Աբրահամ Լինքոլնի նամակը իր տղայի ուսուցչին (վերլուծություն)

Աբրահամ Լինքոլնը մարդկության պատմության ամենանշանավր դեմքերից է: Նրան հաջողվեց հիմք դնել դարեր ձգվող ստրկատիրական համակրգի ավարտին: Նրա համար ամեն ինչից կարևոր է եղել լավ մարդ լինելը, որը մենք հասկանում ենք նաև նրա նամակից: Նա իր տաղայի ուսուցչին խնդրում է բացի գիտելիքից երեխային սովորեցնել լավ մարդ լինել, չարի կողքին նկատել նաև բարին, անարդարության կողքին՝ արդարություն: Ուսուչին խնդրում է, որ իր տղային սովորեցնի սիրել գիրքը, աշխատանքը, որ աշխատած 1 դոլարն ավելին արժե, քան գտած՝ 10-ը: Խնդրում է նաև սովորեցնել ազնվություն, ուրիշներին լսել եւ ճիշտը վերցնել, հեռու լինել խարդախությունից: Այս ամենից բացի, խնդրում է նաև ազատ ժամանակ տալ, որպեսզի տղան ժամանակ ունենա խորհելու բնության ու նրա գաղտնիքների մասին: Ամենակարևորը Լինքոլնը խնդրում է ուսուցչին, որպեսզի տղային սովորեցնի հավատալ ինքն իրեն, որովհետև միայն այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության նկատմամբ: 

Image result for Õ¬Õ«Õ¶Õ¯Õ¸Õ¬Õ¶

Աբրահամ Լինկոլնը Ամերիկայի Միացյալ Նահանգների 16-րդ նախագահն էր:  Լինքոլնը ԱՄՆ ազգային հերոս է, նրա հետ է կապվում ստրկատիրական համակարգի վերացումը: Համառությամբ ու աշխատասիրությամբ, շարունակ ինքնակրթվելով ու իր շուրջը մարդկանց համախմբելով՝ նա կարողացավ հասնել աննախադեպ բարձունքների քաղաքական դաշտում և դառնալ երկրի նախագահ:

Աբրահամ Լինքոլնն ուներ չորս տղա, որոնցից երեքը, սակայն, չհասան անգամ չափահասության տարիքի՝ մահանալով թոքախտից և տիֆից 4, 11 և 18 տարեկանում: Եվ միայն Աբրահամ Լինքոլնի ավագ որդին՝ Ռոբերտը ապրեց մինչև 82 տարեկան ու հասավ մասնագիտական մեծ նվաճումների` իրավագիտության ու քաղաքագիտության ոլորտում:

1855 թ. Աբրահամ Լինքոլնը գրել է իր հայտնի նամակը՝ ուղղված որդու ուսուցչին:

«… Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ բոլոր մարդիկ արդար չեն, բոլորը անկեղծ չեն: Բայց սովորեցրեք նրան նաև այն, որ յուրաքանչյուր սրիկայի կողքին կա նաև հերոս, որ յուրաքանչյուր եսասեր քաղաքական գործչի դիմաց կգտնվի նաև նվիրված առաջնորդ:

Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, կգտնվի նաև ընկեր: Ես գիտեմ, դրա համար ժամանակ կպահանջվի, բայց եթե կարող եք, սովորեցրեք նրան, որ վաստակած մեկ դոլարը շատ ավելի արժեքավոր է, քան գտած հինգը:

Սովորեցրեք նրան կարողանալ պարտվել, ինչպես նաև վայելել հաղթանակները: Եթե կարող եք, հեռու պահեք նրան նախանձից, սովորեցրեք ոչ բարձր ծիծաղելի գաղտնիքը: Օգնեք նրան հասկանալ, որ մեծամիտներին ու գոռոզներին հաղթելը ամենահեշտ գործն է: Եթե կարող եք, սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով:

Տվեք նրան նաև ազատ ժամանակ, որ նա կարողանա մտորել հավերժ գաղտնիքների` երկնքի թռչունների, արևի շողերի մեջ թռչող մեղուների և բլուրների կանաչ լանջերին ծաղկող ծաղիկների մասին:

Սովորեցրեք նրան դպրոցում, որ անհաջողություն կրելը շատ ավելի պատվաբեր Է, քան խարդախության դիմելը: Սովորեցրեք նրան վստահել իր սեփական մտքերին, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ասում է, որ ինքը սխալվում է: Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և լինել դաժան՝ դաժանների հետ:

Փորձեք տղայիս ուժ տալ, որպեսզի նա չհետևի ամբոխին, երբ բոլորը հարում են հաղթած կողմին: Սովորեցրեք նրան լսել բոլոր մարդկանց, բայց սովորեցրեք նրան նաև, որ այն, որ իր լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկի և վերցնի միայն լավը:

Սովորեցրեք նրան, որ արցունքների մեջ ոչ մի ամոթ բան չկա: Եթե կարող եք, ապա սովորեցրեք ծիծաղել տխրության մեջ: Սովորեցրեք նրան ծիծաղել ցինիկների վրա և զգուշանալ բոլորին չափից շատ հաճոյանալուց:

Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով, բայց երբեք վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ՝ հոգին: Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, այլ կանգնել և պայքարել, եթե կարծում է, որ ինքը ճիշտ է:

Նրա հանդեպ մեղմ վարվեք, բայց առանց ավելորդ քնքշության, որովհետև միայն կրակի միջով անցնելու փորձությունից հետո են բացահայտվում պողպատի լավագույն հատկանիշները:

Թույլ տվեք նրան քաջ լինել, որպեսզի նա դառնա անհանդուրժող վատ բաների հանդեպ: Թույլ տվեք, որ նա համբերատար լինի, որպեսզի դառնա խիզախ:

Սովորեցրեք նրան հավատալ ինքն իրեն, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ:

Սա հեշտ գործ չէ, բայց տեսեք, թե ինչ կարող եք անել… Իմ տղան այնքան լավն է:

 

Դասարանում (04.09.2019)

Դանիել Պենակի ,,Կարդալ բայը չի սիրում հրամայական,, ստեղծագործությունը:

Առաջադրանքներ

 Քննարկե՛ք հետևյալ հատվածները․

Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:

ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:

Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:

Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

 

 

Մեկնաբանե՛ք պատումի վերնագիրը ․«Կարդալ  բայը  չի  սիրում  հրամայական»։ Գրավո՛ր ներկայացրեք Ձեր հիմնավորված վերաբերմունքն ու տեսակետը Դանիել  Պենակի այս պատումի վերաբերյալ։

Ես կարծում եմ, որ վերնագիրը շատ ճիշտ է ընտրված, և իրոք կարդալ բայը չի սիրում հրամայական։Ինձ համար ամենակարևորվ հատվածը սա էր ՝ որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:

Իսկ ի՞նչ է սիրում կարդալ բայը: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Կարդալ բայը սիրում է հետաքրքրություն։ 

Էլ ի՞նչ չի սիրում  կարդալ բայը, լրացրո՛ւ միտքը՝ «Կարդալ բայը չի սիրում …»: Ստացված միտքը դարձրո՛ւ վերնագիր և նոր պատումում գրի՛ր:

 

                                              Կարդալ բայը չի սիրում դադար

Ինչքան շատ է դադարը այնքան շատ է գրքի անհետաքրքրությունը։ Դադարները լինում են երեք տեսակի ՝ հավերժ, կարճատեվ և երկարատեվ։ Երկարատեվ դադարները լինում այն ժամանակ, երբ ինչ-որ գիրք այնքանել լավ չես հասկանում և ավելի մեծ տարիքում նորից ես կարդում։ Հավերժ դադարները ՝ ամենա հասարակն են ՝ այդ դեպքում գիրքը վերձնում ես ընկերոջիցտ, բարեկամից, կամ գրադարանից։ Իսկ կարճատև դադարները ամենա անհետաքրքիրներն են, որովհետև ՝ ինչպես նշեցի վերևում ինչքան շատ է կարճատեվ դադարը այնքան քիչ է գրքի հետաքրքությունը և կարդալու ցանկությունը։ Հուսամ կկարդաք սա նաև ավելի հասուն տարիքում ավելի լավ հասկանալու համար:)

Նիկոլա Տեսլա

Image result for Õ¶Õ«Õ¯Õ¸Õ¬Õ¡ Õ¿Õ¥Õ½Õ¬Õ¡

Նիկոլա Տեսլան ծնվել է 1856 թվականի հուլիսի 10-ին: Մասնագիտությամբ ֆիզիկոս, գյուտարար, մեխանիկ և այլն: Մինչ 1882 թ. Տեսլան ինժեներ-էլեկտրիկ է եղել Բուդապեշտի հեռագրական ընկերությունում, որը զբաղվում էր հեռախոսի գծերի անցկացումով և կենտրոնական հեռախոսակայանի կառուցմամբ։ 1882 թ. փետրվարին Տեսլան մտածում է, թե ինչպես կարելի է էլեկտրական շարժիչում օգտագործել այն երևույթը, որ հետագայում կոչվեց մագնիսական պտտվող դաշտ։ Ընկերությունում աշխատելը Տեսլային հնարավորություն չէր տալիս իրագործելու փոփոխական հսանքով էլեկտրական շարժիչ ստեղծելու գաղափարը։ 1882 թ. վերջին Տեսլան Փարիզում աշխատանքի է անցնում Էդիսոնի ընկերությունում (Continental Edison Company)։ Այնտեղ նա էլեկտրատեխնիկայի բնագավառում մեծ փորձ է ձեռք բերում, իսկ ղեկավարությունը ուշադրություն է դարձնում ինժեներիայի ու ֆիզիկայի բնագավառներում ունեցած նրա գիտելիքների վրա: Շուտով նա շարժիչների բարելավված իր տարբերակն է առաջարկում: Ընկերության կարևոր աշխատանքներից մեկն էր Ստրասբուրգի երկաթուղային կայարանի համար էլեկտրակայան կառուցելը։ 1883 թվականի սկզբին ընկերությունը գործուղում է Տեսլային Ստրասբուրգ՝ լուծելու աշխատանքային մի շարք խնդիրներ։ Ազատ ժամանակ Տեսլան զբաղվում էր էլեկտրական ասինխրոն շարժիչի մոդել ստեղծելու փորձերով։ 1883 թ. նա իր աշխատանքը ներկայացնում է Ստրասբուրգի քաղաքապետարանին։

1884 թվականի գարնանը երկաթուղային կայարանի աշխատանքներն ավարտվու են  և Տեսլան վերադառնում է Փարիզ՝ ընկերությունից ակնկալելով 25.000 դոլար պարգևատրում։ Շուտով, հասկանալով, որ այդպիսի գումար իրեն չեն տա, նա վիրավորված դուրս է գալիս աշխատանքից:

Սկսած 1894 թ.` Տեսլան սկսել է հետազում է այն երևույթը, որը հետագայում անվանել է «անտեսանելիի ճառագայթային էներգիա»:   Նրա վաղ շրջանի փորձերը կատարվել են Քրուքսի խողովակով, որը էլեկտրականորեն լիցքավորված խողովակ էր` սառը կատոդով: Տեսլան, հնարավոր է, պատահականորեն է առնչվել ռենտգենյան պատկերին` դրանով իսկ մի քանի շաբաթով կանխելով Վիլհելմ Ռենտգենի հայտնագործությունը, ով 1895 թ. դեկտեմբերին բացահայտեց ռենտգենյան ճառագայթման երևույթը, երբ փորձում էր լուսանկարել Հայսլերի խողովակով (գազով լիցքավորված խողովակի նախատիպը) լուսավորված Մարկ Տվենին: Միակ բանը, որ պատկերվել էր, լուսանկարչական սարքի օբյեկտիվի մետաղական պտուտակն էր:

1895 թ. մարտի 13-ին իր լաբորատորիայում հրդեհ է բռնկվում։  Արդյունքում շենքն ամբողջությամբ այրվում է, ոչնչանում են գյուտարարի վերջին հայտնագործությունները՝ մեխանիկական օսցիլյատորը, էլեկտրական լուսավորության նոր լամպերի ստենդը, անլար հեռահաղորդակցման սարքավորման մանրակերտը, էլեկտրականության բնույթն ուսումնասիրող սարքը։ Նյու Յորք Թայմսին տված իր հարցազրույցում Տեսլան ասել է. «Ես չափազանց շատ եմ վշտացած ինչ-որ բան ասելու համար. ի՞նչ կարող եմ ասել»: Սակայն Տեսլան հայտարարում է, որ հիշողությամբ կարող է վերականգնել իր բոլոր հայտնագործությունները։

Տուժած գյուտարարին ֆինանսապես օգնում է «Նիագարա ջրվեժի ընկերությունը»։ Էդվարդ Ադամսի շնորհիվ՝ Տեսլան 100.000 դոլարով կահավորում է նոր լաբորատորիա։ 1896 թ. Տեսլան հաջողության է հասնում ռադիոազդակը հեռավոր տարածություն հաղորդելու ոլորտում. այն հաղորդվում էր 30 մղոն (48կմ) տարածությունից։