Դեպի Գյումրի, Աշոցք (լուսաբանում)

Առավոտյան ժամը 9-ին շարվեցինք,  առաջին կանգառը եղավ քարավանատունը,  որը զարմանալի էր իր բավական հաստ պատերով։ Երկրորդ կանգառը եղավ Սբ Հովհաննես եկեղեցին որը ուներ բավականին հետաքրքիր պատմություն։ Երբ Սբ․ Հովհաննեսի դիակը անցկացնում են մաստարա գյուղով Սբ Հովհաննեսի աջը վերձնում է, և դրա հիման վրա ստեղծում եկեղեցի նման եկեղցիները կոչվում են Մաստարայատիպ։ Հենց այդտեղ էլ հանդիպեցինք այդ գյուղի պատմության մի ուսուցչուհու ով մեզ տվեց եկեղեցու մասին շատ հետաքրքիր ինֆորմացիա։ Երկրորդ կանգառը եղավ դարբնոցը, որտեղ մեզ ներկայացրեցին դարբնոցի պատմությունը, և ցույց տվեցին մի քանի հետաքրքիր գործեր։ Երրորդ կանգառը եղավ սև բերդը, իսկ չորրորդ և վերջին կանգառը եղավ Սբ Յոթ Վերք եկեղեցին, այդ ամենից հետո մենք վերջապես հասանք հյուրատուն։ Լավ տեղավորվելուց և հանգստանալուց հետո ընթրեցինք ինչից հետո էլ քնեցինք։ Երկրորդ օրը առավոտյան մարզանքից հետո նախաճաշեցինք և գնացինք Ֆրունզիկ Մկրտչյանի տուն թանգարան։ Այնտեղի գիդը այնքան տպավորիչ և զգացմունքային էր պատմում նրա պատմությունը, որ անգամ մեկ վայրկյան չէիր կարող կտրվել։ Վերադարձանք հյուրատուն ճաշեցինք և շարժվեցինք Աշոցք։ Կարծում եռօրյա ճամփորդության ամենատպավորիչ պահերն էին։ Սկզբում ընկեր Ալլան մեզ սովորեցրեց, թե ինչպես է պետք վարել դահուկ։ Դահուկներով մոտ մեկ ժամից հետո սկսեցինք վարդել սահնակ, մոտ երկու ժամ, արագություն, ադրենալին և վախի և հրճվանքի զգացողություն։ Այդ ամենը ես հաստատ երբեք չեմ մոռանա։ Եռօրյայի եմենահիանալի երեք ժամից հետո մենք քաղցրավենիքով ըմպեցինք թեյ և շարժվեցինք հյուրատուն, ընթրեցինք և քնեցինք։ Երրորդ օրը չեր տարբերվում երկրորդից իր առավոտով։ Ժամը 11-ին շարժվեցինք և 2։35 հասանք Մայր դպրոց։