Ամռան իմ ամենահիշարժան օրը

 

Իմ ամենահիշարժան օրը եղել է դեպի Ջավախք ուսումնական ճամփորդության երրորդ օրը։ Այդ օրը ես ինձ համար բացահայտեցի Ջավախքի ամենահրաշալի վայրերից մեկը՝ Թմկաբերդը։ Թմկաբերդում ինձ շատ տպավորեց սյուների բարձրությունը և դրանց վրայից բացվող հիանալի տեսարանը: Թմկաբերդից իջնելու ժամանակ մենք մի քանի տղաներով մոլորվեցինք, բայց, երբ գտանք մնացածին պարզվեց, որ այն ճանապարհը, որով մենք գնացել էինք, ավելի կարճ էր։ Այդ նույն օրը մենք տեսանք նաև Թամար թագուհու ամրոցը, իսկ երեկոյան եղանք Ախալքալաքի բերդում: