Թեմա 10, 11

Թեմա 10․ Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը /էջ 113-117/
Թեմա 11․ Վերակառուցման քաղաքականությունը և Արցախյան շարժումը /էջ 119-127/
ա/ Վերակառուցումը և Ղարաբաղյան շարժումը
բ/ Ազատագրական շարժման վերելքը /բանավոր, դասագիրք, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1․ 1960-ական թթ. բնութագրվում են որպես ազգային զարթոնքի շրջան։
Ի՞նչ փաստերով կարղ եք հիմնավորել այդ բնութագիրը։ Ի՞նչ կարևոր հարցեր
բարձրացվեցին ազգային կյանքի աշխուժացման ընթացքում։

Ազգային զարթոնքը իր մեծ դերն ունեցավ։ Այդ ժամանակ հայ ժողովուրդը ցանկանում էր, որ իր իրավունքները պահվեն, Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը։ Եվ կառավարությունը նախաձեռնում է ու այդ ժամանակ՝ 1967թ․ բացվում է եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողը։ Մեկ տարի անց Սարդարապատի 50-ամյակի առթիվ բացվում է հուշահամալիր։ Պատերազմի ընթացքում Ստալինը փոխեց իր վերաբերմունքը թե՛ եկեղեցու թե՛ ընդհանրապես կրոնի նկատմամբ, քանի որ պատերազմի ընթացքում եկեղեցին օգնել էր ոչ միայն հոգեպես այ նար ռազմական առումով։ Ստալինը և Գևորգ Չորեքչյանը Մոսկվայում հանդիպում են, և Գևորգ Չորեքչյանը ներկայացնում է հայկական հողերի վերադարձի, սփյուռքահայերի հայրենադարձության հարցերը և խնդրում է թույլատրել ազգային-եկեղեցական ժողով հրավիրել՝ կաթողիկոս ընտրելու համար։ 1945թ․ ժողովին մասնակցում էին ԽՍՀՄ-ի և աշխարհի 15 երկրներից ժամանած 111 պատգամավորներ։ Եվ Գևորգ Չորեքչյանը ընտրվեց Ամենայն հայոց կաթողիկոս։


2․ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է այլախոհությունը: Ե՞րբ է սկզբնավորվել այլախոհական շարժումը Հայաստանում:  Նշե՛ք ձեզ հայտնի այլախոհներին: Ըստ ձեզ՝ ո՞վ կարող է
դառնալ այլախոհ:

Այլախոհական շարժումը Հայաստանում սկզբնավորվել է 1962-1963թթ․, որին անվանել են՝ Հայ երիտասարդական միություն։ Հայտնի այլախոհ էր Պ․ Հայրիկյանը։

Հայրիկյանի ուսանողական տարիներին «Շանթը» նոր վերելք է ապրում։ Տպագրվում է «Երկունք» թերթը և «Ցասում» թռուցիկը։ ՊԱԿ-ը բացահայտում է «Շանթի» անդամներին։ Կազմակերպության բացահայտված անդամներին խստորեն նախազգուշացնում են և սպառնում նման գործունեությունը շարունակելու դեպքում ենթարկել պատժի։ 1967 թ. Հայրիկյանն անդամագրվում է 1966 թ. նկարիչ Հայկազն Խաչատրյանի ստեղծած Ազգային միացյալ կուսակցությանը (ԱՄԿ)։ 1968 թ. Հայրիկյանը ծանոթանում է Ազգային միացյալ կուսակցության ղեկավարների հետ և այդ ժամանակ էլ «Շանթը» տեղափոխում ԱՄկ։ Հայրիկյանը ԱՄԿ-ի շարքերում մասնակցում է ”Փարոս-1”-ի տարածմանը, կատարում կազմակերպչական աշխատանք և դառնում ԱՄԿ-ի ամենագործուն անդամներից մեկը։ 1968 թ. ապրիլի 24-ին, Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի մոտ Հայրիկյանը կազմակերպում է 15 րոպե տևողությամբ ռադիոհաղորդում, որի թեման անկախ Հայաստանն էր։ Կազմակերպողի՝ Հայրիկյանի մասին ՊԱԿ-ն իմացավ 1969 թ. դատաքննության ժամանակ՝ նրան կցված մատնիչի միջոցով։ 1968 թ. ԱՄԿ-ի ղեկավարների կալանավորումից հետո Հայրիկյանը դառնում է կուսակցության ամենագործուն անդամը։ ԱՄԿ-ին անդամագրվում են նորանոր մարդիկ։ Մշակվում է գաղտնի գործունեության հուսալի համակարգ. անդամները ստորաբաժանվում են ըստ խմբերի և մասնաճյուղերի, որոնք միմյանց հետ առնչվում են իրենց ղեկավարների կամ կապավորների միջոցով։ Առաջին անգամ Հայրիկյանը ձերբակալվում է 1969 թ. գարնանը, երբ 20 տարին դեռ չէր բոլորել։ Երիտասարդ գործչին բնութագրում է նախաքննությունից հետևյալ դրվագը. Հայրիկյանը հրաժարվում է ցուցմունքներ տալուց և պահանջում է, որ իրեն տանեն ՊԱԿ-ի նախագահ գեներալ-լեյտենանտ Բադամյանցի մոտ։ Հաջորդ օրը նրան ուղեկցում են գեներալի առանձնասենյակ։ Հայրիկյանը նրանից խնդրում է, որ մնան երկուսով, սակայն գեներալը մերժում է՝ ասելով, որ իր աշխատակիցներին վստահում է։ Հայրիկյանն առաջարկում է.«Մենք երկուսս էլ հայ ենք, երկուսս էլ մեր հայրենիքի լավն ենք ցանկանում։ Եկեք, ես ներքևից, Դուք՝ վերևից համագործակցենք և ազատենք մեր հայրենիքը»: Ցնցված գեներալը գոռում է. «Կորիր այստեղից»։


3․ Ներկայացրե՛ք վերակառուցման քաղաքականության վերափոխումները և հետևանքները /բլոգային աշխատանք/․

1985թ. մարտին փոխվեց ԽՍՀՄ ղեկավարությունը։ Լճացման տարիների ղեկավարությանը փոխարինելու եկան ավելի երիտասարդ գործիչներ։ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար ընտրվեց Միխայիլ Գորբաչովը, որը հետագայում դարձավ ԽՍՀՄ նախագահ։Երկիրը կանգնած էր արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության առաջ։ Գորբաչովը հայտարարեց, որ ԽՍՀՄ-ը ճգնաժամից դուրս բերելու համար պետք է իրականացվեն վերափոխումներ։Վերակառուցման սկզբնական շրջանում շեշտը դրվեց աշխատանքային կարգապահության բարձրացման, գիտատեխնիկական առաջընթացն ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացումն արագացնելու, քաղաքական բարենորոգումների վրա։ Բայց այս ուղղություններով ձեռնարկված միջոցառումները ձախողվեցին։Վերակառուցման ընթացքում իրականացվող բարենորոգումների անկատարությունը, ոչ արմատական ձեռնարկումները հանգեցրին ճգնաժամային վիճակը խորացնող բարդ ու հակասական գործընթացների։ Սոցիալ-տնտեսական ոլորտում ճգնաժամն ավելի խորացավ։Սոցիալիստական հասարակարգի խոր ճգնաժամը, կուսակցական-պետական գաղափարախոսության սնանկությունը, չլուծված բազմաթիվ հարցեր և առավելապես ազգային խնդիրը շարժման մեջ դրեցին Խորհրդային Միության միլիոնավոր քաղաքացիների, տարբեր ժողովուրդների ու ազգերի։Եղած ընդհանուր դժվարություններին Հայաստանում գումարվեցին նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը, շրջափակումը, 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքները, բնապահպանության սրված հիմնախնդիրները։ Այս ամենը Հայաստանի առանց այն էլ դժվարին սոցիալ-տնտեսական կացությունը դարձրին աղետալի։