Քիմիա 17-21

1 . Ինչպիսի՞ն են քիմիական տարրերի զանգվածային հարաբերությունները հետեւյալ բանաձեւերով արտահայտվող նյութերում.
C2H6 և CO , SO2

C2H6

12:1

CO

3:4

So2

2:1

2. 

Օքսիդացման աստիճանը միացությունում ատոմի պայմանական լիցքն է :

3.

Գրե՛ք նյութերի քիմիական բանաձեւերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.
ա) ջրածնի երկու եւ թթվածնի երկու ատոմ,

H2O2-34
բ) ազոտի ու թթվածնի երկուական ատոմ:

N2O2-60

Հաշվել դրանց հարաբերական մոլեկուլային զանգվաը:

4.

Հաշվել Fe2O3 ում երկաթի և թթվածնիբօքսիդացման աստիճանը համապատասխանաբար հավասար է.
ա) -2 -2 բ) -2 +2 գ) +3 -2 դ) +2 0
5.

Որոշե՛ք տարրերի օքսիդացման աստիճանները հետեւյալ միացությունների բանաձեւերում՝ AIPO4, CaCO3, CO2, AI2O3:

AlPO4

Al+3

O-2

P+5

CaCO3

O-2

Ca+2

C+4

CO2

O-2

C+4

Al2O3

O-2

Al+3

6.Որքա՞ն է ազոտի օքսիդացման աստիճանը ամոնիակի`NH3 մոլեկուլում. 1) +3
2) — 3 3) +2 4) +1

Գործնական քերականություն

Բառը կամ  բառերի խումբը, որն արտահայտում է ամփոփ միտք
և ունի ստորոգում, կոչվում է նախադասություն։  Օրինակ` Արևը վերևից մեզ  ժպտում է։
Նախադասությունը կազմվում  է գլխավոր և  երկրորդական
անդամներից։ Գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը, իսկ երկրորդական անդամները  լրացումներն են։ Ենթական նախադասության այն գլխավոր
անդամն է, որին ստորոգման միջոցով վերագրվում է հատկանիշ, պատասխանում է, ո՞վ , ի՞նչ հարցերին։ Ստորոգյալը նախադասության այն անդամն է, որը հատկանիշը ստորոգման միջոցով վերագրում է ենթակային: Լրացումները կամ երկրորդական անդամները  լինում են բայական անդամի լրացումներ և գոյականական անդամի լրացումներ։
Օրինակ՝ Աշնան արևը ջերմացնում է մարդկանց սառը հոգիները: Լրացումներն էլ իրենց հերթին կարող են գոյականական անդամի լրացումներ`  որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ, և բայական անդամի լրացումներ` խնդիրներ և  պարագաներ։

Նախադասության տեսակներն ըստ կազմության

Ըստ կազմության՝  նախադասությունները լինում են պարզ և բարդ ։
Պարզ նախադասությունն ունի մեկ ստորոգյալ, օրինակ` Քամին փչում է։ Իսկ եթե նախադասությունը կազմված է մեկից ավելի պարզ նախադասություններից, այսինքն՝ ունի մեկից ավելի ստորոգումներ,  կոչվում է բարդ նախադասություն։ Օրինակ՝ Քամին փչում է հարավից և փոշու հսկա դեզեր բարձրացնում:

Պարզ և բարդ նախադասությունները ունեն իրենց ենթատեսակները։ Պարզ նախադասությունները լինում են պարզ համառոտ և պարզ ընդարձակ։ Պարզ համառոտ նախադասությունները կազմված են միայն ենթակայից և
ստորոգյալից (օրինակ՝ Ամպերը խտացան), իսկ պարզ ընդարձակ նախադասությունների
կազմում կա նաև լրացում կամ լրացումներ (օրինակ՝  Սև ամպերը հետզհետե խտացան)։

Առաջադրանքներ:

Տրված պարզ համառոտ նախադասությունները դարձնել պարզ ընդարձակ:

Ես հիշում եմ: Օրինակ` Մինչև հիմա ես հիշում եմ այդ տխուր դեպքը:

Արևը լուսավորում է:

Այժմ արևը լուսավորում է բոլորիս։
Ջուրը քչքչում է:

Այն ժամանակ ջուրը քչքչում էր, իսկ հիմա, ոչ։
Շենքը ուներ:

Ժամանակին շենք ուներ բնակիչներ, իսկ այժմ չունի։
Հայրը բարկացավ:

Տղան բարկացնում էր իր հորը, այդ իսկ պատճառով հայրը բարկացավ տղայի վրա։
Նրանք պայքարեցին:

Նրանք պայքարեցին մինչև վերջ, բայց պարտվեցին։
Հովիտները երևում էին:

Չնայած մռայլ օր էր, բայց հովիտները երևում էին։
Նա ուներ:

Ժամանակին նա ուներ համակարգիչ, իսկ հիմա ոչ։
Թշնամին շրջապատել էր:

Տարիներ առաջ պատերազմին թշնամին շրջապատել էր մեզ։
Ճյուղերը ջարդվել էին։

Քամու ուժգին հարվածից ճյուղերը ջարդվել էին։

Սեռական օրգաններ

Արական սեռական համակարգի օրգաններն են զույգ սերմնարանները, զույգ սերմնածորանները, սերմնաբշտիկները, շագանակագեղձը և առնանդամը:

Սերմնարաններն օվալաձև են, ունեն 3−5 սմ երկարություն և 13−30 գ զանգված: Դրանք տեղակայված են ամորձապարկում և կազմված են ոլորուն խողովակներից, որոնցում առաջանում են արական սեռական բջիջները՝ սպերմատոզոիդները:

Իգական սեռական համակարգի օրգաններն են ձվարանները, արգանդափողերը, արգանդը, հեշտոցը և ամոթույքը:

Ձվարանները զույգ խառը գեղձեր են, որոնք ունեն 3−4 սմ երկարություն և 6−7 գ զանգված: Ձվարաններում առաջանում են ձվաբջիջները և իգական սեռական հորմոնները: 

Արգանդը մկանակազմ տանձաձև օրգան է, որի խոռոչը պատված է լորձաթաղանթով: Խոռոչում զարգանում է պտուղը, ապահովվում է նրա զարգացումն ու պաշտպանումը:

Հեշտոցի մուտքը շրջապատված է մաշկային ծալքերով՝ սեռական շուրթերով և ծածկված է շարակցահյուսվածքային թաղանթով