ՀՀ բուսական և կենդանական աշխարհը

  1. Նկարագրել Հայաստանի Հանրապետության բուսական և կենդանական աշխարհը։

Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի բազմազանությունը պայմանավորված է տարածքի բնապատմական զարգացման առանձնահատկությունների, աշխարհագրական դիրքի և լեռնային բնույթի։

Մեր բուսական ներկայացուցիչների 120 տեսակը էնդեմիկ է և դրանցից շատերը գիտության մեջ Հայաստանի տարբեր մասերի անուններով

Բամզազան է նաև Հայաստանի Հանրապետության կենտանական աշխարհը՝ մոտ 12000 տեսակ։

Շատ կենդանիներ հատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին և հարակից տարածքներին՝հայկական վայրի ոչխարը, բեոզայն այծը,կովկասյան փասիանը և այլն։

Անապատյան և կիսաանապատյան գոտու ուսականությունը տարածվում է Արարատյան գոգավորության ցածրադիր մասերում։

Տափաստանային գոտու բուսականությունը մեր հանրապետությունում տարածված է 1400-2400մ բարձրություններում։Այս գոտում բնրոշ է փետրախոտային, սիզախոտային, իսկ բարձրադիր մասում՝հացազգի տարախոսային բուսականությունը։

Անտառային գոտի՝առանձնանում է երկու համեմատաբար ընդարձակ զանգվածներ՝հյուսիսարևելյան և հարավարևելյան։

Հայաստանի անտառներն առաջին որակակարգի անտառներ են, որը նշանակում է, որ մեծ է դրանց էկոլոգիական՝հողապահպան,ջրապահպան ու կլիմայակարգավորող նշանակությունը։

Անտառների կեդնականական աշխարհը հարուստ է կաթնասուններով։

  1. Առանձնացնել Հայաստանում՝ բուսական ու կենդանական աշխարհում առկա խնդիրներ։
  2. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ բուսականության և կենդանական աշխարհի բազմազանությունը:

ՀՀ-ի բուսական և կենդանական աշխարհի բազմազանությունը պայմանավորված է տարածքի բնապահպանական զարգացման առանձնահատկություններով, աշխարհագրական դիրքով և լեռնային բնույթով։

  1. Թվարկե՛ք և քարտեզի վրա ցո՛ւյց տվեք ՀՀ բուսականության վերընթաց գոտիները:

Անապատային, կիսանապատային, տափաստանային, անտառային և մերձալպային և վալպային։

  1. Նշե՛ք յուրաքանչյուր գոտու բուսածածկույթի և կենդանական աշխարհի կապը:

Յուրաքանչյուր գոտի մեկը մյուսին կապված է, իր էնդեմիկ բուսածածկույթի և կենդանական աշխարհի կապով։

  1. Գրել <<Կարմիր գրքում >> հայտնված բուսատեսակները և կենդանատեսակները։
  1. ընձառյուծ (կովկասյան ընձառյուծ կամ հովազ) — 100 000 000 դրամ
  2. բեզոարյան այծ – 3 000 000 դրամ
  3. հայկական մուֆլոն (վայրի ոչխար) — 3 000 000 դրամ
  4. կովկասյան ազնվացեղ եղջերու կամ մարալ — 3 000 000 դրամ
  5. զոլավոր բորենի – 1 000 000 դրամ
  6. մանուլ – 500 000 դրամ
  7. անտառակատու – 200 000 դրամ
  8. ջրասամույր — 500 000 դրամ
  9. գորշ արջ – 1 000 000 դրամ
  10. խայտաքիս – 100 000 դրամ
  11. հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ – 50 000 դրամ
  12. պայտաքիթ չղջիկ – 25 000 դրամ
  13. լայնականջ ոզնի — 25 000 դրամ և այլն:
  14. թռչուններ՝
  15. կրկնակտցար — 100 000 դրամ
  16. կտցար-կաչաղակ – 20 000 դրամ
  17. մեծ իլիկակտցար — 100 000 դրամ
  18. մեծ արորիկ — 100 000 դրամ
  19. ոտնացուպիկ – 25 000 դրամ
  20. հայկական որոր – 50 000 դրամ
  21. դռլոն – 50 000 դրամ
  22. հավալուսն — 200 000 դրամ
  23. տարգալակտուց – 200 000 դրամ
  24. մարմարյա մրտիմն – 100 000 դրամ
  25. կարմրախածի սագ – 100 000 դրամ
  26. սպիտակագլուխ բադ կամ սավկա – 100 000 դրամ
  27. գիշանգղ — 400 000 դրամ
  28. սև անգղ — 400 000 դրամ
  29. մկնաճուռակ – 250 000 դրամ
  30. սպիտակապոչ արծիվ – 250 000 դրամ
  31. սապսան – 500 000 դրամ
  32. բալոբան – 250 000 դրամ
  33. մոխրագույն կռունկ – 300 000 դրամ
  34. սև արագիլ – 100 000դրամ
  35. կարապներ – 200 000 դրամ
  36. մոխրագույն սագ – 100 000դրամ
  37. քաջահավ – 75 000 դրամ
  38. մեծ ձկնկուլ – 75 000 դրամ
  39. փոքր ձկնկուլ – 100 000 դրամ
  40. վայրի հնդկահավ (ուլար) – 250 000 դրամ
  41. կովկասյան մարեհավ – 300 000 դրամ
  42. գեղանի կռունկ – 100 000 դրամ
  43. մարգահավ – 100 000 դրամ
  44. արոսներ (մեծ, փոքր) – 250 000 դրամ

Սպիտակուցների սինթեզ

 Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա    և  տրանսլյացիա:

Սպիտակուցների սինթեզ Տրանսկրիպցիա Տրանսլյացիա

Սպիտակուցների սինթեզը կենդանի օրգանիզմների բջիջներում ամինաթթուներից սպիտակուցների առաջացման պրոցես է։ Ինքնասուն (ավտոտրոֆ) օրգանիզմները անօրգանական նյութերից սինթեզում են ամինաթթուներ և ապա սպիտակուցներ, իսկ տարասունները (հետերոտրոֆ) սպիտակուցները սինթեզում են հիմնականում սննդի հետ ընդունած ամինաթթուներից։

Բջիջների հատկությունները և հատկանիշները հիմնականում որոշվում են սպիտակուցային կազմով։ Բջիջների բաժանման ժամանակ առաջացած դուստր բջիջների նմանությունը մայրականին հիմնականում պայմանավորված է սպիտակուցների նույնությամբ։ Հատկանիշների ժառանգումը սերընդեսերունդ նույնպես նշանակում է հաջորդ սերնդում նույնանման սպիտակուցների կենսասինթեզի ապահովում։ Սպիտակուցների հատկությունները պայմանավորված են նրանցում ամինաթթուների հաջորդականությամբ, ուստի հատկանիշների ժառանգումը նախ և առաջ նշանակում է սերնդում ամինաթթվային միևնույն հաջորդականությամբ սպիտակուցների սինթեզի ապահովում։

Տրանսկրիպցիա

Տրանսկրիպցիան գենային էքսպրեսիայի (արտահայտում) առաջին քայլն է, երբ ԴՆԹ-ի որոշակի հատված ՌՆԹ-պոլիմերազի միջոցով պատճենվում է որպես ՌՆԹ (ի- ՌՆԹ)։ Համարվում է մոլեկուլային կենսաբանության կենտրոնական դոգմայի երկրորդ փուլը։

ՌՆԹ-ն (ռիբոնուկլեինաթթու) և ԴՆԹ-ն (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) նուկլեինաթթուներ են, որոնք օգտագործում են նուկլեոտիդների ազոտային հիմքերով պայմանավորված կոմպլեմենտրաությունը տեղեկատվության փոխանցման համար։ Տրանսկրիպցիայի ընթացքում ԴՆԹ շղթան կարդացվում է ՌՆԹ-պոլիմերազի օգնությամբ, որի հետևանքով սինթեզվում է ԴՆԹ շղթային կոմպլեմենտար և հակազուգահեռ ՌՆԹ շղթա։

Տրանսկրիպցիան ընթանում է հետևյալ փուլերով՝

  1. մեկ կամ ավելի սիգմա ֆակտորներ միանում են ՌՆԹ-պոլիմերազին, որը թույլ է տալիս վերջինիս միանալ ԴՆԹ-ի որոշակի հաջորդականության՝ պրոմոտորին։
  2. ՌՆԹ-պոլիմերազը ձևավորում է տրանսկրիպցիոն պղպջակ։ Այս արվում է կոմպլեմենտար ԴՆԹ նուկլեոտիդների միջև ջրածնային կապերի քանդման միջոցով։
  3. ՌՆԹ-պոլիմերազը կոմպլեմենտարության սկզբունքի համաձայն սկսում է ռիբոնուկլոտիդներից սինթեզել նոր ՌՆԹ շղթա։
  4. ՌՆԹ-պոլիմերազի օգնությամբ ձևավորվում է ՌՆԹ-ի շաքարա-ֆոսֆատային հենքը։
  5. ՌՆԹ և ԴՆԹ շղթաների միջև գործող ջրածնական կապերը քանդվում են և նոր սինթեզված ՌՆԹ շղթան ազատվում է։
  6. Եթե բջիջն ունի ձևավորված կորիզ, ապա ՌՆԹ-ն ենթարկվում է մշակման (պրոցեսինգ)։ Այս կարող է լինել պոլիադենիլացում, կեպինգ և սպլայսինգ։
  7. ՌՆԹ-ն կարող է կամ մնալ կորիզում կամ անցնի ցիտոպլազմա։

ԴՆԹ-ի հատվածը, որից ինֆորմացիան անցնում է ՌՆԹ-ին, կոչվում է «տրանսկրիպցիոն միավոր» և կոդավորում է ամենաքիչը մեկ գեն։ Եթե այդ գենը կոդավորում է սպիտակուց, ապա ՌՆԹ-ն կլինի ի-ՌՆԹ (ինֆորմացիոն ՌՆԹ)։ Վերջինս հետագայում կծառայի կաղապար սպիտակուցի սինթեզի համար: Սակայն գենը կարող է կոդավորել նաև չկոդավորող ՌՆԹ (ինչպես ՄիկրոՌՆԹ), ռիբոսոմային ՌՆԹ (ռ-ՌՆԹ), փոխադրող ՌՆԹ (փ-ՌՆԹ), կամ մեկ այլ ֆերմենտային հատկությամբ օժտված ՌՆԹ (ռիբոզիմ): Ընդհանուր առմամբ ՌՆԹ-ն բջջում կատարում է ահռելի կարևորության ֆունկցիաներ, օգնելով սինթեզել, կարգավորել և մշակել սպիտակուցները։ Վիրուսաբանությունում այս եզրույթը կարող է օգտագործվել նաև բնութագրելու ի-ՌՆԹ-ի սինթեզը ՌՆԹ մոլեկուլից։ Այդ գործընթացը կատալիզվում է վիրուսային ՌՆԹ-ռեպլիկազի կողմից

Տրանսլյացիա

Տրանսլյացիան՝ բջջում սպիտակուցի կենսասինթեզն է, որը իրենից ներկայացնում է ՌՆԹից սպիտակուց ինֆորմացիայի փոխանցումը։

Տրանսլյացիան տեղի է ունենում ռիբոսոմներում։ Այն կատարվում է երեք փուլով՝ 1.Ինիցիացիա(սկիզբ) 2.Էլոնգացիա(երկարացում) 3.Տերմինացիա(ավարտ)

Ինիցիացիա Սպլայսինգից հետո տՌնթ-ին միացել էին չկոդավորող հատվածներ՝ գլուխ և պոչ, դրանք, բացի պաշտպանելուց տՌՆԹ-ին. նաև օգնում է նրան միանալ ռիբոսոմին։ Ինիցիացիաի ժամանակ տՌՆԹ-ն միանում ռիբոսոմի փոքր ենթամիավորին, իսկ փՌՆԹ-ն գտնվելով ռիբոսոմի A հատվածում միանում է տՌՆԹ-ի ստարտ կոդոնին, որտեղից էլ սկսվում է տրանսյացիան։ Ստարտ կոդոնը AUG կոդոնն է, փՌՆԹ-ի անտիկոդոնը UAC, որը իր հետ բերում է ՄԵԹ ամինաթթուն։

Ինիցիացիայից հետո առաջանում է առաջին ամինաթթուն։ ՓՌՆԹ-ն տեղափոխվում է P հատված։ Մյուս փՌՆԹ-ն ճանաչում է կոդոնը և բերում համապատասխան ամինաթթուն։ Նոր եկած փՌՆԹ-ն միանում է ռիբոսոմի A հատվածին։ Այն փՌՆԹ-ն, որը գտնվում է ռիբոսոմի P հատվածում իր ամինաթթուն միացնում է A հատվածի վրա գտնվող փՌՆԹ-ի ամինաթթվին, առաջացնելով պեպտիդային կապ, և հեռանում։ A հատվածում գտնվող փՌՆԹն տեղափոխվում է ռիբոոմի P հատված։ Դրանից հետո A հատվածին է միանում նոր փՌՆԹ-ն և գործընթացը կրկնվում է։ Այս գործընթացը շարունակվում է մինչև տերմինացիան։ Էլոնգացիա

Տերմինացիա Էլոնգացիան շարունակվում է այնքան ժամանակ, մինչև հասնում է ստոպ կոդանին (UAA, UAG կամ UGA)։ Ի տարբերություն ստարտ կոդոնի ստոպ կոդոնները ամինաթթու չեն սինթեզում, այլ միայն հայտարարում տրանսլյացիայի ավարտը։ Ստոպ կոդոնին հասնելուն պես ամիանաթթուների ավարտուն պոլիպեպտիդը անջատվում է փՌՆԹից։ Ռիբոսոմները բաժանվում են ենթամիավորների։ Տրանսլյացիան համարվում է ավարտված։

Նախագիծ- Նման եռանկյուններ

Ընթացիկ Նախագիծ— Նման եռանկյուններ։

Հարցաշար.

Համեմատական հատվածներ, սահմանումը

Եթե a և b հատվածների հարաբերությունը հավասար է c և d հատվածների հարաբերությանը, այսինքն՝  ab=cd, ապա այդ հատվածները կոչվում են համեմատական:

Նման եռանկյունների սահմանումը

Երկու եռանկյուններ կոչվում են նման, եթե նրանց անկյունները համապատասխանաբար հավասար են, և եռանկյուններից մեկի կողմերը համեմատական են մյուսի համապատասխան կողմերին:

Նման եռանկյունների նմանակ կողմերը

Նման եռանկյունների սահամնումը A B C A 1 B 1 C 1 Եթե  A=  A 1 ,  B=  B 1 ,  C=  C 1 , ապա AB և A 1 B 1 , BC և B 1 C 1 ,CA և C 1 A 1 կողմերը կոչվում են նմանակ կողմեր: 

Ինչ է նմանության գործակիցը

k թիվը, որը հավասար է նման եռանկյունների համապատասխան կողմերի հարաբերությանը, կոչվում է եռանկյունների նմանության գործակից

Նման եռանկյունների առաջին հայտանիշը

Եթե մի եռանկյան երկու անկյունները հավասար են մյուս եռանկյան երկու անկյուններին, ապա այդ եռանկյուններն նման են։

Նման եռանկյունների երկրորդ հայտանիշը

Եթե մի եռանկյան երկու կողմերը համեմատական են մյուս եռանկյան երկու կողմերին, իսկ այդ կողմերով կազմված անկյունները հավասար են, ապա եռանկյունները նման են:

Նման եռանկյունների երրորդ հայտանիշը

Եթե մի եռանկյան երեք կողմերը համեմատական են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա եռանկյունները նման են:

Օգտակար ռեսուրսներ 1, 2, 3,

Բայ

bay2.png

Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ: Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:Օրինակ՝ Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով հենվում էր պատշգամբի ճաղին ու կարոտով նայում, թե արդյո՞ք բակում չի երևում ծերունին:Այս նախադասության մեջ թավ գրված բառերը բայեր են:

Բայերը լինում են դիմավոր և անդեմ:

Դիմավոր բայերը նախադասության մեջ դառնում են ստորոգյալ, անդեմ բայերը կարող են կատարել տարբեր պաշտոններ:

Բայի կազմությունը

Բայերը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր: Բայի սկզբնաձևն ունի ել, ալ վերջավորություն՝ Օրինակ՝ երգել, խաղալ: Դա կոչվում է անորոշ դերբայ: Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով: ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ- հիմքերը պարզ են, թեև արտագր — հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ- հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա: բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ-  հիմքերը ածանցավոր են: Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր: Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր:

Բայերն իրենց կազմում կարող են ունենալ ածանցներ, որոնք
կոչվում են բայածանցներ։
Բայածանցներն են՝
սոսկածանցներ (ան, են, ն, չ –հեռանալ, մոտենալ, գտնել, թռչել),
պատճառական ածանցներ (ացն, եցն, ցն –հեռացնել, մոտեցնել, թռցնել), բազմապատկական ածանցներ (ատ, ոտ, կոտ, տ –կտրատել, ջարդոտել, թռչկոտել, պատռտել),
կրավորական ածանց (վ — գրվել)։
Ածանցավոր են համարվում միայն այն բայերը, որոնց կազմում կա բայածանց։
Օրինակ՝ արտանկարել բայը կազմված է արտ- նախածանցից, նկար արմատից և անորոշ դերբայի -ել վերջավորությունից։ Այն ածանցավոր բառ է, բայց ածանցավոր բայ չի համարվում, որովհետև իր կազմում բայածանց չունի։ Բայերի կազմությունը որոշվում է անորոշ դերբայով, որովհետև բայի որոշ ձևերում ածանցներն ընկնում են։ Օրինակ՝ գտել է բայն ածանցավոր է, քանի որ անորոշում ունի ն սոսկածանցը՝ գտնել։
Կան հարադիր բայեր, որոնց բաղադրիչները գրվում են առանձին, օրինակ՝
ծափ տալ, դուր գալ։ Սրանք բարդ բառեր են, բայց որպես բայ՝ նրանց կազմությունը ևս որոշվում է բայածանցի առկայությամբ, օրինակ՝ վեր թռչել, գլխի ընկնել բայերը սոսկածանցավոր են, իսկ ձեռք բերել, հանկարծակիի գալ բայերը՝ պարզ, որովհետև բայածանց չունեն։
Պատճառական բայեր, բացի ացն, եցն, ցն ածանցներից, կարող են կազմվել
նաև տալ բայի հարադրությամբ, օրինակ՝ գրել տալ, վազել տալ։

Բայի անդեմ ձևերը կոչվում են դերբայներ։ Ժամանակակից հայերենում կա ութ դերբայ։

Դերբայը         ե խոնարհման        ա խոնարհման
անորոշ           նկարել                       կարդալ
ենթակայական   նկարող                կարդացող
հարակատար      նկարած               կարդացած
համակատար      նկարելիս              կարդալիս
անկատար       նկարում                կարդում
վաղակատար   նկարել                  կարդացել
ապակատար    նկարելու               կարդալու
ժխտական        նկարի                    կարդա

Անորոշ դերբայը կազմվում է -ել կամ -ալ վերջավորություններով։ Ըստ դրա՝ բայերը լինում են -ե խոնարհման (կամ լծորդության) և -ա խոնարհման։
Անորոշ, ենթակայական, համակատար, հարակատար դերբայները կարող են բառակապակցության և նախադասության մեջ հանդես գալ որպես առանձին անդամ, օրինակ՝ վազող երեխա, նկարող մարդ, փորագրված նախշ, կարդալ գիրքը։ Այս դերբայները կոչվում են անկախ։

Անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական դերբայները գործածվում են միայն օժանդակ բայերի հետ՝ կազմելով եղանակային ժամանակաձևեր և նախադասության մեջ գործածվելով միայն որպես ստորոգյալներ, օրինակ՝ գրում եմ, կարդացել եմ, կարդալու եմ, չեմ կարդա։ Այս դերբայները կոչվում են կախյալ կամ ձևաբայեր: 

Գործնական աշխատանք

անորոշ           նկարել                       կարդալ
ենթակայական   նկարող                կարդացող
հարակատար      նկարած               կարդացած
համակատար      նկարելիս              կարդալիս

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են շարժվում դեպի ծանծաղուտը։

շրջելիս-ե խոնարհում, պարզ

շարժվող-ա խոնարհում, ածանցավոև

նստած-ա խոնարհում, պարզ

քաշած-ա խոնարհում, պարզ

հենած-ա խոնարհում, պարզ

քշելիս-ե խոնարհում, պարզ

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

Քիմիա առաջադրանքներ

1․Մոլեկուլում թթվածնի ատոմ պարունակող երկտարր այն միացությունները, որոնցում թթվածնի ատոմներն անմիջականորեն միացած են մեկ այլ տարրի ատոմների հետ, իսկ միմյանց հետ միացած չեն, անվանվում են օքսիդներ։ Գոյություն ունեն նաև պերօքսիդներ, որոնցում թթվածնի օքսիդացման աստիճանը -2-ից մեծ է։ Այդ նյութերը ջրածնի պերօքսիդի H2O2, աղերն են՝ առավել ակտիվ մետաղների ու թթվածնի միացությունները՝ Na2O2, K2O2, KO2, BaO2 և այլն։

2․ Ածխածնի (IV) օքսիդ

3. Հիմնային – K2O, CaO,SO2,Mn2O7

Թթվային – N2O5,Mn2O7,CrO3,CO2

Երկդիմի – BeO,ZnO,Al2O3

Անտարբեր – N2O,NO,CO,SiO2

4․

i + O2 → LiO2

Ba + O2 → BaO

P + O2 → PO2

Al + Cr2O3 → Al2O3 + Cr

Na2O + HCl → NaCl + H2O

BaO + H2SO4 → BaSO4 + H2O

Na2SO3 + HCl → NaCl + H2SO3

CrO + O2 → Cr + CO2

5․

Cu-CuO-CuSO4-Cu(OH)2-CuCl2 -CuO

2Cu + O2 = 2CuO

Օքսիդավերականգման և միացման
CuO + H2SO4 = CuSO4 + H2O

Փոխանակման
CuSO4 + 2NaOH = Na2SO4 + Cu(OH)2
Cu(OH)2 + 2HCl = CuCl2 + 2H2O

Չեզոքացման

Cu-CuO-CuSO4-Cu(OH)2-CuCl2 -Cu

2Cu+O2=2CuO
CuO+H2SO4=H2O+CuSO4
CuSO4+KOH=Cu(OH)2+K2SO4
Cu(OH)2+2NaCl=CuCl2+2NaOH

6․

Տեղակալման ռեակցիա

1)Fe+H2SO4(նոսր)->Fe(+2)SO4(-2)+H2

Փոխանակման ռեակցիա

2) FeO+H2SO4->FeSO4+H2O

Չեզոքացման ռեակցիա

3)Fe(OH)+H2SO4->FeSO4+2H2O

x(O2)=21%

x(N2)=78%