Փոխադրում

Տանը ծառաներեն զինքը խնամողներուն մեջ իր նախընտրածը սպասուհի մըն էր. persona grata-ն այս դժվարահաճ ու անհամբույր կենդանիին. պե՞տք էր արդյոք ավելցնել իսկույն որ եկող գացող հյուրերուն ալ հաճելի էր այս ուժով լուսով աղջիկը որ Արշիպեղագոսի կղզյակեն մեկտեղ բերած էր՝ դրսեցիի առույգ ու աննենգ աղվորությանը հետ՝ նայադի մը վրդովիչ հրապույրը:

Տան ծառաներից իրեն խնամողների մեջ նախընտրում էր սպասուհուն։ Persona grata-ն այս դժվարահաճ ու անհամբույր կենդանիին․ պետք էր արդյոք ավելացնել իսկույն եկած գնացած հյուրերին այդ հաճելի ուժով լուսով աղջկան, ով Արշիպեղագոսի կղզիների մեկտեղ բերված աղջիկը՝ դրսի առույգ ու աննենգ աղվորությանը հետ՝ թափառական երգչի վրդովիչ հրապույրը։

Ծանոթներես նրբամիտ թյուրք օրագրող մը որ ինծի հետ այս տունը կհաճախեր, ու ինծի չափ այս կապիկին կյանքովը կը հետաքրքրվեր, տարօրինակ բաներ կպատմեր անոր վրա:

Ցանոթներիս նրբամիտ թուրք լրագրողը, որ ինձ հետ այս տունը կհաճախեր, ու ինձ այս կապիկի չափ կյանքով կհետաքրքրվեր, տարօրինակ բաներ կպատմեր նրա մասին։

— Կհավատա՞ս,- կ’ըսեր ինծի օր մը՝ խնդալով,- որ այս հեք կապիկը սիրահարած է տանը սպասուհիին, ապացույց՝ որ ճաշակի մեջ ալ մենե ետ չի մնար այս կենդանին. խել մը գիրքերու մեջ կարդացած եմ որ Ամերիկայի օրանկութանները, հին ատեններու ասպետներուն պես, ճշմարիտ առևանգություններ և անվավեր ամուսնություններ կատարած են իրենց սիրած կիներով. չեմ զարմանար ուրեմն թե որ մեր կապիկն ալ Մարիղոն սիրե:

-Կհավատաս- կասեր ինձ ծիծաղալով, որ այս խեղճ կապիկը սիրահարված էր տան սպասուհուն, ապացույց՝ որ ճաշակից էլ հետ չի մնա այս կենդանին․ մի անգամ գրքերի մեջ կարդաց, որ Ամերիկայի օրինակությունները, հին ժամանակների ասպետների պես, ճշմարիտ առևանգություններ և անվավեր ամուսնացել են իրենց սիրած կանանց հետ․ չեմ զարման ուրեմն թր որ մեր կապիկը Մարիղոնին կսիրի։

Եվ իմ տարակուսական ձևիս վրա՝

Եվ իմ տարակուսանքի վրա՝

— Հավտա´,- կ’ավելցներ բարեկամս,- որ իրողություն մըն է ըսածս. ես այս կենդանին ուսումնասիրելու վրա եմ. հիմար ու բուռն սիրո մը ապացույցները ունիմ, Ռոմեո եւ Ժյուլիեթի սեր մը:

-Հավատա- ավելացրեց բարեկամս,- որ ճշմարտություն է ասածս․ ես այս կենդանուն ուսումնասիրում եմ․ հիմար ու բուռն սիրո ապացույցներ ունեմ, Ռոմեո և Ջյուլիետի սերը։

Իրոք, ամեն անգամ որ Մարիղոն կմոտենար կապիկին, դող կ’ելլեր անիկա, հրճվանքի սարսուռ մը կվազեր իր մազոտ մորթին վրա, աչքերը կը փայլեին. ցնորած, երջանկութենե արբշիռ էակի մը անկարգ ու անկապ բաները կ’ըներ, վայրկենական կերպով հլու և հնազանդ կդառնար, և սպասուհիին ձեռքին տակ կդներ փոքրիկ գլուխը որ այնքան չարությամբ լեցուն էր ուրիշներուն համար. իր նիհար թաթիկը փայփայանքի մը մեղմությամբ ու անհուն հեշտության մը դողովը աղջկան դպցնել կ’ուզեր միշտ: Ասոնք և ասոնց նման հազար մանր ու չնչին բաներ այս սիրո տառապանքը կմատնեին, մինչդեռ թութակը, դեմեն, ծաղրանքի խլացուցիչ քրքիջով մը կծիծաղեր, իր հավիտենական հեգնությունը կդներ իր չզգացած այս ցավին ու կսկիծին վրա:

Իրոք, ամեն անգամ, որ Մարիղոն կմոտենար կապիկին, կդողան, հրճվանքի սարսուռ կանցներ նրա վրայով, աչքերը կփայլեին․ ցնորած, երջանկությունից արբած անկարգ ու անկապ բաներ էր անում, կայրկենական կերպով հլու ու հնազանդ կդառնար, և սպասուհին ձեռքի տակ կդներ փոքրիկ գլուխը, որ այնքան չարությամբ լեցուն էր ուրիշների հանդեպ․ իր բարակ թաթիկը փայփայանքի մեղմությամբ ու անհուն հեշտությամբ դողով աղջկան դիպչել կուզեր միշտ։ Սրանք և սրա նման այլ բաներ հազր մանր ու չնչին բաներ այս սիրո տառապանքը կմատմեին, մինչդեռ թութակը, դիմացը, ծաղրանքի խլացուցիչ քրքիջով կծիծաղեր, իր հավիտենական հեգնությունը կդներ իր չզգացած այս ցավին ու կսկիծին։