NewMag Winter Fest

Այսօր այցելեցինք NewMag Winter Fest-ին, եղանք ,,Մարդիկ և մեքենաները,, գրքի շնորհանդեսին, ամենահետաքրքիրն այն էր, որ խոսում էին հենց իրենք գրողները ՝ Ալեքսեյ Պոմիգալովը, Ալեքսանդր Անդրեևը և Իլյա Կորոբովին։ Իրենց լսելուց հետո քաղաքով մի լավ թափառեցինք և այցելեցինք Դարան գրախանութ, գրքեր ձեռք բերելու և միմյանց նվիրելու նպատակով։ Ես նվեր ստացա Բրեմ Սթոքերի Դրակուլա գիրքը, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Այնտեղից էլ հրաժեշտ տվեցինք ուսուցիչներին և ընկերներով ողջ օրը անցկացրինքը քաղաքով մեկ թափառելով։ Շատ տպավորված եմ ՝ NewMag-ի կազմակերպած Winter Fest-ով, նորից կայցելեմ։

Թողնել մեկնաբանություն