Ջուզեպպե Գարիբալդի

Ջուզեպպե Գարիբալդին պատմությանն առավել հայտնի է որպես Ռիսորզիմենտոյի՝ իտալական համազգային շարժման առաջնորդ, ով հետագայում դարձել է Իտալիայի ազգային հերոս։

Բրազիլիայում, Ուրուգվայում և Եվրոպայի տարբեր ծայրերում իր ռազմական գործունեության պատճառով ժամանակի գործիչները Գարիբալդիին տվել են «Երկու աշխարհների հերոս» պատվանունը։ Նա անձամբ նախաձեռնել և պայքարել է բազմաթիվ մարտերում, որոնք ի վերջո հանգեցնում են պառակտ Իտալիայի վերամիավորմանը։ 1848 թվականին ղեկավարում է Միլանում ստեղծված ժամանակավոր կառավարությունը, 1849 թվականին նշանակվում է Հռոմեական Հանրապետության զինված ուժերի գերագույն հրամանատար և ապա՝ ռազմական նախարար։ 1860 թվականին վաստակաշատ գեներալը ձեռնամուխ է լինում Երկու Սիցիլիայի թագավորության դեմ Հազարամյա արշավանքի նախաձեռնմանը, որի ժամանակ Ջուզեպպեին օժանդակում է Սարդինիայի (1861 թվականից՝ միավորված Իտալիայի) թագավոր Վիկտոր Էմանուիլ II-ը։ Գարիբալդիի վերջին արշավանքը տեղի է ունենում ֆրանս-պրուսիական պատերազմների ոլորտում, որտեղ իտալացի հրամանատարը հանձն է առնում Վոսգեսի բանակի հրամանատարի պաշտոնը։

Ջուզեպպե Գարիբալդին մեծ հռչակ և ժողովրդականություն է վայելել Իտալիայում և արտասահմանում անգամ իր կենդանության տարիներին։ Իր ժամանակի մեծագույն մտավորականներից շատերը, այդ թվում՝ Վիկտոր Հյուգոն, Ալեքսանդր Դյուման և Ժորժ Սանդը, ակնածանքով են անդրադարձել վերջինիս գործունեությանը։ Ժամանակի խոշոր գերտերություններից երկուսը՝ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան, անգամ ռազմական և ֆինանսական

Հասարակագիտական ստուգատես ամփոփում

Հանդիպում Նիդերլանդների թագավորությունում ՀՀ դեսպան, միջազգայնագետ Տիգրան Բալայանի հետ:

Արա Արտուշի Պապյան , հայ պատմաբան և դիվանագետ:

Հանդիպում-քննարկում ազգագրագետ, սեբաստացի ծնող Լուսինե Խառատյանի հետ:

Տիգրան Հայրապետյան, Համազգային անհեթեթության էջերից հոդվածի վերլուծություն:

Հանդիպում Արամ Մանուկյանի հետ: