Ստեփան Զորյան Չալանկը հարցեր և առաջադրանքեր

  1. Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս,  սովորաբար,  խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին` արթնացրեց հորս.

-Տես մի էն ի՞նչ է,  որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին, դռան ճանկռտոցը կրկնվեց նորից․ մեկը դիպավ դռանը,  և լսվեց զսպված կլանչոց։

-Շո՞ւն է,- հարցրեց հայրս տարակուսած,  անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

2. Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Քյոխվա-գյուղապետ

Գզիր-գյուղապետի կարգադրություն կատարող

չարդախ-սրահ

Արխալուղ-տղամարդկանց և կանանց կարճ՝ մինչև ծնկները հասնող հագուստ:

Կլանչոց-շան աղիողորմ հաչոց

Թափանչա-ատրճանակ

3. 10-12 նախադասությամբ գրավոր պատմի՛ր ստեղծագործությունը:

Հեղինակը պատմում է Չալանկի մասին, որը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Չալանկը զարմանալի շուն էր, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով․ մուրացկանների վրա հատընդհատ՝ իմացնելու համար միայն, անծանոթների վրա՝ տարակուսով,  ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն (ինչպես երևում էր, փայտ չէր սիրում`դրանով հաճախ խփում էին իրեն), բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց։ Շունը հաչում էր նրանց վրա, այնքան, որ իմացնի, թե մարդ է գալիս։ Չալանկը քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում է: Հեղինակը պատմում է, որ այն ժամանակ չէր հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում է, որ Չալանկը երևի ընդօրինակում էր իրենց. ինչ վերաբերմունք իրենք ունեին դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Իրենք մուրացկաններին խղճում էին, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակ։ Ինչպես իրենք էին լավ հագնված մարդուց քաշվում , այնպես էլ Չալանկն էր քաշվում։ Իրենք քյոխվից ու գզիրից վախենում էին վախենում էր և Չալանկը։ Այս ամենի հակառակ՝ Չալանկը տերերի նման սիրում էր իրենց տավարը։ Պատահում էր, որ Չալանկը  առավոտից մինչև երեկո հսկում էր եզներին և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները գալիս էր։

Ձմռան մի գիշեր, երբ տանը բոլորը քնած են լինում, հանկարծ զարթնում են ինչ- որ տարօրինակ ձայներից։ Մեկը կարծես ճանկռոտում էր դուռը և մռռոցի նման ձայներ հանում։ Տան տերը կարծում է շունն է: Վեր է կենում  հագուստը գցում ուսերին ու գնում դեպի դուռը, բայց տան տիրուհին չի թողնում դուռը բացել։ Շատ խանգարելուց հետո, տան տերը նորից է բարկանալ, բայց այս անգամ մայրը խորհուրդ տալիս, որ վեր կենա և տեսնի ինչ է պատահել։ Հեղինակը պատմում է, որ հայրը կարծում է, որ շունը գայլ է տեսել հրացանը վերցնում է և գնում։ Հայրը և տղան զննում են տարածքը, բայց գայլ չեն նկատում։ Գոմ մտնելով տեսնում են, որ կովը հորթ է ծնել,ինչի մասին էլ իրենց փորձում էր տեղեկացնել Չալանկը։ Այդ օրվանից նրաանք Չալանկին սիրում են առանձնահատուկ սիրով։

4. Գտի՛ր այս պատմվածքի.

  • ամենահետաքրքիր հատվածը

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

  • ամենահուզիչ հատվածը

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

  • ամենազարմանալի հատվածը

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

5. Ո՞րն է այն նախադասությունը, որն ստեղծում է սպասումի, լարված իրավիճակ:

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

6. Նկարագրի՛ր Չալանկին:

Չալանկը խելացի էր, բարի և հավատարիմ։

7. ,,Առածանի,, հավելվածից դո՛ւրս գրիր առածներ շան մասին: Բացատրի՛ր դրանք:

  • Շանը հետ հնգերաց, մհակը ձեռքատ վեր մե քցել։ (Արցախ)

Ամեն ինչից պետք է զգուշանալ։

  • Շոնը շանը վեննը կոխել չի։ (Արցախ)

Եթե մարդիկ միանման են իրար վատություն չէն անի։

8. Հորինի՛ր պատմություն` այդ առածներից մեկը վերնագիր դարձնելով (աշխատանքդ հրապարակիր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր a.nersisyan@mskh.am հասցեին):

9.  Բնութագրի՛ր Չալանկին` հաստատելով ասածներդ համապատասխան հատվածներով:

Չալանկը շատ հավատարիմ էր, խելացի և բարի

Հավատարիմ- երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց, վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Խելացի- եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Բարի-Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը։

10. Ի՞նչ գիտես շների մասին:

Շների տեսողությունը սև և սպիտակ է, շները հասկանում են 250 բառ և ժեստեր, կարողանում են հաշվել մինջև հինգը, շների ինտելեկտը հավասար է 2 տարեկան երեխայի ինտելեկտին, շները տասհազար անգամ ավելի լավ են լսում քան մարդիկ, ամենատարեց շունը 210 տարեկան է, ամենափոքր շունը 900 գրամ է, շները նորմալ տեսնում են ծնվելուց 1 ամիս հետո, շները մեքենա վարել են սովորել Նոր Զելանդյայում։

11. Ընտրի՛ր վերնագրերից մեկը և պատմություն հորինի՛ր (աշխատանքդ հրապարակիր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր a.nersisyan@mskh.am հասցեին):

  • Իմ կենդանին
  • Իմ սիրած կենդանին
  • Ինչ կենդանու եմ ես նման

Թողնել մեկնաբանություն