Օր Մատենադարանում

Այս օրը սկսվեց կրթահամալիրին բնորոշ ընդհանուր պարապմումնքով։ Նախապես պլանավոր էլ էինք այսօր գնալ Մատենադարան՝ փոքրիկ զբոսավար նախագծով։ Ժամը 11-ին հասանք Մատենադարան։ Բաժանվեցինք երկու խմբերի։ Խմբերն առանձին գիդերի կողմից ստացան շատ հետաքրքիր ինֆորմացիա, որը հետո պետք է փոխանցեր մյուս խմբին։ Մեր խումբը տեղեկություն ստացավ որդան կարմիրի մասին։ Հետո, ինչպես նախատեսել էինք, կիսվեցինք տեղեկություններով։ Հետո գնացինք բոլորիս շատ սիրելի պոնչիկանոց։ Կարծում եմ արդյունավետ օր ունեցանք։

 

Թողնել մեկնաբանություն