Ջրագրություն

  1. Նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան, Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:

Ախուրյան՝(երկարությունը186 կմ) սկիզբ է առնում Արփի լճից, որի հոսքը վերին հոսանքում կարգավորում է ջրամբարի վերածված Արփի լիճը, իսկ միջին հոսանքում հայ- թուրքական սահմանին կառուցված Ախուրյանի ջրամբարը

Քասախ՝Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակն է, սկիզբ է առնում Արագածի և Փամբակի լանջերից: Նրա վրա կառուցված է Ապարանի ջրամբարը, որի ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

Հրազդան՝(երկարությունը` 141 կմ) սկիզբ է առնում Սևանա լճից: Լճից բաց թողնվող ջրի քանակը կարգավորվում է: Գետի ջրերը օգտագործվում են էներգետիկ նպատակով։

Արփա՝ (երկարությունը՝ 133 կմ)հոսում է նեղ կիրճով, տեղ-տեղ ընդմիջվում է գոգավորություններով և հատելով ՀՀ պետական սահմանը` Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի Հանրապետթյան տարածքում:

Որոտան՝(երկարթյնը՝ 178 կմ) Զանգեզուրի ամենամեծ գետն է, հովտի խորությունը տեղ-տեղ հասնում է մի քանի հարյուր մետրի:

Դեբեդ՝Կուրի ավազանի ամենախոշորգետը Դեբեդն է (երկարությունը` 178 կմ), որը կազմավորվում է Փամբակ եւ Ձորագետ գետերի միախառնումից։

Աղստևը՝(երկարությունը՝ 128 կմ) սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայից, սնումը հիմնականում ձնհալքաանձրևային է:3

  1. Ինչու՞ ՀՀ գետերը նավարկելի չեն:

ՀՀ-ի գետերը նավարկելի չեն, որովհետև շատ կարճ են և չունեն համապատասխան խորություն։

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀՀ գետային ցանցը:

Ջրագրությունը իր մեջ ներառում է գետերի, լճերի, ջրամբարների ամբողջությունը։ Ջրագրական ցանցի խտությունը կախված է տարածքի կլիմայական պայմաններից, տեղանքի ռելիեֆից և երկրաբանական կառուցվածքից։ ՀՀ-ի տարածքում ջրարական ցանցը տեղաբաշխված է անհավասարաչափ։ Հայաստանի հանրապետության ջրային հաշվեկշռում մուտքի տարեկան քանակը 18,5մլրդ մ3 է։ Գետերը հարուստ են ջրաէներգետիկ պաշարներով։

  1. Թվարկել  ՀՀ ջրվեժները և գրել, թե որ գետերի վրա են գտնվում։

Շաքիի- Որոտանի վտակի վրա, Ջերմուկի-Արփագետի ավազանում, Թռչկան-Փամբակի վտակ Չիչկանի վրա։

  1. Թվարկել ՀՀ ջրամբարները,գրել, որ գետերի վրա են գտնվում, ինչ նշանակություն ունեն

Ախուրյան՝(երկարությունը` 186 կմ) սկիզբ է առնում Արփի լճից, որի հոսքը վերին հոսանքում կարգավորում է ջրամբարի վերածված Արփի լիճը, իսկ միջին հոսանքում` հայ- թուրքական սահմանին կառուցված Ախուրյանի ջրամբարը (525 մլն մ3 ջրի ծավալով): Այս ջրամբարներում ամբարված ջրերն ամռանն օգտա-գործվում են ոռոգման նպատակով: Ախուրյանի վտակ ներից են Գյումրի գետը, Կարկաչանը, իսկ Թուրքիայի տարածքից` Կարսագետը:

Քասախ՝Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակն է, սկիզբ է առնում Արագածի և Փամբակի լանջերից: Նրա վրա կառուցված է Ապարանի ջրամբարը, որի ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

Հրազդան՝(երկարությունը` 141 կմ) սկիզբ է առնում Սեւանա լճից: Լճից բաց թողնվող ջրի քանակը կարգավորվում է: Գետի ջրերը օգտագործվում են էներգետիկ նպատակով, կառուցվել է ջրէկների կասկադ: Հրազդանի վրա կառուցված են նաև ջրամբարներ, որոնցից առավել խոշոր են Երևանյանլիճը և Հրազդանի ջրամբարը` Հրազդան քաղաքում:

Արփա՝ (երկարությունը՝ 133 կմ)հոսում է նեղ կիրճով, տեղ-տեղ ընդմիջվում է գոգավորություններով և հատելով ՀՀ պետական սահմանը` Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի Հանրապետթյան տարածքում: Արփայի վերին հոսանքում կառուցվել է Կեչուտի ջրամ բարը, որտեղից սկսվում է Որոտան Արփա–Սեւան ջրատար թունե լի Արփա–Սեւան հատվածը:

  1. Կազմել գետ- մարզ- քաղաք եռյակներ։

Հրազդան գետ – Կոտայքի մարզ, Երևան
Որոտան – Սյունիքի մարզ, Սիսիան
Արփա գետ – Վայոց ձոր