Ելքի ստուգատես (մաթեմատիկա առարկայից)

Կարծում եմ Կրթահամալիրի սովորողին չի համապատասխանում թեստային ձևով քննությունը, որովհետև մենք ամբողջ տարի կատարում ենք հետազոտական աշխատանքներ և այդ մեդոթը մեզ ավելի հարազատ է։ Առաջարկում եմ ելքի ստուգատեսը կազմակերպել այս կերպով ՝

Սովորողը ելքի ստուգատեսից որոշ ժամանակ առաջ ընտրում է իրեն հետաքրքիր ցանկացած թեմա և կատարում ծավալուն հետազոտական աշխատանք։

Հստակ սահմանում ենք հետազոտական աշխատանքի կետերը, ՝ օրինակ երկրաչափություն առարկայից կատարած հետազոտական աշխատանքը պետք է լինի GeoGebra ծրագրով։

Այսպիսով ինչ կտա մեզ այսպիսի ելքի ստուգատեսը ՝ սովորողը չի սահմանափակվում քննական նյութի մեջ, տիրապետում է համակարգչային ծրագրերի և զարգացնում է հետազոտական և մաթեմատիկական կարողությունները։

Վստահ եմ, որ թեստային քննությունը սխալ մեթոդ է, որովհետև ողջ տարին աշխատում ենք բլոգով, կատարում ենք հետազոտական աշխատանքներ, ֆլեշմոբեր ենք ստեղծում և նույնիսկ մաթեմատիկական ամսագիր ունենք որն արդեն հատել է 75 թողարկման սահմանը։ Այսպիսով ինչո՞վ պետք տարբերվի այս ձևով սովորող աշակերտ, հասարակ աշակերտից։

Ես առաջարկում եմ մեր Կրթահամալիրում, ապա ողջ ՀՀ-ում ելքի ստուգատեսը հազմակերպել այս կերպով։

Թողնել մեկնաբանություն