Ճամբարի ամփոփում

Ճամբարը տևեց ընդամենը 2 շաբաթ, բայց շատ հագեցած էր, հետաքրքիր, զվարճալի և դրական լիցքերով։ Ճամբարում շատ հետաքրքիր անցավ մեր քննարկումը ՝ դեռահասների մասին, որտեղ գոյություն ուներ երեք հիմնական խմբեր, առաջին խումբը ներկայացնում էր ընդհանուր դեռահասությունը, երկրորդ խումբը ներկայացնում էր դեռահասների խնդիրները, իսկ երրորդ խումբը ներկայացնում էր դեռահասությունը ծնողների աչքերով։ Քննարկումը անցավ շատ հետաքրքիր, ինֆորմատիվ, որովհետև բոլորս փնտրել և գտել էինք հետաքրքիր նյութեր համացանցի հավաստի աղբյուրներից։ Ինձ համար շատ հետաքրքիր նաև հեծանվաերթը և վիկտորինան։ Հեծանվաերթը դեպի Զվարթնոցի տաճար սկսեցինք հենց առավոտյան, չնայած նրան, որ գրեթե բոլորս վարժ վարում էինք հեծանի մեր հետևից ապահովության համար գալիս էր ավտոբուս։ Հենց տաճարի մոտ ընկեր Ստելլան մեզ ներկայացրեց տաճարի, պատմությունը, կառուցվածքը և այլն։ Վիկտորինան նույնպես հետաքրքիր և տեղկատվական, վիկտորինայում ինձ դուր եվավ այն, որ հարցերի մեծ մասը, ոչ թե մեր իմացությունների, այլ տրամաբանության վրա էր հիմնված։ Ճամբարի ընթացքում ունեցանք նաև լող նույնիսկ երկու անգամ։ Ճամբարի վերջին օրը մենք անցկացրինք Սուրբ երրորդության բակում, խաղացինք վոլլեյբոլ, մաֆիա, նաև զբաղվեցինք սքեյթավարությամբ։ Կարճ ասած այս երկու շաբաթը իրոք շատ հավես և հաճելի էր։

Իմ նախագիծը