September 23-27 Lesson 1

Untitled

Why does Mike like what he is doing?

Mike is enjoying his life of there, he is learning life in southern Africa. He is also like to help people.

Say three places in the world where you would like to work as a volunteer.

I would like as a volunteer in the Nigeria, Saudi Arabia and Africa.

Give an example of: a) volunteer work you would like to do: b) volunteer work you would not like to do.

I would like work an hospital to help sick people, to work  in a church to keep it clean. I would not like to work in a orphanage.

Սեպտեմբերի 23-29 տնային (լրացուցիչ)

<<Տրդատ 3-րդ արքա>> նկարն է, որի հեղինակը 18-րդ դարի հայ նշանավոր գեղանկարիչ, մանրանկարիչ Հովնաթան Հովնաթանյանն է։

Image_5712

<<Տրդատի քարը>> հուշաքարը գտնվում է Արածանի գետի ափին և նվիրված է Տրդատ Մեծի մկրտությանը։

Image_5716

1.Ներկայացնել փոքրիկ ուսումնասիրություն/մեկ կես էջի սահմանում/նշված տոներից որևիցե մեկի մասին, հիմնավորել նրա կապը հին հայկական հեթանոսական շրջանի հետ.«Ամանոր», «Տրնդեզ»,«Խաղողօրհնեք», «Վարդավառ», «Բարեկենդան»:

«Տրնդեզ»

Տրնդեզի իսկական անունը՝ Տեառնընդառաջ է։ Սա այն տոներից է, որը մեծ արմատացում ունենալով ժողովրդի մեջ՝ հեթանոսական շրջանում, քրիստոնեության ւնդունումից հետո պահպանվեց և հարմարեցվեց վերջինիս։ Այն այսօր կապվում է Հիսուս Քրիստոսի  հետ: Ըստ հրեական օրենքի, Մարիամն ու Հովսեփը նորածին Քրիստոսին կյանքի քառասուներորդ օրը տանում են տաճար: Այստեղ էլ նրանց ընդառաջ է գալիս Սիմեոն ծերունին և տեսնելով մանուկ Հիսուսին, միանգամից հասկանում է, որ հենց նա է Տերը: Բայց, ինչպես արդեն նշեցինք, այս տոնն ունի ավելի հին՝ հեթանոսական հիմքեր, ու կապված են կրակի մաքրող հատկությունների հետ: Տոնի հիմնական ծեսը կրակ վառելն է: Հնում կարծում էին, որ կրակը ջերմացնում է, դաշտերը բերրի դարձնում ու նպաստում ամուսնական կապերին:

Ծեսը հետևյալ տեսքն ուներ. տաճարի բակում մեծ կրակ էին վառում: Հավաքվում էր ամբողջ ժողովուրդը՝ կոչ անելով «այրել ձմեռը»: Ծիսակատարության մասնակիցները երգեր էին ձոնում իրենց խնդրանքների մասին: Տարեցները երգում էին «հավերս ձու ածեն, կովս կաթ տա, հարսներս ծնեն»: Երիտասարդ տղաներն ու աղջիկներն իրենց երգերի մեջ սերն էին գովաբանում: Ապաքինման հույսով կրակի մոտ էին բերում հիվանդներին:

Տների բակերում էլ էին կրակ վառում, որի շուրջը պտտվում էր նորապսակ զույգն ամուսնական տարազով: Սա համարվում էր երկրորդ հարսանիքի պես մի բան: Հարսն այդ ընթացքում ձեռքն էր առած լինում նորածին տղա, որպեսզի իր զավակն էլ տղա լինի: Եթե նա դեռ հայրական տանն էր ապրում, սկեսուրն ուղարկում էր նրան «բաժինքը»՝ ընկույզ, մրգեր, չամիչ, շաքար ու տարբեր զարդեր:

3.«Գրիգոր Լուսավորիչ» տեսաֆիլմ/ դիտելուց հետո մի քանի նախադասությամբ շարադրիր՝ամենադուրեկած. ամենաանհավատալի, ամենանաանսպասելի պատումը, պատում,  որի հետ համաձայն չես/

Ինձ դուր եկավ այն, որ Գրիգոր Լուսավորիչը եկել էր Հայաստան ծառայելու Տրդատ Մեծին, քանի որ նրա հայրը սպանել էր Տրդատի հորը՝ Խոսրովին։ Բացի սա, նա իհարկե եկել էր Հայաստան քրիստոնեությունը տարածելու համար։ Գրիգորը ուղեկցել էր Տրդատին 287թ․ պատերազմում՝ պարսիկներից Հայաստանը ազատագրելու ընթացքում։ Հաղթանակի առիթով Անահիտի մեհիանում ՝ տոնախմբության ժամանակ Տրդատը Գրիգորին ասում է, որ զոհաբերություն անի Անահիտին։ Գրիգորը մերժում է և ասում, որ իր նոր հավատքը թույլ չի տալիս զոհեր մատուցել կուռքերին։ Տրդատը բարկանում է և հրամայում է տանջել Գրիգորին, որպեսզի հրաժարվի իր կրոնից։ Բայց Գրիգորը չհանձնվեց։ Հետո Տրդատն իմանում է, որ Գրիգորը Անակի որդին էր, ով սպանել էր իր հորը, հետևաբար պահանջում է տանել և նետել Խոր Վիրապի փոսը։ Գրիգորն այստեղ մնացել է 13-15 տարի։ Նրան կերակրել է մի կին, ով երազ էր տեսել և ամեն օր հաց էր գցում այդ զնդանը։ Գիտնականներն ասում են, որ այդ փոսի մեջ դժվար թե մարդ 6-7 օր դիմանա և Գրիգորի ողջ մնալը միայն Աստծո միջոցով կարող էր լինել։ Այս ամենը նկարագրել է Ագաթանգեղոսը։

Անհավատալի է Տրդատի և իր մերձավորների խոզ դառնալը։ Հավանաբար իսկապես հիվանդության տեսակ է եղել, որը զուգադիպել է։ Եվ, քանի որ Գրիգորը նաև բժիշկ էր, հետևաբար հնարավոր է, որ նա բուժած լինի Տրդատին։ Տրդատի բուժումը նպաստեց, որպեսզի նա ավելի հեշտ ընդուներ քրիստոնեությունը՝ հաշվի առնելով նաև քաղաքական հարցերը։ Քրիստոնեությունը հնարավորություն տվեց հայերին խուսափել պարսիկների հետ ձուլումից։

Սեպտեմբերի 23-29 Առաջադրանք 1.Դասարանական

ՙՙՔրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն՚՚թեման /Հայոց պատմության դասագիրք,7-րդ դասարան, էջ 11-13, պատասխանել 1-ին, 2-րդ, 5-րդ հարցերին/

Ինչպիսի՞ն էր քաղաքական կացությունը առաջավոր Ասիայում երրորդ դարի վերջին և չորրորդ դարի սկզբին։

Երրորդ դարի վերջին Մեծ Հայքի թագավորությունը հայտնվել էր բարդ քաղաքական իրավիճակում։Սրվել էին հռոմեապարսկական հարաբերությունները։ Իրավիճակը Հայաստանի համար փոխվվեց։ Բարենպաստ պայմաններում Մեծ հայքի թագավորությունը հզորացում և բարգավաճում ապրեց։

Ինչու էր Տրդատ երրորդը բանտարկել Գրիգոր Պարթևին, ինչ գործունեություն ծավալեց նա Խոր վիրապից դուրս գալուց հետո։

Գրիգոր Պարթև բանտարկվեց, քանի որ ուզում էր քրիստոնեություն քարոզել, և Խոր Վիրապից դուրս գալուց հետո շարունակեց քրիստոնեություն քարոզումը։

Քրիստոնեության ընդհունումն ի՞նչ պատմական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում։ Ի՞նչ առաքելություն ստանձնեց Հայոց եկեղեցին։

Քրիստոնեությունը ազգապահպանման մեծ նշանակություն ունեցավ։ Հայ եկեղեցին դարձավ հայ մշակույթի և գիտության զարգացման հովանավորը։