Դերբայական դարձված

Առաջադրանք․

Գտնել դերվայական դարձվածները և կետադրել։

Փորձելով պայքարել նրա դեմ՝ ես հասկացա, որ պարտված եմ:

Ես, փորձելով պայքարել նրա դեմ, հասկացա, որ պարտված եմ:

Ես պատահաբար ընկա՝ ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:

Շուտով տուն վերադարձավ՝ Կարինեն, կրծքին մի գեղեցիկ ծաղկեփունջ սեղմած:

Սուրենը, հասկանալով իր սխալը, ներողություն խնդրեց բոլորից:

Աստղիկ տատիկը լալիս էր՝ պատմելով իր ընտանիքի հետ կատարված ոճրագործության մասին:

Փոքրիկն արթնացավ՝ վախեցած, անսպասելի ու հանկարծակի աղմուկից:

Գուրգեն պապիկը, գլուխը դժգոհությամբ օրորելով, խոսում էր մեր կառավարության վարած քաղաքականությունից:

Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում, ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:

Հրճվանքից ասես ոտքերը գետնից կտրված՝ փոքրիկ Հրաչիկն անհամբեր սպասում էր իր նվերին:

Քննության օրը հուզված ու փոքր-ինչ շփոթված, ուսանողները՝ կրկնելով հարցաշարը սպասում էին իրենց հերթին:

Հնագետները պատմում էին, որ գտել են մի արհեստական սիրտ՝ շատ հմտորեն պատրաստված:

Հիացած ու զարմացած՝ մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով զբոսաշրջիկներն ամեն տարի գալիս են Հայաստան:

Վիրավոր գայլը, աստիճանաբար խեղճանալով, պատրաստ էր անձնատուր լինել:

Տղան մտածում էր իր անելիքների մասին՝ հայացքը հառած պատից կախված նկարին:

Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը՝ աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:

Նկարիչը, նայելով բնորդուհու գեղեցիկ մարմնին, փորձում էր ընդգծել ամեն մի մանրուք:

Տիկին Աիդան գնաց մոտակա գեղեցկության սրահ՝ մազերը հարդարելու:

Թողնել մեկնաբանություն