Դավիթ

1«Դավիթ», Միքելանջելոյի մարմարյա ստեղծագործությունը, գտնվում է Ֆլորենցիայում։ Առաջին անգամ հանձնվել է հասարակության դատին Ֆլորենցիայի Սենյորայի հրապարակում, 1504 թվականի սեպտեմբերի 8-ին։ Դրանից հետո հինգմետրանոց արձանը Ֆլորենցիայի Հանրապետությունում ընկալվեց որպես խորհրդանիշ և ոչ միայն Վերածննդի գագաթնակետը, այլև մարդկային հանճարի գագաթնակետը։ Ներկայումս արձանը գտնվում է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում։

Դավթի վիթխարի արձանը կամքի ահռելի ուժի ու հերոսական պոռթկումի մարմնացում է: Ըստ առասպելի՝ Դավիթը հաղթում է իր ժողովրդի թշնամուն՝ հսկա Գողիաթին: Միքելանջելոն իր հերոսին պատկերել է մարտի պատրաստվելու պահին. նա լայն բացած աչքերով նայում է հսկային՝ պարսատիկը ձախ ձեռքում սեղմած: Դավիթը լի է վճռականությամբ, հանդարտ է ու ահեղ:

Աշխարհում ոչ մի արձան պատճենների թվով չի կարող համեմատվել Դավթի արձանի հետ, սակայն ամենահաջող պատճեններն սրանք են ՝

  • Սինորիայի հրապարակում (Ֆլորենցիա),
  • Պուշկինի թանգարանի իտալական բակում (Մոսկվա),
  • Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում (Լոնդոն) — գիպսե պատճեն՝ հայտնի նրանով, որ թագուհու այցերի ժամանակ դրվում էր հանովի թզենու տերև,
  • Ֆլորենցիայի ակադեմիայի թանգարան։

Հետաքրքիր փաստեր

Դավիթը ձախլիկ է:

Այդ մասին վկայում է ձախ ուսին դրված պարսատիկը, իսկ քարը աջ ձեռքում է:

յն քանդակված է մարմարի ամբողջական կտորից:

Մարմարի այն կտորը, որից Միքելանջելոն ստացավ իր հայտնի քանդակը, մինչև քանդակագործի ձեռքերում հայտնվելը 2 անգամ դեն էր նետվել ուրիշ քանդակագործների կողմից:

Mikel David 05 - «Դավիթ» Միքելանջելո. 10 փաստ արձանի մասին, որ գուցե չգիտեք

«Դավիթ»-ի ձեռքը անհամաչափ է:

Քանդակի ձեռքը չափազանց մեծ է մարմնի համեմատությամբ, այս անհամաչափությունը սակայն վատ տեխնիկայի արդյունք չէ. Միքելանջելոն դիտավորյալ է այդպես քանդակել, քանի որ Դավիթի մականունը  «manu fortis»-է, ինչը նշանակում է «ուժեղ ձեռք»:

00e766c231179ed6281e439b82ed1b62 - «Դավիթ» Միքելանջելո. 10 փաստ արձանի մասին, որ գուցե չգիտեք

Միքելանջելոյի համբավը

Դեռևս «Դավիթ»-ից 5 տարի առաջ Միքելանջելոն արդեն հայտնի էր իր «Հռոմեական Պիետա» քանդակով, սակայն հենց «Դավիթ»-ի շնորհիվ Վերածննդի 29-ամյա նկարիչը հայտնի դարձավ իբրև վարպետ-քանդակագործ:

Կամուրջների տեսակներ

Կամուրջների տեսակները
Թվարկենք այն հիմնական չափանիշները, որոնք ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում։Կամուրջների տեսակները կախված են ստատիկ միացումից:

1. Բլոկային: Այս սխեմայի համաձայն կառուցվում են փոքր կառույցներ: Դիզայնով դրանք բավականին պարզ են. ճառագայթները գործում են որպես բացվածքներ, դրանք նաև համընկնում են հենարանների միջև եղած հեռավորությունների վրա: Կախված կառուցվածքի նպատակից, հիմնական ճառագայթները ամուր են կամ միջանցիկ հատվածով: Հենարանները բացվածքներից վերցնում են միայն ուղղահայաց բեռներ, այսինքն՝ աշխատում են ճկման մեջ:
2. Ֆերմա. Այս սխեման կիրառելի է, երբ կամրջի երկարությունը 40-ից 150 մետր է։ Շինարարության համար օգտագործվում է գլանվածք։ Նկատի ունեցեք, որ ֆերմանային կառույցները կարող են ունենալ նույն սխեմաները, ինչ հեծանիվները, այնուամենայնիվ, ֆերմաները տեղադրվում են բացվածքային կառույցներում:
3. Լողացող և պոնտոնային կամուրջներ. Նրանց առանձնահատկությունը գտնվում է լողացող բացվածքների կամ հենարանների մեջ, որոնք կոչվում են պոնտոններ: Այս սխեմաները չեն նախատեսում կոշտ շրջանակ և կոշտ ամրացում ափին, հետևաբար դրանք հաճախ ժամանակավոր են:
4. Կուզիկ. Կառուցվածքի այս տեսակն իր անունը ստացել է իր կոր վերև ձևի պատճառով: Դրա առավելությունը կայանում է նրանում, որ այն գործնականում չի դեֆորմացվում, այլ աշխատում է միայն սեղմման մեջ։ Բացի այդ, խճճված կամրջի տակ գտնվող տարածքը թույլ է տալիս այն կանգնեցնել բեռնափոխադրման գծի վերևում:
5. Spacer տեսակ. Ի տարբերություն ճառագայթի սխեմայի, բեռի և՛ ուղղահայաց, և՛ հորիզոնական բաղադրիչները գործում են հենարանների վրա՝ մղում:
Spacer կամուրջները բաժանված են 5 կատեգորիաների.

Դեպի Գյումրի

Հոկտեմբերի 25-27 ճամփորդեցինք դեպի Գյումրի։ Ճամփորդությունը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Առաջին կանգառն արեցինք Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Ինձ շատ հետաքրքրեց եկեղեցու գմբեթը, որը եկեղեցուն հետաքրքիր ու տարբերվող տեսք էր հաղորդում։ Հաջորդ կանգառը արեցինք Անիպեմզա Երերույքի տաճարում։ Տաճարն ուներ շատ հետաքրքիր կառուցվածք, որոշ բաներով նման էր Գառնու տաճարին։ Այնտեղից միանգամից շարժվեցին հյուրանոց, տեղավորվեցինք, ճաշեցինք և այցելեցինք գյումրու Թումո ստեղծարար տեխնո կենտրոն, այնտեղ մեզ ներկայացրին աշխատանքային գույքը և գործունեությունը։ Այնուհետև թափառեցինք Գյումրու փողոցներով։
Հաջորդ օրը նախաճաշելուց հետո այցելեցինք «Ձիթողցոնց» թանգարան։ Այնտեղ ներկայացված էր Գյումրու մշակույթի մեծ մասը։  Ինձ հատկապես հետաքրքրեց ու գրավեց Գյումրու ռելիեֆային մակետը։ Այցելեցինք նաև Մարմաշենի վանական համալիր և Արսեն Վարդանյանի արհեստանոց։ Նույն օրը երեկոյան այցելեցինք «Մեր Մանկության տանգո» ֆիլմի բակը և զբոսայգին։ Հաջորդ օրը առավոտյան նախաճաշից հետո այցելեցինք Ավետիք Իսահակյանի տուն թանգարան, որով էլ ավարտեցինք դեպի Գյումրի հերթական ճամփորդությունը։

Առաջարկած խնդրի լուծում

ABCD ուղղանկյունը բաժանել են չորս փոքր ուղղանկյունների, ինչպես ցույց է տրված նկարում: Դրանցից երեքի պարագծերն են՝ 11սմ, 16սմ և 19սմ։ Չորրորդի պարագիծը ո՛չ ամենամեծն է և ո՛չ էլ ամենափոքրը: Գտի՛ր ABCD ուղղանկյան պարագիծը:

Подпись отсутствует

16-11=5

19-5=14

19+11+16+14=60

Դեպի Գյումրի նախապատրաստական աշխատանք

Սաադի վերջին գարունը

Կարդալ Ավետիք Իսահակյանի «Սաադիի վերջին գարունը» պատվածքը և վերլուծել։

Ուղղորդող հարցեր

Իսահակյանը ի՞նչն էր փառաբանում ստեղծագործության մեջ։
Տալ հերոսի նկարագրությունը։
Բացատրիր գարնան խորհուրդը։
Մեկնաբանի՛ր Սաադիի «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…» միտքը

Իսահակյանը սեղտծագործությունում փառաբանում էր ՝ կյանքը, մայր բնությունը և բնական գեղեցկություն։ Սաադը զգում էր, այդ գարունն այլ կերպ, և այդ պատճառով կարողանում էր նկարագրել ամեն մի բառ այնպես, որ տեսնում ես։  Սաադին, երբ հանդիպում է Նազիաթին խնդրում է նրան Գյուլաստանի վերջին էջին գրել հետևյալ միտքը՝ «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։ Միտքը շատ իմաստուն է, և այսպիսի միտք կարող էր արտահայտել միայն մարդ, ով հասկանում էր կյանքի իմաստը։ Բոլորս ծնվում ենք ակամա, անընդհատ ապրում ենք նոր բացահայտումներով և զարմանքով, մահանում, ինչ որ գործ թողնելով անավարտ։

Ավ․ Իսահակյան

Իսահակյան Ավետիք Սահակի բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր: Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում: Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հ. Թումանյանը), խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է:

Մինաս Ավետիսյան

1928 թվականին Ջաջուռում ծնվել է ապագա նկարիչ Մինաս Կարապետի Ավետիսյանը։ Մինասի հայրը՝ Կարապետը, մշեցի դարբին էր, իսկ մայրը՝ Սոֆոն, կարսեցի քահանայի դուստր էր։ Պատերազմի տարիներին պատանի Մինասը պատահականորեն հանդիպել է նկարիչ Հակոբ Անանիկյանի հետ, ինչը բախտորոշ է եղել նրա համար։ Գեղագիտական կրթությունը նկարիչը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում (1947-1952)։ Մի տարի սովորելուց հետո Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1953 թվականին տեղափոխվել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ, որտեղ սովորել է Ա. Զայցևի և Լ. Խուդյակովի արվեստանոցում։ Ավարտել է 1960 թվականին ու վերադարձել է Երևան։

Հետաքրքիր փաստեր

. Մինասը Մարտիրոս Սարյանի հետ ծանոթացել է 18 տարեկանում: Մաեստրոն շատ է հավանել նրա ոճն ու տաղանդը. «Մինա՛ս, ես քեզնից մեծ եմ 50 տարով։ Ափսոս՝ ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանա՛ս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակիր խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»:

Մինասը նաև բալետային և թատերական ձևավորումներ էր անում: «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումների հեղինակն ինքն է: Արամ Խաչատրյանը ևս հիանում էր նկարչի տաղանդով. «Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ…  Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»:

Անհասկանալի և չբացահայտված պատճառներով 1972 թ. հունվարի 1-ին Մինասի արհեստանոցը հրդեհվում է: Այրվում են նրա կտավների մեծ մասը՝ 300 աշխատանք, 100-ից ավելին ավարտուն վիճակում էին, այդ թվում նաև Փարիզում կազմակերպվելիք ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները: Այրվում է նաև նկարչի անձնական արխիվը։ Հետագայում մի քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում՝ քաղաքի ռմբակոծության հետևանքով:

Ինչպես նորոգել աշխարհը։ Գարսիա Մարկես

Ա․ Առանձնացրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով իր մեջ ներառում է
ստեղծագործության հիմնական գաղափարը։ Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը։

– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:


Բ․Ընտրե՛ք ճիշտ պատասխանը․ստեղծագործության գաղափարը հետևյալլն է․
 աշխարհը նման է թղթին․այն կարելի է մասերի բաժանել
 քարտեզն ու մարդը նման են իրար․ երկուսին էլ կարելի է ,,պատառոտել,,
 ճանաչիր մարդուն, կճանաչես նաև աշխարհը։

Գ․ Ինչպե՞ս դու կառաջարկես նորոգել աշխարհը։ Շարադրիր մտքերդ գրավոր։

Ես կարծում եմ, որ աշխարհի նորոգման գործնթացը պետք է սկսել մարդկանց նորոգումից։ Ամեն մեկս չպետք է սահմանափակվենք միայն մեզնով, մեզ նաև պետք է հուզի մեր հարազատների նորոգում։ Կարծում մարդկանց նորոգումը շատ պարզ է ՝ պետք է բոլոր հնարավորություն ունենան կրթություն ստանալ, ինչը այսօր շատ մեծ խնդիր է՝ շատ Աֆրիկյան պետություններում։

Հայաստանի Հանրապետության մակերևույթի առանձնահատկությունները

  1. Որո՞նք են ՀՀ մակերև յթի գլխավոր առանձնահատկ թյ նները: Ի՞նչ լեռնագրական մարզերի է բաժանվ մ ՀՀ-ն:

Հայաստանը լեռնային երկիր է։ Հայաստանի 82 տոկոսը զբաղեցնում են լեռներ։Հայաստանը չունի դաշտավայրեր։4 լեռնագրական մարզեր՝ հյուսիսային և հյուսիսարևելյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաներ, հրաբխային լեռնազանգվածներ, հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաներ, միջլեռնային իջվածքների ու գոգավորություններ։

  1. Ուրվագծային քարտեզի վրա մակագրե՛ք Հյուսիսային և Հարավային
    լեռնագրական մարզերի նշանավոր լեռնաշղթաների գագաթների անունները:
  2. Որո՞նք են Հյուսիսային և Հարավային լեռնագրական մարզերի նշանավոր ﬕջլեռնային գոգավորությունները:

Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների մարզը ներառում է Փոքր Կովկասի ծալքաբեկորավոր լեռնային համակարգի լեռնաշղթաներն ու միջլեռնային գոգավորությունները։ Փոքր Կովկասի հյուսիսային լեռնաշղթաները բաղկացած են արտաքին և ներքին շարերից։Եվ հարավային ծալքաբեկորավոր լեռների և միջլեռնային գոգավորությունների մարզը ներառում է Ուրծի, Վայքի և Զանգեգուրի լեռնաշղթաներն իրենց լեռնաբազուկներով, որոնք համատեղ կազմում են Փոքր Կովկասի Մերձարաքսյան  համակարգը։

  1. Հաﬔմատե՛ք Հյուսիսային և Հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաները: Ի՞նչ ընդհանրություններ տարբերություններ ունեն դրանք:

Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների մարզը ներառում է Փոքր Կովկասի ծալքաբեկորավոր լեռնային համակարգի լեռնաշղթաներն ու միջլեռնային գոգավորությունները։
Փոքր Կովկասի հյուսիսային լեռնաշղթաները բաղկացած են արտաքին և ներքին շարերից։ Արտաքին շարին են պատկանում Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռնաշղթաները, որոնք միմյանցից բաժանված են Դեբեդ և Աղստև գետերի հովիտներով։

Հարավային ծալքաբեկորավոր լեռների և միջլեռնային գոգավորությունների մարզը ներառում է Ուրծի, Վայքի և Զանգեգուրի լեռնաշղթաներն իրենց լեռնաբազուկներով, որոնք համատեղ կազմում են Փոքր Կովկասի Մերձարաքսյան  համակարգը։
Ուրծի լեռնաշղթան, որը բուսածածկույթից զուրկ է, լերկ լանջերով, ձգվում է Արարատյան դաշտի եզրով՝ կենտրոնական մասում հասնելով գրեթե 2450 մ բարձրության։

  1. Թվարկե՛ք և ուրվագծային քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Հյուսիսային և Հարավային լեռնագրական մարզերի գլխավոր լեռնանցքները։
  1. Ինչպիսի՞ ռելիեֆի ձևեր են տարածված հրաբխային լեռնավահանների և սարավանդների մարզում:

Հրաբխային լեռնավահանների և սարվանդների մարզը զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասի արևելյան հատվածը։ 

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշե՛ք մարզի հրաբխային խոշոր լեռնավահաններն սարավանդները:
  2. Ուշադիր զննե՛ք ՀՀ ֆիզիկական քարտեզը: Ինչո՞ւ ծալքաբեկորավոր շրջաններում մակերևույթն ավելի ուժեղ է մասնատված, քան հրաբխայինում:

Հրաբխային լեռնավահանների և սարվանդների մարզը զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասի արևելյան հատվածը։ 

  1. Ի՞նչ գործոններ են ազդել Արարատյան դաշտի մակերևույթի ձևավորման վրա:

Արարատյան դաշտը Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան հատվածում է: Այն Արարատյան գոգավորության հատակն է՝ եզրավորված Արագած, Գեղամա, Սիս և Մասիս, Հայկական Պար լեռներով և ծովի մակերևույթից 800–1000 մ բարձրության վրա է գտնվում: Այն ունի ավելի քան 100 կմ երկարություն և մինչև 25 կմ լայնություն, հյուսիսային սահմանը հասնում է Ախուրյան և Արաքս գետերի միախառնման շրջանը, իսկ հարավայինը՝ մինչև Գայլի դրունք լեռնանցքը: Արարատյան դաշտն չոր ցամաքային կլիմա ունի: Ամառը շոգ է, ձմեռը՝ չափավոր ցուրտ: Գարունը շատ կարճատև է, իսկ աշունը՝ տևական և համաչափ տաք և ցուրտ: Լանդշաֆտը կիսաանապատային է:

Ապարան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Урок 5

Притча о смысле жизни

Однажды ученик спросил Учителя:
– Учитель, в чем смысл жизни?
– Чьей? – удивился Учитель.
Ученик немного подумав, ответил:
– Вообще. Человеческой жизни.
Учитель глубоко вздохнул, а потом сказал ученикам:
– Попробуйте ответить.
Один ученик сказал:
– Может быть, в любви?


– Неплохо, – сказал Учитель, – но, неужели одной любви достаточно, чтобы на склоне лет сказать “я жил не зря?”
Тогда другой ученик сказал:
– По моему, смысл жизни в том, чтобы оставить после себя что – то на века. Как, например, ты, Учитель.
– Ух, улыбнулся Учитель, – если бы я знал тебя похуже, мог бы принять это за лесть. Ты хочешь сказать, что большинство людей живет зря?
Третий ученик неуверенно предположил:
– А может быть, его и не надо искать, этот самый смысл?
– Ну- ка, ну- ка, заинтересовался Учитель, – объясни, почему ты так думаешь?
– Мне кажется, сказал ученик, – что если задаваться этим вопросом, то, во – первых, точного и окончательного ответа все равно не найдешь, будешь все время сомневаться, а, во – вторых, какой бы ты ответ ни нашел, все равно всегда найдется кто – нибудь, кто будет с ним спорить. Так вся жизнь пройдет в поисках ее смысла.
– То есть, что, – улыбнулся Учитель, – смысл жизни в том, чтобы…
– Жить? – сказал ученик.
– По – моему, это ответ! – и Учитель жестом показал, что сегодня занятия окончены.

Вопросы:

Согласны ли вы с текстом?

В чем ,по вашему мнению ,смысл жизни?

По моему мнению смысл жизни в том, что оставить после себя что то хорошее.

Тема урока: Виды сложноподчиненных предложений.

1.Сложноподчиненные предложения с придаточными изъяснительными

2.Сложноподчиненные предложения с придаточными определительными

3.Сложноподчинённое предложение с придаточными обстоятельственными(места.время,причины ,цели и др.)

Классная работа:

Учебник упражнение на стр . 17 ,стр.18 упр. 25; упр. на странице 21

Домашняя работа:

Учебник стр. 18, упр. 27, стр 19.урп.29, стр.22 , упр. 33,34

1, 3, 4, 7, 2, 5, 6

Школа, в которой я учился, была частная.

Город, откуда я пришел, был недалеко.

Ученый, с которым мы работали, заболел.

Улица где был магазин, находится рядом с моим домом.

Лес, куда часто ходят охотники, горел.

День когда закончилась война, стал праздником.

Книги, что ты читала, были запрещены.

Чего, что, что, чем, в чем.

1,2,4,5,6