Մարդու պահանջմունքներ

Մենք բոլորս մեր կյանքում ունենք պահանջմունքներ: Պահանջմունքներ, որոնցով ապրում ենք, որոնք մեզ պետք է: Մարդը իր զարգացմանն ընդհառաջ ավելի շատ պահանջմունքներ է ունենում: Մեր կյանքում մենք ունենք երկու տեսակի պահանջմունքներ՝նյութական և հոգևորական: Նյութական պահանջմունքները դրանք այն պահանջմունքներն են, որոնք մեզ պետք են ապրելու համար՝սնունդ, տանիք, հագուստ և այլն, իսկ հոգևորական պահանջմունքները օրինակ՝ սեր, ջերմություն, շրջապատ: Մարդու զարգացման հետ միասին ավելանում են նրա պահանջմունքները բայց ավելի շատ նյութական պահանջմունքները: Այն իրերը որոնք այսօր առաջին անհրաժեշտության իրեր են երեկ առաջին անհրաժեշտության իրեր չէին:

Պահանջմունքի մասին կան բազմաթիվ տեսություններ: Դրանցից ամենահայտնին Աբրահամ Մասլոունի տեսությունն է: Այն ներկայացվում է բուրգի տեսքով:

Document_00

Պահանջմունքների առաջացումը պայմանավորված է կյանքի այն հանգամանքներով, պրոբլեմային իրադրություններով, որոնցում հայտնվում է մարդն իր կենսագործունեության ընթացքում։ Մարդու համար պահանջմունքների նշանակությունը ցույց տալու համար նպատակահարմար է սկսել հետևյալ հանրահայտ արտահայտությունով. «Ոչ ոք չի կարող որևէ գործ կատարել` չանելով դա նաև հանուն իր պահանջմունքներից մեկի բավարարման» (Կ. Մարքս)։ Պահանջմունքը, ծագելով մարդու մեջ, ծնում է նաև իր բավարարումն ապահովող միտում։ Մարդու պահանջմունքների յուրահատկություններից կենդանիների պահանջմունքներից ունեցած էական տարբերություններից մեկն այն է, որ դրանք կարող են բավարարվել ոչ թե կանխորոշված միակ հնարավո րառարկայի կամ խիստ որոշակի գործունեության օգնությամբ, այլ ճկուն են, փոփոխունակ։ 

Թողնել մեկնաբանություն