Գորտը։ Ռ․ Ագուտագավա

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևումամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից
մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենքգորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:

— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում: Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:

— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա
պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ
ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համարգորտերիս: Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.

— Թող սուրբ լինի անունը քո, տեր… Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:

— Կըռ, կըռ, դա սարսափելի է: — Կըռ, կըռ, դա սարսափելի է:

— Սարսափելի է, կըռ, կըռ: Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.

— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:

— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ
համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր: Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:
Առաջադրանքներ
Ա․Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.

1.Գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով

Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս:

2.Տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
3․Եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
4.Վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:
Ընտրությունը հիմնավորե՛ք:
Բ․ Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք:

Օձը ստեղծագործության մեջ շատ կարևոր դեր ունի, քանի-որ հեղինակը ուզում էր ասել, որ մեր կյանքը լի չէ լավ բաներով, կան նաև վատ բաներ, որոնց դեմ պետք է պայքարել։

Առաջին բուժօգնություն

Առաջին բուժօգնությունը կազմված է մի քանի մասերից, առաջինը բանը, որ պետք է անել ՝ կարողանալ ճիշտ կողմնորոշվել և խուճապի չմատնվել։ Արտակարգ իրավիճակի հետևանքով շատ հաճախ մարդիկ կորցնում են ինքնակառավարումը և կարող են դառնալ ոչ ադեկվատ։ Սրա հետևանքով առաջին օգնություն ցուցաբերելիս կարող են լինել խանգարող հանգամանքներ, որոնք հաճախ լինում են գիտելիքների բացակայության, սխալ գործելու վախի, անվստահության, անորոշության, տուժածի վնասվածքի բնույթի և այլնի հետևանքով։ 

Առաջին բուժօգնության ընթացքը հետևյալ գործողություներն են։

  • Դեպքի վայրի զննում և անվտանգության ապահովում, որն ներառում է չորս հարցերի պատասխաններ՝ ի՞նչ է պատահել, ի՞նչ վտանգ կա, քանի՞ տուժած կա, ո՞վ կարող է օգնել։ Շատ կարևոր է, որ դեպքի վայրի զննությունը և անվտանգության ապահովումը լինի լիարժեք ու եթե հնարավոր չէ ապահովել անվտանգությունը, ապա դեպքի վայրում գտնվող մարդկանց չթողնել որ մտնեն դեպքի վայր և անմիջապես ահազանգել մասնագետներին։
  • Զննել տուժածին և ցուցաբերել համապատասխան օգնություն։ Յուրաքանչյուր վնասվածքի կամ հիվանդագին վիճակի համար պետք է գործել ստեղծված իրավիճակին համապատասխան։
  • Օգնել տուժածին, որ ընդունի հարմար դիրք։ Սա ևս կախված է վնասվածքի բնույթից կամ հիվանդագին վիճակից։
  • Հանգստացնել տուժածին։ Շատ հաճախ արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածին բացի բուն առաջին օգնությունից հարկավոր է ցուցաբերել նաև հոգեբանական օգնություն։ Ստացած վնասվածքից կամ հիվանդագին վիճակից ելնելով մարդը կորցնում է ինքնակառավարումը։ Որպեսզի արդյունավետ լինի օգնությունը, պետք է հաշվի առնել մի քանի կանոններ։ Նախ պետք է ընտրել հարմար դիրք տուժածի նկատմամբ՝ կանգնել կամ կքանստել նրա դիմաց՝ հետևելով նրա դեմքի արտահայտությանը, միմիկային, մաշկի գույնին։ Տուժածի հետ խոսել հարգալից և հանգիստ ձայնով՝ հնարավորություն տալով, որ նա արտահայտի իր մտքերը։ Լինում են դեպքեր, երբ ցավի բնույթից կախված տուժածը կարող է արտասվել։ Երբ տուժածն իր կամ այլ մարդկանց վիճակի մասին հետաքրքրվում է, պետք չի չափազանցացնել կամ թերագնահատել տվյալ իրավիճակը։ Քանի որ անվստահություն կարող է առաջանալ նրա մոտ։ Միշտ հաշվի առնել տուժածի տարիքը։ Եթե տուժածը երեխա է, ապա ավելի հեշտությամբ կարելի է նրան շեղել՝ տալով կոնֆետ կամ խաղալիք։ Բայց սա կիրառելլի չէ մեծահասակների դեպքում։ Պետք է լինել ավելի նրբանկատ և հնարավորինս օբյեկտիվ ներկայացնել ստեղծված իրավիճակը։
  • Պահպանել տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։ Ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում կարող է խանգարվել տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։ Անգամ ամռան շոգին, տուժածը իր ստացած վնասվածքի կամ հիվանդագին վիճակի հետևանքով կարող է մրսել, ցուրտ եղանակին կարող է քրտնել և ջերմաստիճանը բարձրանալ։ Շատ հաճախ կարիք է լինում, որ տուժածին պաշտպանենք արևի անմիջական ճառագայթներից։ Դրա համար պետք է հնարավորինս ապահովենք նրա մարմնի նորմալ ջերմաստիճանը։
  • Վերահսկել տուժածի վիճակը։ Պարբերաբար ստուգել տուժածի անոթազարկը, շնչառությունը և գիտակցությունը։ Ուշադրություն դարձրեք նրա մաշկի գույնին։ Սա կօգնի ձեզ, որ հասկանաք թե ինչ խնդիրներ են զարգանում տուժածի մոտ։ Եթե տուժածն ունի վնասվածք կամ ինչ-որ հիվանդագին վիճակ և անոթազարկը հանգիստ ժամանակ 140 զարկից ավել կամ 50 զարկից պակաս է, ապա պետք է ենթադրեքլ որ նրա մոտ զարգանում է ներքին արյունահոսություն։ Հաճախ տուժածի մոտ կարող են նկատվել գիտակցության խանգարումներ, ոչ ադեկվատ խոսք և վարք։
  • Ահազանգ։ Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում պետք է իմանալ թե որ հեռախոսահամարով պետք է ահազանգել։ Ահազանգ կատարելու որոշումը կարելի է ընդունել ցանկացած պահի։ Մի դեպքում դա պետք է արվի դեպքի վայրի զննումից անմիջապես հետո, երբ հնարավոր չէ ապահովել անվտանգությունը։ Մեկ այլ դեպքում երբ վերջացրել է առաջին օգնության ցուցաբերումը։

Կորսված օրեր|Դինո Բուցատի

Մի քանի օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրածդուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ- որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու համար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը: Ու թանձրանում էր գիշերվա խավարը:
Առաջադրանքներ
Ա․ Ո՞րն էր այդ երեք օրերի ընդհանուր փոխաբերական իմաստը: Հիմնավորե՛ք Ձեր
կատարած ընտրությունը.
1.Այդ օրերը բոլորն էլ անցած էին,
2.Երեք օրերում էլ սիրելի էակներ էին,
3.Երեք օրերում էլ մնացել էր մեղքի զգացում,
4.Բոլոր օրերն էլ շպրտվել էին քարափին:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:

Բ.Հիմնավորե՛ք հետևյալ մտքերի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ.-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է:

Խոսքերը շատ մեծ իմաստ ունեն իրենց մեջ, նշանակում է, որ արդեն եղածը չեք փոխի և կյանքը պետք է ապրել հասկանալով, որ մեկ անգամ ես ապրում։
Գ․ Հիմնավորե՛ք պատմվածքի այսպիսի ավարտը․
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Կարծում եմ բնությունը խավարով մաքրում էր հիշողությունները։

Դ․ Մեկ նախադասությամբ գրեք մեկ այլ ավարտ, որը Ձեր կարծիքով կհամապատասխանի պատմվածքին։

Կաձիրան հասկացավ, որ այդ ժամանակները հետ չի բերի և որոշեց իրեն նետել այդ քարափից։

ՀՀ բնակչություն

  1. Նկարագրել ամբողջ աշխարհում հայերի թիվը և ինչպե՞ս է այն տեղաբաշխված։

Աշխարհում հայ բնակչության թվաքանակի մասին տվյալները մոտավոր են, քանի որ առանձին երկրներ պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակում սեփական բնակչթյան ազգային կազմի վերաբերյալ: Աշխարհում հայերի թիվը գնահատվում է մոտ 10 մլն մարդ, որից ավելի քան 7 մլն-ը ապրում է ՀՀ սահմաններից դուրս, առավելապես Ռուսաստանում ( 2 մլն-ից ավելի), ԱՄՆ -ում (1.2 մլն), Ֆրանսիայում (0.5 մլն), Վրաստանում (0.4 մլն): Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2011թ. մարդահամարի տվյալներով կազմել է մոտ 3.0 մլն մարդ

  1. Թվարկել և ուրվագծային քարտեզի վրա նշել այն պետությունները, որոնք իրենց բնակչության թվաքանակով համեմատելի են ՀՀ-ի հետ։


Նորվեգիա, Ալբանիա, Ուրուգվայ, Նոր Զելանդիա, Լիտվա, Մոնղոլիա:

3.Դիագրամի օգնությամբ նշե՜ք այն ժամանակաշրջանները, երբ բնակճության թիվը նվազել է։ Բացատրե՜ք դրա պատճառները։

Ընդհանուր թվի կտրուկ նվազումներ շատ են եղել, օրինակ պատերազմներից, կոտորումից և այլ բաներից հետո։1918-1920թթ. բնակչությունը գրեթե կիսով չափ նվազեց և հասավ 720 հազարի:

Հաշվետվություն

Այս կիսամյակը շատ կարևոր էր, հատկապես քննական առարկաներում։ Հայոց լեզու և Գրականություն առարկաներից անցելենք քննական քերական նյութեր։ Ինձ համար ավելի հետաքրքիր էր Գրականություն առարկան, որովհետև կատարում էինք հետաքրքիր վերլուծական, թարգմանչական, մոնտաժային և այլ աշխատանքներ:

Այս տարի սկսել եմ սիրել վերլբւծական և փոխադրական աշխատանքներ:

Կարծում եմ այս կիսամյակում անցած ամենահետաքրքիր թեման ՝ <<Սիզիփոսի Առասպելը>>-ն էր, որովհետև իր մեջ ուներ շատ խորը իմաստ:

Հայոց լեզվում այս կիսամյակում ինձ համար ամենահետաքրքիրը դերբայ թեման էր, ինչը սովորելուց փոքրինչ դժվարացա, բայց կարևորը արդյունքն է:

Հայոց լեզու առարկայից կատարած առաջադրանքները՝ այստեղ

Գրականություն առարկայից կատարած առաջադրանքները՝ այստեղ

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը

Դեկտեմբերի 20-24-Ամփոփիչ շաբաթ
1․ Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 15․ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը
ա/ Հանրապետությունը անկախության և պատերազմի տարիներին
բ/ Հանրապետության ներքին դրությունը
գ/ 2020-ի Արցախյան պատերազմը /բանավոր, էջ 168-177, նաև այլ աղբյուրներ/․

2․ Պատրաստվե՛ք ուսումնական առաջին շրջանի ամփոփման-գնահատման՝
ա/ բլոգային աշխատանքների ստուգում-գնահատում
բ/ բանավոր հարցում-գնահատում

Առաջադրանք․
1․ Նկարագրե՛ք ԼՂՀ պետականության ձևավորման ընթացքը։

1991թ․ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂ-ի պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը։ Որոշում ընդունվեց ԼՂՀ-ի հռչակման մասին։ Նույն տարվա դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց ԼՂ-ի անկախությունը։ 1991թ․ կայացավ Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություն։ 1992թ․ հունվարին Գերագույն խորհուրդը ընդունեց ԼՂՀ-ի անկախության հռչակագիրը։ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։ Այդպիսով ՀՀ-ն ԼՂԻՄ-ի հետ միասին սկսեցին իրենց պաշտպանությունը Ադրբեջանի դեմ։
2․ Ե՞րբ է ընդունվել և փոփոխվել ԼՂՀ Սահմանադրությունը։ Ի՞նչ գիտեք դրա մասին։

ԼՂՀ 2006 թվականի դեկտեմբերի 10-ի Սահմանադրությունը կարևոր դեր խաղաց ինքնորոշված Արցախի պետականությունն ամրապնդելու, երկրում իրավական և ժողովրդավարական կարգեր հաստատելու գործում։ Գործող Սահմանադրությունն ապացուցել է իր կենսունակությունը և նպաստել սահմանադրաիրավական մի շարք ինստիտուտների ու Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության՝  ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետության կայացմանը։Այնուամենայնիվ, այս ժամանակահատվածում առաջացել է սահմանադրական նոր­մերի իրավակարգավորումների հետագա բարելավման կարիք, ինչի կապակցությամբ հանրությանը ներկայացվեց Սահմանադրության նոր նախագիծ։ Ըստ այդմ 2017 թվականի փետրվարի 20-ին հանրաքվե կանցկացվի, որի արդյունքներից էլ կախված կլինի նոր Սահմանադրության հետագա ճակատագիրը:
3․ Ձեր կարծիքով, որո՞նք են 2020-ի Արցախյան պատերազմի պարտության պատճառները
/բլոգային աշխատանք/․

Ես կարծում եմ, որ պարտության պատճառը՝ թույլ դիվանագիտություն ունենալն էր, բացի այդ հակառակորդը մեզ գերազանցում էր թե՛ քանակով թե՛ հզորությամբ։

21.12.2021

d=13-5:4=2

a5=a3+2d=5+4=9

d=13-5:4=2

a10=a7+3d=13+6=19

1+19:2*10=100

b1+b1q=3

b1(1+q)=3

b1q^2+b1q^3=12

b1q^2(1+q)=12

b1q^2(q+1):b1(q+1)=q^2=12/3

q^2=4

q=+-V4

q=+-2

q=2

b2=b1q

b1+b2=3

b1+b1q=3

b1+2b1=3

3b1=1

b1=1

S7=b1*1^n-1:q-1=2^7-1:2-1=255

19-7=12

d=12

6*12=72

31+71=103

999-103:12=896:12=74

a10=a3+7d=31+84=115

S10=7+115:2*10=122:2*10=610

q^4=b6:b2=64/9:9/4=64*4:9*9=256/81

q=4/3

b4=9/4(4/3)^2=9/4*4*4:3*3=4

q^4=256/81

q=4/3

a7=64/9*4/3=256/27

a8=256/27*4/3=1224/81

15.11-19.11 2021Թ․ԴԱՍ 18-20 ՀՈՍԱՔՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՒ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ։ՋՈՈՒԼ-ԼԵՆՑԻ ՕՐԵՆՔԸ

Հոսանքի աշխատանքը և հզորությունըԷլեկտրական հոսանքն օժտված է էներգիայով, որի հաշվին նա կարող է աշխատանք կատարել: Հոսանքի կատարած աշխատանքի շնորհիվ էլեկտրական էներգիան փոխակերպվում է էներգիայի այլ տեսակների: Օրինակ՝ ջեռուցիչ սարքերում էլեկտրաէներգիան փոխակերպվում է ջերմային էներգիայի, էլեկտրաշարժիչում՝ մեխանիկական էներգիայի, էլեկտրոլիզի ժամանակ՝ քիմիական էներգիայի և այլն: 

Ենթադրենք սպառիչ (լամպ, ջերմատաքացուիչ, էլեկտրաշարժիչ) պարունակող շղթայի տեղամասում լարումը U է, հոսանքի ուժը I և tժամանակամիջոցում նրանով անցել է q լիցք: Լարման սահմանումից հետևում է, որ A=q⋅U, իսկ քանի որ հաստատուն հոսանքի դեպքում  q=I⋅t , ապա՝  A=U⋅I⋅t (1): Այսինքն.Հաստատուն հոսանքի աշխատանքը շղթայի տղամասում հավասար է հոսանքի ուժի, լարման և այն ժամանակամիջոցի արտադրյալին, որի ընթացքւմ կատարվել է այդ աշխատանքը:Աշխատանքի այս (1) բանաձևը թույլ է տալիս որոշել հոսանքի կատարած աշխատանքը, անկախ այն բանից, թե այդ հոսանքի էներգիան էներգիայի ի՞նչ տեսակների է փոխակերպվել՝ ջերմային, մեխանիկական, թե քիմիական: Միավորների ՄՀ-ում հոսանքի աշխատանքը արտահայտում են ջոուլով (Ջ)Էլեկտրական շղթայում հոսանքի՝ աշխատանք կատարելու արագությունը բնութագրող մեծությունը անվանում են հոսանքի հզորություն և նշանակում ՝ P տառով:Եթե t ժամանակում հոսանքը կատարում է  A աշխատանք, ապա P=A/t (2): Հաշվի առնելով աշխատանքի (1) բանաձևը կստանանք P=U⋅I (3)Հաստատուն հոսանքի հզորությունը շղթայի տվյալ տեղամասում հավասար է հոսանքի ուժի և տեղամասի ծայրերին կիրառված լարման արտադրյալին: Օգտվելով Օհմի օրենքից (3) բանաձևը կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով  P=U2 /R և P=I2⋅R Միավորների ՄՀ-ում հզորությունն արտահայտվում է վատտով (Վտ). 1Վտ=1Ջ/վՀզորությունը հավասար է 1Վտ — ի, եթե 1վ — ում կատարվում է 1Ջ աշխատանք: Կիրառվում են նաև 1կՎտ (կիլովատ), 1ՄՎտ (մեգավատ), 1մՎտ (միլիվատ) միավորները:1մՎտ=0.001Վտ1ՄՎտ=1000000Վտ1կՎտ=1000Վտ  Հզորությունը չափող սարքը կոչվում է Վատտմետր:  Կենցաղում հոսանքի աշխատանքը չափում են Էլեկտրական հաշվիչ կոչվող հատուկ սարքով: Այս դեպքում գործածվում է հոսանքի աշխատանքի արտահամակարգային միավորը՝ 1ԿՎտ·ժ1ԿՎտ.Ժ=1000Վտ⋅3600վ=3600000Ջ 

Փորձը ցույց է տալիս, որ հաղորդիչները տաքանում են, երբ նրանցով էլեկտրական հոսանք է անցնում: Հոսանքի ջերմային ազդեցությունը ուսումնասիրեցին անգլիացի ֆիզիկոս Ջ. Ջոուլը, իսկ ևս մեկ տարի անց՝ ռուս գիտնական Է. Լենցը: Նրանք միմյանցից անկախ սահմանեցին օրենք՝ Ջոուլ-Լենցի օրենքը, որը բացահայտում է, թե ի՞նչ մեծություններից և ինչպե՞ս է կախված հաղորդչում անջատված ջերմաքանակը:      

  Ջոուլ-Լենցի օրենքը հայտնագործվել է փորձնական ճանապարհով, սակայն դրան կարելի է նաև տեսական հիմնավորում տալ: Եթե շղթայի տեղամասում մեխանիկական աշխատանք չի կատարվում, նրանում քիմիական ռեակցիա տեղի չի ունենում, ապա հոսանքի ամբողջ աշխատանքը ուղղված է հաղորդչի ներքին էներգիայի մեծացմանը:     Ընդ որում, հաղորդչի շրջապատի տրված Q ջերմաքանակը, համաձայն էներգիայի պահպանման օրենքի հավասար է հաղորդչի ներքին էներգիայի փոփոխությանը, այսինքն՝ հոսանքի աշխատանքին՝ A=Q Քանի որ էլեկտրական հոսանքի կատարած աշխատանքը հավասար է A=U⋅I⋅T հետևաբար և Q=U⋅I⋅T   Օգտվելով Օհմի օրենքից, բանաձևը կարելի է ներկայացնել նաև այլ տեսքով՝ Q=U2 ⋅t /R կամ Q=I2⋅R⋅t Այս վերջին բանաձևն էլ արտահայտում է Ջոուլ-Լենցի օրենքը:   Հոսանքակիր հաղորդչում անջատված ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու, հաղորդչի դիմադրության և նրանով հոսանքի անցման ժամանակի արտադրյալին:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1. Բնակարանի տաքացման համար օգտագործվող 140 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական ջերմատաքացուցիչը  նախատեսված է 3.5 Ա հոսանքի ուժի համար: Որքա՞ն էներգիա կծախսի այդ ջերմատաքացուցիչը  8 ժամ անընդհատ աշխատելու դեպքում:

R = 140 Օմ

I = 3,5 Ա

t = 8 ժամ = 28800 ժ

A – ?

A = IUt = I * IR * t = I2 * R * t = 3,5 * 140 * 28800 = 49392000 Ջ = 49,392 մՋ

2. Ավտոտնակում  էլեկտրական լամպը մոռացել էին անջատել: Որքա՞ն աշխատանք էր իզուր կատարվել 24 ժամում, եթե լամպը միացված էր 110 Վ լարման ցանցին և նրանով անցնող հոսանքի ուժը 0.8 Ա էր:

U = 110

I = 0,8

t = 24 = 86400վ

A – ?

A = IUt = 0,8 * 110 * 86400 = 7603200 Ջ = 7,6032մ

3. 50 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական վարսահարդարիչը միացրեցին 127 Վ լարման ցանցին: Որքա՞ն աշխատանք կկատարի նրանում հոսանքը 15 րոպեի ընթացքում: 

R = 50 Օմ

U = 127 վ

t = 15 րոպե = 900 վ

A = ?

A = IUt : I = U / R

A = IUt = U / R * U * t = U2t / R = 127 * 900 / 50 = 2286 * 900 / 50 = 36576 Ջ

4. 6 Վ լարման և 2 Ա հոսանքի ուժի դեպքում համակարգչի մարտկոցի լիցքավորումը տևեց 1.5 ժամ: Որոշե՛ք հոսանքի կատարած աշխատանքը այդ ընթացքում: 

A = U * I * t = 6 * 2 * 1,5 * 5400 = 97200 Ջ

5. 450 Վտ հզորություն ունեցող հեռուստացույցը, ըստ հաշվիչի ցուցմունքի, ծախսել է 360 կՋ էներգիա: Որքա՞ն ժամանակ է միացված եղել հեռուստացույցը:

t = P / A = 450 / 360 = 1,25

6. Ճեպընթաց էլեկտրագնացքը, որի շարժիչների ընդհանուր հզորությունը 200 կՎտ է, շարժվում է 180 կմ/ժ միջին արագությամբ: Որքա՞ն աշխատանք են կատարում նրա էլեկտրաշարժիչները 560 կմ ճանապարհ անցնելիս:

P = 200 կՎտ

V = 180 կմ / ժ

S = 560 կմ

A – ?

t = S / V = 560 / 180 = 3ժ

A = Pt = 200 * 3 = 600

7. Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի 80 վ-ում 40 Օմ դիմադրություն ունեցող ջեռուցիչ տարրում, եթե այն միացված է 120 Վ լարման ցանցին: 

t = 80

R = 40

U = 120

A – ?

A = IUt

I = U / R = 120 / 40 = 3

A = IUt = 3 * 120 * 80 = 28800 Ջ

8. Հաղորդչի  դիմադրությունը 150 Օմ է, նրանով անցնող հոսանքի ուժը՝ 1.6 Ա: Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի նրանում 10 վ-ի ընթացքում: 

R = 150

I = 1,6

t = 10

Q – ?

Q = I2Rt = 2,56 * 150 * 10 = 3840

9. Շղթայի տեղամասում միմյանց հաջորդաբար միացված են R1=40 Օմ և R2 =60 Օմ դիմադրություններով ռեզիստորներ: Տեղամասի ծայրերում լարումը 100 Վ է: 2 րոպեի ընթացքում ի՞նչ ջերմաքանակ կանջատվի հաղորդիչներից յուրաքանչյուրում: Պատասխանը գրել ամբողջ թվի ճշտությամբ: 

images.jpg

10. Էլեկտրական ջեռուցչի0.017 Օմ⋅մմ2 /մ տեսակարար դիմադրությամբ պղնձե  սնուցող հաղորդալարի երկարությունը 1.5 մ է, լայնական հատույթի մակերեսը՝ 2 մմ2 : Որքա՞ն ջերմաքանակ կանջատվի այդ հաղորդալարում 25 րոպեի ընթացքում, եթե շղթայում հոսանքի ուժը 4 Ա է: 

0db254a4af.jpg

Թթուներ

  1. Ինչո՞ւ է ջրածինը  համարվում   համար  մեկ  տարրը  Տիեզերքում

Ջրածինը կազմում  է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա լրիվ կազմված է ջրածին քիմիական տարրից: Ցածր ջերմաստիճանի և շատ բարձր ճնշման պատճառով ջրածինն այդ մոլորակի վրա գտնվում է պինդ վիճակում:

  1. Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութինչո՞ւ.

Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ, քանի որ այն էկոլոգիապես անվտանգ է և այրելիս միայն ջուր է առաջացնում:

3.. Բնութագրեք  ջրածին քիմիական տարրը.

  • ա) քիմիական նշանըH                               
  •  բ) հարաբերական ատոմային զանգվածը1.00794                                                   
  •  գ) մետա՞ղ է.  թե՞  ոչ մետաղ. Ոչ մետաղ
  • դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է— 1 պարբերություն, 1 խումբ
  • ե) ատոմի կառուցվածքը` (միջուկի լիցքը 1 միջուկում պրոտոների թիվը 0 էլեկտրոնների -1 թիվը էներգետիկ մակարդակների թիվը-1),իզոտոպների բաղադրությունը

Ջրածինը (H) պարբերականհամակարգի առաջին տարրն է։ Առաջին անգամ մաքուր վիճակում ստացելէ Հենրի Կավենդիշը 1766 թ.։Այն տիեզերքում ամենատարածված տարրն է։ Երկրի վրա այն գտնվում էհիմնականում միացությունների ձևով։ 

4. Ջրածնի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններումգրեք օրինակներ

Ջրածինը միացություններում միավալենտ է։ Ջրածնի ատոմը կազմված էմեկ պրոտոն ունեցող միջուկից և մեկ էլեկտրոնից։ Հանդես է գալիս H2 պարզ նյութի ձևով։ 

  • Վալենտականություն — 1
  • Օքսիդացման աստիճան — -+1, -1

Միացություններ առաջացնելիս  ջրածինը հիմնականում ցուցաբերում է մետաղական հատկություն, այսինքն՝ տալիս է  մեկ էլեկտրոն և ձեռք է բերում +1 լիցք:

HO —1e →H+

Որոշ պայմաններում ոչ մետաղական հատկություն` ընդունում է էլեկտրոն (օրինակ՝ մետաղների հետ առաջացած միացություններում)  և ձեռք բերում −1 օքսիդացման աստիճան:  

HO + 1e →H

5. Գրեքջրածին պարզ նյութի բանաձևը. ..և որոշեք նրա հարաբերական մոլեկուլային զանգվածը ` Mr  և մոլային զանգվածը`M գմոլ …

Mr(H2O)=2Ar(H)+Ar(O)=2+16=18

mo=18*1,66×10-27=2,988*10-23

6. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթևքանի ՞ անգամ. օդը 16 անգամ

Ջրածինը օդից 14,5 անգամ թեթև է:

7. Ինչպիսի ՞   ռեակցիաների օգնությամբ կարելի է լաբորատորիայում  ջրածին  ստանալ, գրեք համապատասխան  ռեակցիաների հավասարումները.

  • Zn + 2HCl = ZnCl2 + H2
  • Zn + H2SO4 = ZnSO4 + H2
  • CuSO4 + Zn = ZnSO4 + Cu

 8. Ո՞րն է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք ջրածնի զանգվածային բաժինը տոկոսով արտահայտած։

Ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ նյութը. H2

  • ω(H/B)= 2xAr(H) : Mr (H2O) x 100%
  • ω(H/B)= (2:18) x100%
  • ω(H/B)= 11%
  1.  Որտե՞ղ են կիրառում ջրածինը

Ջրածինը կիրառվում է շատ տեղերում: Ջրածնի 50%-ը ծախսվում է նավթի վերամշակման համար, մեծ քանակությամբ ջրածին է օգտագործվում աղաթթու ստանալու համար, ջրածինը նաև օգտագործում են հրթիռային շարժիչներում: Ջրածինը կիրառվում է մետաղների եռակցման սարքերում։ Օգտագործում են նաև բուսական յուղերից մարգարին ստանալու համար։

Թթուները բարդ նյութեր են, որոնց բաղադրության մեջ առկա են ջրացնի ատոմներ(որոնք կարող են տեղակալվել մետաղի ատոմներով) և թթվային մնացորդից (անիոն)։

H+1nA-n

H+1F-1

F Ֆտորիդ

H+1Cl-1

Cl Քլորիդ

H+1Br-1

Br Բրոմիդ (բրոմաջրածնական թթու)

HI

I Յոդիդ (յոդաջրածնական թթու)

H2+1S-2

HS Հիդրոսուլֆիդ

S2- Սուլֆիդ

ԹԹՎԱԾՆԱՎՈՐ ԹԹՈՒՆԵՐ

H+1NO2-1

NO2 — Նիտրիտ

H+1NO3-2

1+x-6=o

x-5=0

x=0+5

x=5

NO3 — Նիտրատ

H2 SO3 — Ծծմբային թթու

H2SO4— ծծմբական թթու

H3PO4— ֆոսֆորական թթու

Урок 9

Домашнее задание:

Упражнение 1. Выберите один из глаголов, данных в скобках, и поставьте его в нужную форму.

1. Они редко (пообедать/обедать) в ресторане. 2. Он каждый день (дарить/подарить) ей цветы. 3. Мы (ремонтировали/отремонтировали) свою машину 2 часа. 4. Я забыл (заплатить/платить) за телефон. 5. На какую ногу вам больно (наступить/наступать)? 6. Не надо (спорить/поспорить). 7. Он разучился (поиграть/играть) в шахматы. 8. Она успела (садиться/сесть) в поезд, который уже отходил. 9. Они (строили/построили) дом 2 года. 10. Я отвыкла (вставать/встать) рано.

11. Не нужно (заказать/заказывать) такси: я сам отвезу вас в аэропорт. 12. Он сумел (сдавать/сдать) все экзамены на отлично. 13. Им скучно (жить/пожить) в деревне. 14. Он устал (работать/поработать) по 10 часов в сутки. 15. Вам вредно (есть/съесть) солёные продукты. 16. Как тебе удалось (выучить/учить) китайский язык за год? 17. Она (писать/написать) родителям раз в месяц. 18. Он смог (выиграть/выигрывать) у теннисиста, который был намного сильнее его. 19. Мы всегда (брать/взять) с собой в поездку разные лекарства. 20. Сегодня он сам (готовить/приготовить) завтрак.

Упражнение 2. Вставьте вместо точек глагол совершенного или несовершенного вида в нужной форме.

1. Студент решил задачу и показал её преподавателю Мы решили задачу 3 часа. (решать/решить)

2. Они работали в Англии 4 года. Он поработал в Германии и вернулся на Родину. (работать/поработать)

3. Она отлично подготовилась к экзамену. Я готовился к экзамену 2 дня. (подготовиться/готовиться)

4. Ты очень хорошо переводишь текст. Он переводит текст полдня. (перевести/переводить)

5. Мы убрали квартиру и пошли гулять. Сколько времени они убирали квартиру? (убирать/убрать)

6. Почему вы так долго пили чай? Я выпила чай и пошла на работу. (пить/выпить)

7. Он посмотрел телевизор и лёг спать. Они смотрели телевизор весь вечер. (посмотреть/смотреть)

8. Она делала зарядку 20 минут. Я сделал зарядку и стал завтракать. (делать/сделать)

9. Преподаватель проверяла тесты студентов 3 часа. Она проверила тесты студентов и поехала в университет. (проверить/проверять)

10. Он искала работу месяц. Я нашлац работу и начал работать с понедельника. (искать/найти).

Упражнение 3. Вставьте вместо точек глагол совершенного или несовершенного вида в нужной форме.

Используя приставки, образовать от глаголов несовершенного вида глаголы совершенного вида: верить(н.в.)- поверить(с.в.) .

Чувствовать-почуствовать,ужинать-унизить, делить-поделить, вязать-связать, прятать-спрятать ,возить-везти, шить-сшить, стараться-постараться, таять-расстаять, верить-поверить, видеть-увидеть, делать-сделать, шутить-пошутить ,чертить-начертить ,тонуть-утонуть ,гасить-погасить, учиться-научиться ,брать-взять, пугаться-испугаться, мучить-помучить, помнить-вспомнить, желать-пожелать, гордиться, готовить-приготовить.