Nightmare journey

That accident was 2 years ago. We fly from Sri Lanka to Armenia with ,,Nordwind,, airlines, we flew about 50 minutes, and something went wrong with plane , so we stopped in nearest airport (that airport was in Sri Lanka). But we were lucky to some extent, because we hat to wait for twelve hours in Dubai, but we stopped in that airport six hours and in Dubai six hours. There were people flying to London, they were late for their flight. To everyone’s delight, it all ended well.


			

Ցորյանի ծովեր

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

22.11.2021

Առաջադրանքներ

ա) 7-2=5

12-7=5

22-12=10

27-22=5

բ. Ոչ

a1=3, a2=5, a3=7, a4=9, a5=11

ա) d=6

բ) a7=a1+6d=37

a8=a1+7d=43

a9=a1+8d=49

a10=a1+9d=55

ա) Պրոգրեսիա չէ

բ) Պրոգրեսիա է

գ) Պրոգրեսիա չէ

դ) Պրոգրեսիա է

a1=2, a2=-1, a3=-4, a4=-7

Պրոգրեսիա չէ

ա) a2=1, d=4

բ) a1=10, d=3

գ) a5=10, d=-2

դ) a7=-13, d=-2

ա) a2+a9=120

բ) a1+a21=24

գ) a3=24

դ) a6=80

ա) a17=6

բ) a20= -10

գ) a5=3

դ) a8=14

Բայի ժամանակը, դեմքը, թիվը

Բայի ժամանակը ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը խոսելու պահի համեմատությամբ, այսինքն՝ երբ է կատարվում գործողությունը՝ խոսելու պահի՞ն, դրանից առա՞ջ, թե՞ դրանից հետո։ Դրա հիման վրա
առանձնացվում է երեք հիմնական ժամանակ՝ ներկա ,անցյալ ,
ապառնի։ Օրինակ՝ գրում եմ (ներկա), գրեցի, գրել էի, գրում էի (անցյալ), կգրեմ, պիտի գրեմ (ապառնի)։ Ըստ արտահայտման ընդհանուր ձևի՝ բայի ժամանակները լինում են պարզ և բաղադրյալ։
Պարզ են բայահիմքով և վերջավորությամբ արտահայտված ժամանակաձևերը
(գրեցի, գրեմ, կարդա և այլն)։
Բաղադրյալ են կախյալ դերբայներով և օժանդակ բայով կազմված ժամանակաձևերը (կարդալու եմ, գրում եմ, կարդացել էի և այլն)։
Բայն ունի երեք դեմք։ Առաջին դեմքով բայերն արտահայտում են խոսողի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում եմ, գրեցի), երկրորդ դեմքի բայերը՝ խոսակցի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում ես, գրեցիր), երրորդ դեմքի բայերը՝ մեկ այլ անձի կամ առարկայի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում է, կոտրվեց)։ Դեմքի կարգն արտահայտվում է օժանդակ բայի կամ վերջավորությունների միջոցով։
Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում է մեկ անձ կամ առարկա, օրինակ՝ Ես գրում եմ։ Ես գնացի։ Գնդակը գլորվեց։ Հոգնակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում են մեկից ավելի անձեր կամ
առարկաներ, օրինակ՝ Մենք գրում ենք։ Մենք գնացինք։ Գնդակները գլորվեցին։
Թվի կարգը ևս արտահայտվում է օժանդակ բայով կամ վերջավորություններով։

Բայի եղանակը

Եղանակի կարգը բայի միջոցով արտահայտում է ներկայացվող գործողության նկատմամբ խոսողի վերաբերմունքը։ Օրինակ՝ Ես պետք է գնամ նախադասության մեջ պետք է գնամ բայաձևի միջոցով արտահայտվում է անհրաժեշտության, հարկադրության իմաստ։ Կամ գրի՛ր բայն արտահայտում է հրաման և այլն։
Առանձնացվում է բայի հինգ եղանակ՝ սահմանական, ըղձական, ենթադրական
(պայմանական), հարկադրական, հրամայական։

Սահմանական եղանակի բայաձևերը ցույց են տալիս քերականորեն ստույգ
կատարված, կատարվող կամ կատարելի գործողություն։ Քերականորեն ենք
ասում, որովհետև իրականում այդ գործողությունը կարող է տեղի ունեցած չլինել,
օրինակ Նա գնաց տուն նախադասության մեջ արտահայտված գնաց գործողությունը կարող է չհամապատասխանել իրականությանը, սակայն խոսողն այն
քերականորեն ներկայացնում է որպես ստույգ գործողություն։
Ըղձական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման
իղձ, ցանկություն, օրինակ Գնամ տուն։ Երանի գնայի հանգստանալու։Ենթադրական (կամ պայմանական) եղանակի բայաձևերը ցույց են տալիս
պայմանով, ենթադրաբար կամ էլ հաստատապես կատարելի գործողություն, օրինակ՝ Ես շուտով կգնամ տուն։ Եթե թույլ տան, կգամ։
Հարկադրական եղանակի բայաձևերը ցույց են տալիս հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն, օրինակ՝ Ես պետք է գնամ։ Դու պիտի
սովորեիր։
Հրամայական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման հրաման, հորդոր, խնդրանք, օրինակ՝ Հեռացի՛ր։ Դուռը փակի՛ր։ Հրամայականի բայաձևերի սովորաբար վրա դրվում է շեշտ:

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անկատար ներկա                                                            2.Անկատար անցյալ
Եզակի թիվ                    Հոգնակի թիվ                                           Եզակի թիվ          Հոգնակի թիվ
1. գրում եմ խաղում եմ   գրում ենք խաղում ենք                գրում էի խաղում էի գրում էինք խաղում էինք
2.  գրում ես խաղում ես   գրում եք խաղում եք                    գրում էիր խաղում էիր գրում էիք խաղում էիք
3.գրում է խաղում է       գրում են խաղում են                         գրում էր խաղում էր գրում էին խաղում էին
3.Վաղակատար ներկա                                                        4.Վաղակատար անցյալ
Եզակի թիվ               Հոգնակի թիվ                                                    Եզակի թիվ     Հոգնակի թիվ
1. գրել եմ խաղացել եմ գրել ենք խաղացել ենք                       գրել էի խաղացել էի գրել էինք խաղացել էինք
2. գրել ես  խաղացել ես  գրել եք խաղացել եք                          գրել էիր խաղացել էիր գրել էիք խաղացել էիք
3. գրել է  խաղացել է   գրել են խաղացել են                             գրել էր խաղացել էր գրել էին խաղացել էին
5.Ապակատար ներկա                                                              6. Ապակատար անցյալ
Եզակի թիվ                   Հոգնակի թիվ                                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրելու եմ խաղալու եմ գրելու ենք խաղալու ենք գրելուէի խաղալու էի գրելու էինք խաղալու էինք
2. գրելու ես խաղալու ես գրելու եք խաղալու եք                          գրելու էիր խաղալու էիր գրելու էիք խաղալու էիք
3. գրելու է խաղալու է   գրելու են խաղալու են                             գրելու էր խաղալու էր գրելու էին խաղալու էին
7.Անցյալ կատարյալ
Եզակի թիվ                                                                                         Հոգնակի թիվ
1.գրեցի  խաղացի մոտեցրի գտա                                     գրեցիք խաղացինք մոտեցրինք գտանք
2. գրեցիր խաղացիր մոտեցրիր գտար                               գրեցիք խաղացիք մոտեցրիք գտաք
3. գրեց  խաղաց մոտեցրեց գտավ                                      գրեցին խաղացին մոտեցրին գտան

ԸՂՁԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ                                     ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անցյալ                                                               1.Անցյալ
Եզակի թիվ        Հոգնակի թիվ                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրեի խաղայի գրեինք խաղայինք                   կգրեի կխաղայի կգրեինք կխաղայինք
2. գրեիր խաղայիր  գրեիք խաղայիք                   կգրեիր կխաղայիր կգրեիք կխաղայիք
3.գրեր խաղար գրեին խաղային                          կգրեր կխաղար կգրեին կխաղային
2.Ապառնի                                                                   2.Ապառնի
Եզակի թիվ         Հոգնակի թիվ                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրեմ խաղամ  գրենք խաղանք                          կգրեմ կխաղամ կգրենք կխաղանք
2. գրես խաղաս  գրեք խաղաք                                կգրես կխաղաս կգրեք կխաղաք
3.գրի խաղա      գրեն խաղան                                 կգրի կխաղա կգրեն կխաղան

ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ                                                ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անցյալ                                                                                  1.Անցյալ
Եզակի թիվ          Հոգնակի թիվ                                        Եզակի թիվ Հոգնակի թիվ
1.պիտի գրեի պիտի խաղայի
պիտի գրեինք պիտի խաղայինք                                     ——————————————

2.պիտի գրեիր  պիտի խաղայիր
պիտի գրեիք  պիտի խաղայիք

3. պիտի գրեր պիտի խաղար
պիտի գրեին պիտի խաղային                                            ———————————————
— —
2.Ապառնի                                                                                                  2.Ապառնի
Եզակի թիվ Հոգնակի թիվ                                                         Եզակի թիվ                   Հոգնակի թիվ
1. պիտի գրեմ պիտի խաղամ
պիտի գրենք պիտի խաղանք                                                    —————————————

2. պիտի գրես պիտի խաղաս
պիտի գրեք պիտի խաղաք                                                 գրի՛ր, խաղա՛,մոտեցրո՛ւ                                                                                                                        գրեցե՛ք,գրե՛ք, խաղացե՛ք,
մոտեցրե՛ք
3. պիտի գրի պիտի
խաղա
պիտի գրեն պիտի
խաղան
Սահմանական եղանակն ունի 7 ժամանակաձև, ըղձականը, ենթադրականը և հարկադրականը՝ երկուական, իսկ հրամայականը՝ մեկ։

Գործնական աշխատանք

1. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված
բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորեցին ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան ստեղծվեց, որով հիացան հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացվել էին պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում էր, թե մի նախշուն
գորգ ծածկել էր պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևաց մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճել,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էին անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ նայում էինք ճամփեզրի մոտակա սյունին նստած
արագիլին, մինչև որ նա տեղից թռչեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ պոկվեց դեպի
մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն ընդունվեց, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ
մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։
(սկսել, ընդունել, կարողանալ)
6. Ընթացող գնացքի լուսամուտից երևացին մոտակա բնակավայրերի լույսերը,
որոնք մի պահ անհետացան թանձրացող խավարում, ապա առկայծեցին։
(երևալ, անհետանալ, առկայծել)
7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա
նստած, օրորվում էին, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։
(օրորել, զբոնել, բերել)
8. Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և …համեմատեց գծագրի
հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
9. Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ալեկոծվել էր
հոգեպարար մի երաժշտությամբ, որն սահել էր ունկնդիրների հոգիները։
(ալեկոծել, ողողել, սահել)
10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի
մյուս կողմն ու անհետացան թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)