն էր ծաղկում։

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ, այդ արահետն էլ չկա։

– Մանաս ինչու՞ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեիր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։

Դավոյենց Առաքելը, եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում, և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել։

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։

Առաքելը գյուղում չէր։ Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։

– Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա, էլի՞, որ զոռ ես անում,– ասաց Մանասը,– Օրանջիայում ես պիտի տուն շինեմ, Առաքել…

– Մանաս, իմացիր առաջդ ով ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ բա, դու ու՞մ լակոտն ես։

Եվ ա՛ռ հա մի հատ Մանասի գլխին, ձեռքի դագանակով։ Իրար անցան, աղմուկ, աղաղակ եղավ։ Մանասին արնաթաթախ տուն տարան։

Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց, էլի սպառնաց և գնաց տուն։

Դերբայական դարձված

Փորձելով պայքարել նրա դեմ՝ ես հասկացա, որ պարտված եմ:

Ես, փորձելով պայքարել նրա դեմ հասկացա, որ պարտված եմ:

Ես պատահաբար ընկա` ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:

Շուտով տուն վերադարձավ Կարինեն` կրծքին մի գեղեցիկ ծաղկեփունջ սեղմած:

Սուրենը, հասկանալով իր սխալը, ներողություն խնդրեց բոլորից:

Աստղիկ տատիկը լալիս էր` պատմելով իր ընտանիքի հետ կատարված ոճրագործության մասին:

Փոքրիկն արթնացավ` վախեցած անսպասելի ու հանկարծակի աղմուկից:

Գուրգեն պապիկը, գլուխը դժգոհությամբ օրորելով, խոսում էր մեր կառավարության վարած քաղաքականությունից:

Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում ` ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:

Հրճվանքից ասես ոտքերը գետնից կտրված` փոքրիկ Հրաչիկն անհամբեր սպասում էր իր նվերին:

Քննության օրը, հուզված ու փոքր-ինչ շփոթված, ուսանողները, կրկնելով հարցաշարը, սպասում էին իրենց հերթին:

Հնագետները պատմում էին, որ գտել են մի արհեստական սիրտ` շատ հմտորեն պատրաստված:

Հիացած ու զարմացած `մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով զբոսաշրջիկներն ամեն տարի գալիս են Հայաստան:

Վիրավոր գայլը. աստիճանաբար խեղճանալով, պատրաստ էր անձնատուր լինել:

Տղան մտածում էր իր անելիքների մասին` հայացքը հառած պատից կախված նկարին:

Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը` աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:

Նկարիչը, նայելով բնորդուհու գեղեցիկ մարմնին փորձում էր ընդգծել ամեն մի մանրուք:

Տիկին Աիդան գնաց մոտակա գեղեցկության սրահ` մազերը հարդարելու:

NewMag Winter Fest

Այսօր այցելեցինք NewMag Winter Fest-ին, եղանք ,,Մարդիկ և մեքենաները,, գրքի շնորհանդեսին, ամենահետաքրքիրն այն էր, որ խոսում էին հենց իրենք գրողները ՝ Ալեքսեյ Պոմիգալովը, Ալեքսանդր Անդրեևը և Իլյա Կորոբովին։ Իրենց լսելուց հետո քաղաքով մի լավ թափառեցինք և այցելեցինք Դարան գրախանութ, գրքեր ձեռք բերելու և միմյանց նվիրելու նպատակով։ Ես նվեր ստացա Բրեմ Սթոքերի Դրակուլա գիրքը, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Այնտեղից էլ հրաժեշտ տվեցինք ուսուցիչներին և ընկերներով ողջ օրը անցկացրինքը քաղաքով մեկ թափառելով։ Շատ տպավորված եմ ՝ NewMag-ի կազմակերպած Winter Fest-ով, նորից կայցելեմ։

Դերբայական դարձված

Առաջադրանք․

Գտնել դերվայական դարձվածները և կետադրել։

Փորձելով պայքարել նրա դեմ՝ ես հասկացա, որ պարտված եմ:

Ես, փորձելով պայքարել նրա դեմ, հասկացա, որ պարտված եմ:

Ես պատահաբար ընկա՝ ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:

Շուտով տուն վերադարձավ՝ Կարինեն, կրծքին մի գեղեցիկ ծաղկեփունջ սեղմած:

Սուրենը, հասկանալով իր սխալը, ներողություն խնդրեց բոլորից:

Աստղիկ տատիկը լալիս էր՝ պատմելով իր ընտանիքի հետ կատարված ոճրագործության մասին:

Փոքրիկն արթնացավ՝ վախեցած, անսպասելի ու հանկարծակի աղմուկից:

Գուրգեն պապիկը, գլուխը դժգոհությամբ օրորելով, խոսում էր մեր կառավարության վարած քաղաքականությունից:

Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում, ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:

Հրճվանքից ասես ոտքերը գետնից կտրված՝ փոքրիկ Հրաչիկն անհամբեր սպասում էր իր նվերին:

Քննության օրը հուզված ու փոքր-ինչ շփոթված, ուսանողները՝ կրկնելով հարցաշարը սպասում էին իրենց հերթին:

Հնագետները պատմում էին, որ գտել են մի արհեստական սիրտ՝ շատ հմտորեն պատրաստված:

Հիացած ու զարմացած՝ մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով զբոսաշրջիկներն ամեն տարի գալիս են Հայաստան:

Վիրավոր գայլը, աստիճանաբար խեղճանալով, պատրաստ էր անձնատուր լինել:

Տղան մտածում էր իր անելիքների մասին՝ հայացքը հառած պատից կախված նկարին:

Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը՝ աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:

Նկարիչը, նայելով բնորդուհու գեղեցիկ մարմնին, փորձում էր ընդգծել ամեն մի մանրուք:

Տիկին Աիդան գնաց մոտակա գեղեցկության սրահ՝ մազերը հարդարելու: