ՀՀ հողային ծածկը

  1. Նկարագրել Հայաստանի Հանրապետության հողային ծածկը։

Չնայած Հայաստանի Հանրապետության սահմանափակ տարածքին՝ նրա հողային ծածկույթը աչքի է ընկնում բացառիկ բազմազանությամբ: Դա տարբեր գործոնների ազդեցության հետևանք է: Դրանք են մակերևույթի տարաբնույթ ապարները, կլիմայական պայմանները (ջերմություն, խոնավություն)բուսականությունը և տեղանքի ռելիեֆը: Հայաստանին՝ որպես լեռնային երկրի, բնորոշ է հողածածկույթի փոփոխությունը ոչ միայն հորիզոնական, այլև վերընթաց ուղղությամբ:

Վերընթաց գոտիականությունը, լեռնային երկրներրի համար լինելով ընդհանուր, ունի իր յուրահատկությունը: Եզրային լեռնաշղթաներում բնական պայմանների և դրա հետ կապված հողերի տիպերի վերընթաց հերթափոխությունը տարբերվում էներքին շրջաններում դիտվող հերթափոխությունից:
Եթե եզրային լեռնաշղթաներում առկա է անտառային հողերի գոտին, ապա ներքին շրջաններում այն բացակայում է:

  1. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ-ն հողային տիպերի բազմազանությունը:

Կիսաանապատային գորշ հողեր, լեռնաշագանակագույն հողեր, լեռնային սևահողեր, լեռնաանտառային գորշ և դարչնագույն հողեր, մարգագետնատափաստանյան հողեր, լեռնամարգագետնային հողեր

  1. Առանձնացնել Հայաստանում՝ հողային ռեսուրսում առկա հիմնախնդիրները։

  1. Թվարկե՛ք և քարտեզի վրա պատկերեք ՀՀ-ն հողային տիպերի տարածման շրջանները։

Կիսաանապատային գորշ հողեր

Զբաղեցնում են հիմնականում Արարատյան գոգավորության ցածրադիր հոտու մինչև 1300մ բարձրությունները։

Չնայած ցածր որակական ցուցանիշների այս հողերն ինտենսիվ օգտահործվում են, ինչի շնորհիվ փոխել են իրենց բնական հատկանիշները՝հարստացել են հումուսով, ձեռք են բերել կնձիկային կառուցվածք և վերածվել արգավանդ կուլտուր ոռոգելի հողերի։

Լեռնաշագանակագույն հողերը

Տարածվում են հանրապետության հյուսիս-արևելքում` մի նչեւ 800 մ, և հարավում` 1300-1700մ բարձրությունների վրա:

Ձևվորվում են շոգ և համեմատաբար չոր կլիմայական պայմաններում։

Լեռնային սևահողերը

Հայաստանի գյուղատնտեսության գլխավոր հարդտությունն է։ Տարածվում է 1300-2400մ բարձրություններում։

Լետնային գորշ և դառչնագույն հողերը

Տարածված են հանրապետության լեռնալանջերի 900-2400մ բարձրություններում։Գոյացել են խոնավ և չափավոր տաք կլիմայի պայմաններում։

Մարգագետնատափաստանային հողեր

Տարածվում են սևահողերից և լեռնանտառային հողերից բարձր՝2100ից մինչև 2400-2500մետր բարձրություններում։

Լեռնամարգագետային հողերը

Ձևավորվել են ցորտ լեռնային կլիմայի՝ համեմատաբար բարձր խոնավության և ցար ջերմաստիճանի պայմաններում,մերձալպյան ու ալպյան բուսածածկույթի բուսածածկույթի տակ։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-1.png
Արտաշատ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Էուկարիոտ

Էուկարիոտ ՝բուսական և կենդանական բջիջների կառուցվածքը

Էուկարիոտ են կոչվում բոլոր օրգանիզմները, որոնց բջիջներն ունեն բջջակորիզ և ներքին թաղանթ։ Կորիզավոր են՝ բույսերը, կենդանիները, սնկերը։

Կորիզում են բջջի գենետիկական տեղեկատվություն կրող կառուցվածքներն՝ քրոմոսոմները։

Էուկարոտներում կա մեկ կամ մի քանի կորիզ, որը ցիտոպլազմայից սահմանապատված է կորիզաթաղանթով։ Այն կազմված է երկու շերտից, որոնց միջև եղած տարածությունը լցված է հեղուկով։

Կորիզավոր օրգանիզմների բջիջները արտաքինից ծածկված են թաղանթով, որի տակ ցիտոպլազման է։

Էուկարիոտիկ բջջում են՝ բջջաթաղանթը, ցիտոպլազման և բջջակորիզը։

ԱԻՆ


Արտակարգ դրությունը իրավիճակ է, երբ կառավարությունն իրավասու է իր քաղաքացիների անվտանգության և պաշտպանության համար իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը սովորաբար թույլ չի տրվի իրականացնել: Կառավարությունը կարող է նման վիճակ հայտարարել բնական աղետի, քաղաքացիական անկարգությունների, զինված հակամարտության, բժշկական համաճարակի կամ կենսաանվտանգության այլ ռիսկերի ժամանակ։ 

Արտակարգ դրությունը կարող է նաև օգտագործվել որպես հիմնավորում կամ պատրվակ՝ կասեցնելու իրավունքներն ու ազատությունները, որոնք երաշխավորված են երկրի սահմանադրությամբ կամ հիմնական օրենքով, երբեմն՝ ռազմական դրության կամ habeas corpus-ի չեղարկման միջոցով: Դա անելու ընթացակարգը և օրինականությունը տարբեր են՝ կախված երկրից:

ՀՀ արտակարգ իրավիճակների հեռախոսահամարներSOSՀրշեջ ծառայությունՈստիկանություն (որոշ երկրներում միլիցիաՇտապ օգնությունԳազի վթարային ծառայություն911 կամ բջջային հեռախոսից 112