Փոխադրում

Քիչ-քիչ ճշմարիտ գայթակղության մը համեմատությունները առավ այս տարփանքը: Կապիկը կնախանձեր և սուր ակռաները կկճրտեցներ Մարիղոյին մոտեցող ու խոսող էրիկ մարդոց դեմ: Իր փոքրիկ բանտին վիզին փակչող նուրբ բայց անփշրելի շղթային արտոնածին չափ՝ ցասմնակոծ ատելություն մը կհայտներ իր բոլոր ոսոխներուն դեմ և վախ կ’ազդեր: Այնքան որ հույն սպասուհին, իր կանացի բնազդովը, այս կաշկանդված անասունին վրա առաջ բերած տպավորութենեն կ’ամչնար, կպահվըտեր, և մյուս ծառաները կտանեին կերակուրը, որուն, կապիկը սրդողած հիմա, հազիվ կդպցներ իր շրթունքը. և այսպես օրերով իր զրկանքը այնքան հոժարությամբ հանձն կ’առներ որ տերը անոր անոթութենե մեռնելեն կվախնար:

Քիչ-քիչ ճշմարիտ մի գայթակղություն համեմատություններ առավ այս բուռն սերը։ Կապիկը նախանձելով և սուր ատամները կրճտացնում էր, երբ տեսնում էր, որ ամուսինը մոտենում էր Մարիղոյին։ Նրա վզին կապված ՝ նուրբ, բայց ամուր շղթան հնարավորին չափ կատաղությունն ու ատելությունը կհայտներ իր բոլոր թշնամիների դեմ և ահաբեկում էր։ Հույն սպասուհին ամաչում էր կապիկի վերաբերմունքից և թաքնվում էր, իսկ ուտելիքը տանում էին ծառաները, իսկ կապիկը դողալով շրթունքները կպցնում էր ուտելիքին և հրաժարվում էր ուտելուց և տերը վախենում էր, որ կապիկը սովից կսատկի։

Իր խոլ խաղերը, իր հիմար ոստումները դադրեր էին. ժամերով անկյուն մը սմքած կկենար ան որ հանգիստ ու դադար չէր գիտեր: Միայն՝ երբոր աղջիկը դիպվածով անցներ իր վանդակին քովեն, անսահման բերկրանքի խանդով մը կը ցատկեր տեղեն, կը քաշեր շղթան, կը դառնար, կ’ելևեջեր իր փոքրիկ տնակին մեջ:

Իր բուռն խաղերը և ցատկերը դադարել էին։ Ժամերով սոված նստում էր մի անկյունում և իր հանգիստն ու դադարը չէր գտնում։ Միայն, երբ, որ աղջիկը հպվելով անցնում էր իր վանդակի կողքով նա ուրախ խանդով վեր էր ցատկում իր տեղից քաշելով շղթան ուրախ վազվզում էր իր փոքրիկ տնակում։

Օր մըն ալ Մարիղոն ձգեց գնաց բոլորովին և փոքրիկ կենդանին ալ իզուր սպասեց տեսնել՝ իր կապված, գամված անկյունեն՝ զգացված էակը, վայելքի պատկերը որուն իրավունք ունենալ կկարծեր:

Մի օր էլ Մարիղոնը գնաց և փոքրիկ կենդանին իզուր սպասելով իր՝ կապված, գամված անկյունում՝ զգացված էակը, վայելքի պատկերը ում իրավունք ուներ կկարծեր

Թղթախաղերնուս էն տաք մեկ վայրկյանին էր երբոր լուրը բերին. ամենքնիս իսկույն ձգեցինք ելանք խաղը, սա անհավատալի բանը աչքով տեսնելու համար:

Թղթախաղ խաղալու ժամանակ թեժ պահին լուր հայտնեցին։ Բոլորս իսկույն թողեցինք խաղը և գնացինք անհավատալի բանը աչքով տեսնելու։

Փայտե թառին վրա ոլորված շղթային ծայրեն, որ այսպես կարճըցած հիմա՝ մինչև գետին չէր հասներ ա´լ, կապիկը կախված էր ուղղաձիգ և անշարժ. իր աջ թաթիկովը ուժով մը կսեղմեր դեռ, կարծես թե կփայփայեր, շղթան որ իր սրտահոժար մահվան գործիքը եղած էր. աչվըները գոց էին ու բոլոր դեմքին վրա, հարափոփոխ ու ծաղրածու դեմքին վրա, չեմ գիտեր ի´նչ ծանր ու լուրջ բան մը որ այս մեռելի մանկական երեսին՝ ազատագրության մը՝ վերջնական փրկության ու հանգստի մը վեհությունը կու տար:

Փայտե ծառի վրա ոլորված շղթայի ծայրը, որ կարճ էր, բայց գետնին չէր հասնում, կապիկը կախված էր ուղղաձիգ և անշարժ։ Իր աջ թաթով սեխմում էր, կարծես փայփայում էր շղթան, որ իր սրտահոժար մահվան գործիքն էր։ Աչքերը գցել էր բոլորի վրա, հարափոփոխ և ծիծաղելի դեմքի վրա, չգիտեմ ինչ ծանր ու լուրջ բան կար այս մեռելի մանկական երեսին՝ ազատագրությունը վերջնական փրկության ու հանգստի վեհություն կտար։

Ի՞նչպես, ե՞րբ պատահեր էր ասիկա. պարզ դիպվա՞ծ արդյոք. և կապիկը, այնքան փորձ ու ճարտար, կարելի՞ էր որ մեկանց այնքան ապիկար եղած ըլլար՝ իր շղթային ոլորումներուն մեջ շնչահեղձ մնալու չափ:

Ինչպես, երբ էր պատահել սա։ Պարզ դիպված արդյոք․ և կապիկը, այնքան փորձ ու ճարտար, կարելի էր որ մեկանց այնքան հիմար եղած լիներ՝ իր շղթայի մեջ շնչահեղձ լինելու՝ մահանալու չափ։

Ծառաները, որոնք սակայն ամենեն աղեկ կճանչնային այս կապիկը, հավաստեցին թե անիկա կամովին սպաննած էր ինքզինքը, մարդոց շատերեն ավելի մեծ արհամարհանք մը ցուցնելով կյանքին:

Ծառերը, որոնք սակայն ամենալավը կճանաչեին կապիկին, հավատացին թե ինքն իրեն է սպանել, մարդկանցից շատերը մեծ արհամարանք ցույց տվեցին կյանքին։

Ու ես, զարմացած, դեռ կարծես կդիտեմ սա շղթային ծայրեն կախված փոքրիկ մարմինը, իր վար ծռած գլխովը, ու սա փոքրիկ թաթը որ վար չիյնալու համար շղթան բռներ է:

Ու ես, զարմացած, դեռ կարծես դիտում եմ շղթայի ծայրից կախված փոքրիկ մարմինը, իր ներքև ծռած գլուխը, ու փոքրիկ թաթը, որ ներքև չընկնելու համար բռնել էր շղթան։

Ժամերով պիտի կենայի ասանկ, թե որ թութակը հանկարծ իր խնդալե մարելու մոտ մարդու քահքահովը, որ կյանքն ու մահը չի զանազաներ, չգար զիս սթափեցնել:

Ժամերով այդպես կմնայի, եթե հանկարծ թութակը՝ իր ծիծաղից ուշաթափվող մարդու ձայնով, որ կյանքն ու մահը չէր տարբերում, ինձ չսթափեցներ։

Գործնական քերականություն 24.11.21

Ժխտական խոնարհում
Բայերը խոսքում կարող են գործածվել թե՛ դրական, թե՛ ժխտական ձևերով։
Ժխտական խոնարհման ձևերով ժխտվում, բացասվում է գործողության կատարումը, օրինակ՝ գրում է — չի գրում, գրեց – չգրեց։ Բայի ժխտական ձևերը
կազմվում են չ- կամ մի՛ մասնիկներով։
Սահմանական եղանակի՝ օժանդակ բայով կազմված ձևերի ժխտականը
կազմվում է՝ օժանդակ բային չ- ավելացնելով, ինչպես՝ գրում եմ-չեմ գրում, չես
գրում, չի գրում, չենք գրում, չեք գրում, չեն գրում, գրել եմ – չեմ գրել, չես գրել, չի
գրել, չենք գրել, չեք գրել, չեն գրել, գրելու եմ-չեմ գրելու, չես գրելու, չի գրելու, չենք գրելու, չեք գրելու, չեն գրելու։
Անցյալ կատարյալի ժխտականը կազմվում է բային չ- ավելացնելով, օրինակ՝ գրեցի-չգրեցի,չգրեցիր, չգրեց, չգրեցինք չգրեցիք չգրեցին:
Ըղձական եղանակի բայաձևերի ժխտականը կազմվում է՝ բային չ- մասնիկն
ավելացնելով, օրինակ՝ գրեմ – չգրեմ, չգրես, չգրի, գրեի – չգրեի, չգրեիր, չգրեր և
այլն։
Հարկադրական եղանակի բայաձևերի ժխտականը կազմվում է՝ եղանակիչին
չ- ավելացնելով, օրինակ՝ պիտի գրեմ – չպիտի գրեմ, չպիտի գրես, պետք է գրեի –
չպետք է գրեի, չպետք է գրեիր:
Ենթադրական եղանակի ժխտականի կազմությունը տարբերվում է մյուսներից։ Այն ոչ թե կազմվում է դրականի ձևերին չ- մասնիկն ավելացնելով, այլ
ժխտման դերբայով և օժանդակ բայի ժխտական ձևերով, օրինակ՝ կգրեմ – չեմ
գրի, կգրես-չես գրի, կգրի-չի գրի, կգրեի – չէի գրի, կգրեիր-չէիր գրի և այլն։ Սա
ժխտական դերբայի միակ կիրառությունն է։
Հրամայական եղանակի ժխտականը (արգելական հրամայականը) կազմվում
է մի՛ մասնիկով, օրինակ՝ գրի՛ր – մի՛ գրիր, գրեցե՛ք//գրե՛ք – մի՛ գրեցեք // մի՛
գրեք, կարդա՛ — մի՛ կարդա, կարդացե՛ք – մի՛ կարդացեք և այլն։ Սոսկածանցավոր
և պատճառական բայերի ժխտական հրամայականը կազմվում է երկու ձևով՝ մի՛
մտնիր – մի՛ մտիր, մի՛ փախչիր – մի՛ փախիր, մի՛ հեռացնի – մի՛ հեռացրու և այլն։
Երկրորդ ձևերը տարածվել են ժողովրդախոսակցական լեզվի ազդեցությամբ:

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել ժխտական խոնարհումով բայերը և որոշե՛լ
եղանակը, ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Ո՛չ, ես չե՜մ կորչի(ենթադրական եղանակի, ապառնի, դիմավոր, եզակի, առաջին դեմք, ե խոնարհում, ածանցավոր բայ), ես ետ կդառնամ
Իմ ոսկեհատիկ երգերի հետքով…
Դեռ չեմ հագեցել(Սահմանական եղանակ, վաղակատար ներկա, դիմավոր, եզակի, առաջին դեմք, ե խոնարհում, ածանցավոր բայ) քեզ նայելուց,
Քո հրաշք լեռան, գույնին գրին….
Դեռ չեմ հասցրել(Սահմանական եղանակ, վաղակատար ներկա, դիմավոր, եզակի, առաջին դեմք, ե խոնարհում, ածանցավոր բայ ) բերկրել ներքուստ
Քո ազատությամբ շփոթեցնող….

Ես քայլում եմ քո հետքերով ու խորհում,
Որ քեզ նման էլ չեմ լինի(Ենթադրական եղանակ, ապառնի, դիմավոր, եզակի, առաջին դեմք, ե խոնարհում, ածանցավոր բայ) իմ օրում,
Չի ղողանջի(Ենթադրական եղանակ, ապառնի, դիմավոր, եզակի, երրորդ դեմք, պարզ բայ) զանգակ ծաղիկն ինձ համար,
Ինձ չեն գերի(Ենթադրական եղանակ, ապառնի, դիմավոր, հոգնակի, երրորդ դեմք, ածանցավոր բայ) թիթեռնիկներն անհամար։

Դեղին տերևն ընկավ քարին,
Ոչ մի շշուկ չլսվեց….

Աչքդ պահի՛ր, աշխա՛րհ, խղճիդ վրա,
Որ չփակվի(Ենթադրական եղանակ, ապառնի, անդեմ, եզակի, ածանցավոր բայ) հանկարծ աչքը նրա,
Որ չքնի(Ենթադրական եղանակ, ապառնի, անդեմ, եզակի, ածանցավոր բայ) հանկարծ, քնով չանցնի(Ենթադրական եղանակ, ապառնի, անդեմ, եզակի, ածանցավոր բայ)

Անկանոն բայեր

Կան բայեր, որոնց խոնարհման համակարգի որոշ ձևեր և դերբայներ կազմությամբ շեղվում են ընդհանուր օրինաչափություններից։ Այդ բայերը կոչվում են անկանոն։ Օրինակ՝ ասել բայի անցյալ կատարյալը պետք է լիներ ասեց՝ որպես ե խոնարհման պարզ բայ, սակայն լինում է ասաց, հրամայականը պետք է լիներ ասի՛ր, մինչդեռ լինում է ասա՛ և այլն։ Գալ, ուտել, լինել բայերի դեպքում փոխվում է ամբողջ հիմքը՝ եկա, կերա, եղա և այլն։ Որոշ անկանոն բայեր ունեն զուգահեռ ձևեր, օրինակ՝ բերի -բերեցի։

Անկանոն բայեր | Other - Quizizz

Պակասավոր բայեր

Կան բայեր, որոնք չունեն խոնարհման մի շարք ձևեր և որոշ դերբայներ։
Այդպիսի բայերը կոչվում են պակասավոր։ Պակաս ձևերը լրացվում են այլ բայերով։ Պակասավոր են հուսալ, ցանկալ, լվալ, կենալ, կամ, գիտեմ, ունեմ, արժեմ, եմ բայերը։ Սրանցից կամ, գիտեմ, ունեմ, արժեմ, եմ բայերը հարց չեն ստանում։

Գործնական աշխատանք

  1. Դո՛ւրս գրել անկանոն և պակասավոր բայերը։
    Կամաց-կամաց արդեն խելքի ես գալիս,
    Գիտես արդեն խոսքեր կտրել ու կապել.
    Թոթով-թոթով բառերն իրար ես տալիս,
    Գիտես արդեն խորամանկել ու խաբել։
    Մորդ կամքը դարձրել ես խաղալիք,
    Արդեն որքան սուտ արտասուք ես թափել,
    Ձեռքդ առած տկար թելերն իմ հոգու՝
    Գիտես արդեն խորամանկել ու խաբել։
    Խակ մտքերի դեռ անհաստատ նժարով
    Լավն ու վատը գիտես կշռել ու չափել,
    Շուտ ես գտել ծուռ շավիղներն աշխարհի,
    Գիտես արդեն խորամանկել ու խաբել։
  2.  Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անկանոն բայը։
    1. արարել, ելնել, ծալել, մտածել
    2. խոսել, ասել, , նկարել
    3. դիտել, նայել, նշմարել, տեսնել
    4. ուտել, հյուսել, տնտեսել, սպասել
    5. շրջել, թվարկել, լինել, որոշել
    6. գնալ, խաղալ, կարդալ, գալ
    7. հիշել, թողնել, նշել, հնչել
    8. թեթևանալ, զովանալ, դառնալ, վարպետանալ
    9. թերանալ, լալ, ջանալ, ցանկանալ
    10. սկսել, հյուսել, առնել, փորել